Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Շատ վատ» ու «ոչ այնքան վատ» ընտրություններ

Մարտի 11, 2023
Միջազգային
«Շատ վատ» ու «ոչ այնքան վատ» ընտրություններ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
61
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին շուրջ 3 ամիս է մնացել։ Ինչպես արդեն հայտնի է, Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարվել է ընդդիմության թեկնածու։ «Լավ» կուսակցության (IP) նախագահ Մերալ Աքշները դեմ էր Քըլըչդարօղլուի թեկնածությանը։ Նրա կարծիքով, որպես ընդդիմության թեկնածու պետք է լիներ կա՛մ ընդգծված ազգայնական տեսակետներով Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, կա՛մ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

Իրականում էլ վերջինս նշյալ 3 թեկնածուներից առավել մեծ հնարավորություններն ունի։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) կողմից նրան ասպարեզից հեռացնելու ջանքերը եւս դա են վկայում։ Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նրան 2022 թ. օգոստոսին մեղադրել է այն բանի համար, որ 2019 թ. կրկնակի ընտրություններին դարձյալ Ստամբուլի քաղաքապետ ընտրվելուց հետո մամուլի համար հրապարակած հայտարարության մեջ ընտրությունների գերագույն խորհրդի անդամներին «հիմար» է անվանել։ Դրա համար դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման եւ զրկվել քաղաքականությամբ զբաղվելուց։ Աքշները միասնական թեկնածուի հարցում, ըստ երեւույթին, հենվել է նաեւ սոցհարցումների արդյունքների վրա, որոնք բնավ հուսադրող չէին Էրդողանի համար։

Հատկանշական է, որ մարտի 1-ին իշխանության տեսակետներն արտահայտող «Յենի Շաֆագ» օրաթերթը հրապարակել է «Արեդա» կենտրոնի փետրվարի 23-27-ը անցկացրած սոցհարցումների արդյունքները՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որոնց համաձայն Էրդողանը եւ նրա գլխավորած կուսակցությունը խիստ համոզիչ հաղթանակ են արձանագրելու։ Հարկ է նշել, որ քրդերի ձայները նախագահական ընտրություններին որոշիչ են լինելու։ Իսկ ինչպես գիտենք, նրանք խիստ դեմ են Էրդողանին, որը 2015 թ. քրդական հարցը ոչ միայն Թուրքիայում, այլեւ Սիրիայում եւ Իրաքում «լուծելու» ուղղությամբ ջանք չի խնայել։ Սակայն ընդդիմությունը եւս նրանց չի ընդունել, քանի որ քրդական ու հայկական հարցերը Թուրքիայի ազգային ծրագրի բաղադրիչ են, ուստի ցանկացած կառավարություն ձգտելու է «լուծել» այդ խնդիրները, պարզապես մարտավարությունն է տարբեր լինելու։ Սակայն Քըլըչդարօղլուն հնարավորություն ունի ձեռք բերելու քրդերի վճռական ձայները։ Բայց, անշուշտ, քեմալական կուսակցությունը քրդական հարցի վերաբերյալ չի կարող AKP-ից ու այլ կուսակցություններից տարբերվող տեսակետ ունենալ։

Հաշվի առնելով երկրի տնտեսական ծանր վիճակը, գործազրկության բարձր տոկոսը, երկրաշաժի գոտում դժգոհությունը՝ Էրդողանի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերներ կան, բայց հանուն հաղթանակի նա պատրաստ է ամեն քայլի։ Ահավասիկ, մարտի 1-ին այցելել է Ադիյաման եւ ժողովրդից ներում է հայցել,  քանի որ ինքն ու կառավարությունը, ավերիչ երկրաշարժի հետեւանքերի պատճառով չեն կարողացել ըստ պատշաճի աջակցություն ցուցաբերել տուժածներին։ Ըստ հայտնի թուրք լրագրող Ջուհեր Գոունի՝ Էրդողանը անգամ ջանքեր է գործադրում երկրաշարժի գոտում անհաջողությունները բարդել պաշտպանության ու ՆԳ նախարարությունների վրա։ Նա, որ հայտնի է իր բացահայտումներով, նշել է, թե Էրդողանը, ըստ ամենայնի, երկրաշարժի առաջին րոպեներից մտածել է, թե ինչպես կարելի է այն օգտագործել ընտրություններին հաջողության հասնելու համար։ Գոունը հավելել է, թե նա այնուհետեւ ջանքեր է գործադրում՝ ի ցույց դնելու իր եւ ՆԳ ու պաշտպանության նախարարների միջեւ տարաձայնությունները եւ մեղքը բարդելու նրանց վրա։ 

Իսկ վերջիններս, հանդես գալով հայտարարություններով, փորձել են ցույց տալ, որ ամեն ինչի համար պատասխանատուն Էրդողանն է։ Ի դեպ, երգիծական հանդեսի խմբագիրներ Ջուհարի Գոունն ու Մուրաթ Չափանը Էրդողանին քննադատելու ու մոնտաժված մի նկար հրապարակելու համար, որտեղ Էրդողանը զինվորի դագաղի մոտ սելֆի է անում, 2017 թ. դատապարտվել են 22 տարի 6 ամիս ազատազրկման։ Վերլուծաբաններից ոմանք էլ նշում են, թե Թուրքիայի այս ընտրությունները ոչ թե «լավ» կամ «վատ» են լինելու, այլ «շատ վատ» ու «ոչ այնքան վատ»։ Նման գնահատականը թերեւս պայմանավորված է Էրդողանի` ամեն գնով հաղթելու վճռականությամբ։

Թեգեր: ընտրություններԹուրքիա
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Մարտի 22, 2023
Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Մարտի 22, 2023

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում

Մոսկվան շահագրգռված է Դամասկոսի ու Անկարայի հաշտեցմամբ

Թյուրքական աշխարհը «հենման կետ» Էրդողանի համար

Սիրիայի սկզբունքային դիրքորոշումը

Եվրաինտեգրման կուրսի պահապանը երիտասարդությունն է

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Երկրի թագավորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ»

Որոնող հայը

Որոնող հայը

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist