Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Միջնորդը նախ եւ առաջ պետք է այցելի Ստեփանակերտ, ոչ թե Երեւան կամ Բաքու

Մարտի 11, 2023
Տարածաշրջան
Միջնորդը նախ եւ առաջ պետք է այցելի Ստեփանակերտ, ոչ թե Երեւան կամ Բաքու
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
91
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի դեմ իրականացված վերջին դիվերսիայով Ադրբեջանը սպանեց երեք արցախցու՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարող, Արցախի անվտանգությունն ապահովող երեք ոստիկանի: Սակայն, ինչպես նախկինում, այս անգամ էլ չկարողացավ սպանել արցախցու պայքարի կամքը: Միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր նման գործողությամբ նա սպանում է խաղաղության հասնելու հույսերը: Սա՝ ի գիտություն միջազգային հանրության:

Հավատարիմ իր բնատուր էությանը՝ դիվերսիայից հետո Ադրբեջանը բացել է ստերի ու կեղծքիների հերթական պարկը: Նախ հայտարարվեց, թե զոհված ոստիկանների մեքենան իբր զենք էր տեղափոխում: Հետո եկավ ավելի պոչավոր ստի հերթը՝ իբր թե Հայաստանից մի ամբողջ շարասյուն զենք է տեղափոխվել Արցախ: Բայց սա էլ երեւի վերջը չէ, որովհետեւ հաջորդիվ Ադրբեջանը կհայտարարի, թե Արցախ օդապարիկով կամ դելտապլանով է զենք տեղափոխվում: Որոշ ժամանակ անց էլ կխոսի այն մասին, թե իբր զենքը թունելով է տեղափոխվում, հաջորդ օրերին էլ կհայտարարի, թե՝  հատուկ տիեզերանավ է վարձվել, որը վայրէջք է կատարել… Ստեփանակերտի գաղտնի տիեզերակայանում, իսկ ադրբեջանական տիեզերական արբանյակներն էլ արձանագրել են այդ «փաստը»:

Տեղեկատվական այս մարտավարությունն Ադրբեջանն առաջինը չէ, որ կիրառում է: Այն այսօր էլ օգտագործվում է տարբեր երկրներում: Այս ստարշավը նման է գրոհին նախորդող հրետանային նախապատրաստության: Դրա ամենաթարմ ապացույցը նախ ադրբեջանական տեղեկատվական հրետանազարկն էր հայկական դիրքերից իբր թե ադրբեջանական դիրքերի վրա արձակված կրակոցների մասին, ապա եւ՝ հարձակողական կրակոցները Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ: Հատուկ ներկայիս եւ վաղվա դիտորդների ու միջնորդների համար ընդգծենք, որ Վերին Շորժան Հայաստանի՛ Հանրապետության, ոչ թե Արցախի տարածքում է: Թեպետ հայկական ուղղությամբ կրակոցների պարագայում Ադրբեջանի համար տարբերություն չկա, թե դեպի ուր է կրակում՝ Արցախի՞, թե՞ Հայաստանի դիրքերի վրա: Ի դեպ, իսկ միջազգային դիտորդների, բանագնացների, միջնորդների համար տարբերություն կա՞, թե որտեղ է հնչում կրակոցը: Չէ՞ որ միեւնույն է՝ այն հնչում է ադրբեջանական կողմից եւ հայկական դիրքերի վրա: Ու ոչ մի կապ չունի, թե ինչ լեզվով են խոսում կամ խոսելու դիտորդները, բանագնացները, միջնորդները, խաղաղասերները, խաղաղարարներն ու խաղաղապահները:

Եթե որեւէ միջնորդ կամ բանագնաց կամ ներկայացուցիչ գալիս հասնում է Երեւան, նա կարող է նաեւ ավտոմեքենա նստել ու Երեւանից հասնել Ստեփանակերտ՝ ճանապարհին էլ մանրազնին կամ գոնե հպանցիկ տեսնելու՝ ի՛ր աչքով տեսնելու թե՛ շրջափակված ճանապարհը, թե՛  ադրբեջանցի «բնապահպաններին» եւ օկուպանտներին, թե՛ խաղաղապահներին եւ թե՛, իհարկե, արցախցիներին: Եթե Երեւանից Ստեփանակերտ հասնելը դժվար է, անցանկալի է, միջնորդական սկզբունքներին իբրեւ թե հակասող է (չնայած նախկինում այդ ճանապարհով լավ էլ կարողանում եւ հասնում էին), ապա կարելի է դա անել հակառակ կողմից: Եթե որեւէ միջնորդ կամ բանագնաց կամ ներկայացուցիչ գալիս հասնում է Բաքու, նա կարող է նաեւ ավտոմեքենա նստել ու Բաքվից հասնել Ստեփանակերտ՝ ի՛ր աչքով տեսնելու թե՛ շրջափակված ճանապարհը, թե՛  ադրբեջանցի «բնապահպաններին» եւ օկուպանտներին, թե՛ խաղաղապահներին եւ թե՛, իհարկե, արցախցիներին:

Սա լավագույն ճանապարհը կլինի խուսափել տեղեկատվական կտերից ու խայծերից, Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ չկայացած բանակցությունները կամ կիսատ-պռատ հանդիպումները անիմաստ տեղը ողջունելուց եւ դիվերսիա իրականացնող Ադրբեջանին ու դիվերսիայից տուժած Արցախին, ինչպես նաեւ Հայաստանին ուժի կիրառումից եւ բռնությունից զերծ մնալուց հավասարապես կոչ անելուց…

Միջնորդը նախ եւ առաջ պետք է այցելի Ստեփանակերտ, ոչ թե Երեւան կամ Բաքու:

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Առեւտո՞ւր, թե՞ հրաժարում ամերիկյան կործանիչներից

Առեւտո՞ւր, թե՞ հրաժարում ամերիկյան կործանիչներից

«Շատ վատ» ու «ոչ այնքան վատ» ընտրություններ

«Շատ վատ» ու «ոչ այնքան վատ» ընտրություններ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist