Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Երեք ամիս՝ առանց «կյանքի ճանապարհի»

Ադրբեջանական հանցագործությունները «քաջալերում» են նաեւ միջազգային դերակատարների լուռ ու անտարբեր հայացքները

Մարտի 14, 2023
Տարածաշրջան
Ադրբեջանի «բնապահպանական» օրակարգը սպառվել է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
115
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լրացավ երրորդ ամիսն այն օրվանից, երբ Ադրբեջանը կեղծ բնապահպանական  հիմնավորումներով փակեց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը՝ Արցախը ենթարկելով շրջափակման: Այս ամիսների ընթացքում Բաքվի բնապահպանական «հիմնավորումները» շատ արագ վերածվեցին քաղաքականի, ինչը փաստեց դրանց՝ ի սկզբանե կեղծ ու շինծու լինելը: Այն, որ շինծու էին նաեւ միջանցքը փակելու մյուս պատճառաբանությունները, հաստատեց նաեւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը՝ փաստելով, որ անհիմն են այդ ճանապարհով դեպի Արցախ հայկական արտադրության ականներ տեղափոխելու` Բաքվի պնդումները:

Ադրբեջանը միջանցքը չբացեց նաեւ Հաագայի դատարանի որոշումից հետ, ավելին՝ սկսեց  նոր կեղծիքներ շրջանառել, իբր, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ռազմական շարասյուն է մեկնել Արցախ՝ այդ նպատակով հրապարակելով տեսագրություն, որից ամենեւին էլ պարզ չէ, թե ինչ շարասյուն է, որտեղ է եւ երբ: Այստեղ հավանականությունը շատ ավելի բարձր է, որ ադրբեջանական զինուժի տեխնիկայով բեմադրված տեսագրություն է, քան այն անտրամաբանական վարկածը, թե ռուս խաղաղապահներն օգնում են զենք տեղափոխել Արցախ:

Ադրբեջանական կեղծիքի նման ծավալների շրջանառությանը հաջորդեցին այդ երկրի պաշտպանության նախարարությունում կազմակերպված խորհրդակցությունը եւ կեղծիքի հիմքերն ամրագրող, քարոզչական նպատակ հետապնդող մամուլի հաղորդագրությունը, որում այդ երկրի պաշտպանության նախարարը հանձնարարում է պատրաստ լինել «նոր սադրանքների»: Այլ կերպ ասած, Ադրբեջանը ոչ միայն չի գնում Լաչինի միջանցքի բացմանը եւ լարվածության թուլացմանը, այլ ճիշտ հակառակը՝ այն ավելի է մեծացնում: Բռնազավթված Շուշիի մոտակայքում դիվերսիա կազմակերպելուց եւ տարածաշրջանում շահագրգիռ կենտրոններից ու երկրներից քննադատության, առավել եւս պատժամիջոցների չենթարկվելուց հետո Արդրբեջանը հիմքեր է նախապատրաստում ավելի խոշոր ռազմական սադրանքների համար: Այստեղ անհրաժեշտ է հիշեցնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Լուիս Բոնոն Երեւանում նույնիսկ հայտարարեց, որ այս փուլում բացառում է պատժամիջոցների սահմանումն Ադրբեջանի դեմ՝ հիմնավորելով, թե իր պետության խնդիրը կողմերին հաշտեցնելը եւ նրանց հետ համագործակցելն է:

Այս իրավիճակում Արցախի շրջափակման երրորդ ամսվա լրանալու օրը՝ մարտի 12-ին, հրավիրվեց ԱՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Արցախի ղեկավարությունը մեկ անգամ եւս դիմեց միջազգային կառույցներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով եռամսյա շրջափակման հետեւանքով արցախահայության վատթարացած վիճակի վրա, որ Ադրբեջանի առաջադրած նոր մարտահրավերների հետեւանքով այստեղ նույնիսկ հնարավորություն չունեն վերացնելու 44-օրյա պատերազմի հետեւանքները: ԱՀ Անվտանգության խորհրդում նաեւ ամրագվեց, որ Ադրբեջանը կրկին փակել է դեպի Արցախ Հայաստանից գազամատակարարումը:

Չնայած ակնհայտ էր, որ Ադրբեջանի՝ էթնիկ զտումների նպատակի հետապնդման, նաեւ ռազմական գործողությունների շարունակման հանդգնության հիմնական պատճառը տարածաշրջանում միջնորդական դերակատարում ունեցող երկրների եւ միջազգային կենտրոնների թողտվությունն է: Արցախի Հանրապետության՝ ժողովրդավարական բարձր չափանիշներով ընտրված իշխանությունները ստիպված են կրկին իրենց հայացքն ուղղել աշխարհին՝ դեռ չկորցնելով հույսը, որ իր՝ միջազգային բոլոր իրավական եւ քաղաքակրթական բարոյական նորմերով սահմանված իրավունքների պաշտպանության համար պայքարը կհարգվի:

Այս իրավիճակում ադրբեջանական կեղծիքի հոսքին դիմակայելու եւ հերթական ռազմական գործողությունները կանխելու համար Հայաստանին այլ բան չի մնում, քան կոչ անել միջազգային կազմակերպություններին, որ իրենց դիտորդական առաքելությունն ուղարկեն Արցախ եւ տեղում փաստահավաք գործունեությամբ համոզվեն, որ Արցախը շրջափակված է, գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումն ադրբեջանական հատվածում փակված է, եւ Ադրբեջանի զինուժը շարունակում է փոքր ու միջին ռազմական գործողությունները, որոնց հետեւանքով միայն Արցախում զոհերը հասնում են տասնյակների, իսկ Հայաստանում՝ մի քանի հարյուրի: Եթե Արցախի ժողովրդի ճակատագրի մասով փորձագետների հոռետեսական կանխատեսումներն իրականանան, ապա ադրբեջանական հանցագործություններին մեղսակից կլինեն միջազգային բոլոր կենտրոնները:

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախՄԱԿ Անվտանգության խորհուրդշրջափակում
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Իրան-Սաուդյան Արաբիա

Իրան-Սաուդյան Արաբիա

Կացարան՝ առանց դռների ու պատուհանների

Կացարան՝ առանց դռների ու պատուհանների

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist