Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Անվտանգության հարցերը պետք է միշտ օրակարգում մնան

Մարտի 18, 2023
Տարածաշրջան
Անվտանգության հարցերը պետք է միշտ օրակարգում մնան
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
136
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ տնտեսական ներուժն ու հնարավորությունները մեծ են լինում, քաղաքական «լեզուն» երկարում է։ Գլոբալ աշխարհաքաղաքական մի կենտրոնի հանդեպ մյուս կենտրոնի կամ կենտրոնների պատժամիջոցները չեն կարող բումերանգի էֆեկտ չունենալ։ «Bloomberg»-ը դեռ նախորդ տարի, անդրադառնալով Ռուսաստանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցներին, հակընդդեմ երեսն էլ էր ցույց տվել. այն է՝ շարունակվող էներգետիկ ճգնաժամը կարող է մինչեւ 200 մլրդ դոլարի կուտակային վնաս հասցնել Եվրամիությանը։ Ու քանի որ, ինչպես ցույց տվեցին ուկրաինական ծավալումները, Ռուսաստանը պատժամիջոցներին դիմակայելու համար գազային մահակից զատ մեկ այլ՝ հացահատիկի մահակ էլ ունի, մատ թափ տալու հնարավորություն ստացավ։ «Արեւմտյան քաղաքական գործիչներն իրենց քաղաքացիներին առաջարկում են աղցանների փոխարեն շաղգամ ուտել, սակայն շաղգամն էլ պետք է Ռուսաստանից գնեն»,-ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արդյունաբերողների եւ ձեռներեցների միության համագումարում։

Սակայն սա Արեւմուտքի համար եւս գաղտնիք չէր, եւ քաղաքական գործիչները չէին էլ թաքցնում, որ ուկրաինական հացահատիկի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով աշխարհը կարող է հայտնվել պարենային ճգնաժամի եզրին: Համաշխարհային տնտեսության եւ բիզնեսի ինստիտուտի «Միջազգային տնտեսական անվտանգություն» ծրագրի մասնագետները մատնանշել էին, որ սննդամթերքի իրական պակասը 2023 թ. շատ հավանական է, եթե, իհարկե, Ռուսաստանը չվերսկսի արտահանումը։ Մասնագետները 2022 թ. Ռուսաստանում հացահատկի ռեկորդային բերք էին կանխատեսել, ինչը եւ եղավ։ Նրանք չէին հերքել համաշխարհային գյուղոլորտում ԱՄՆ-ի, Չինաստանի կամ Հնդկաստանի դերը, բայց եւ ընդգծել էին, թե ոչ ոք չի կարող փոխարինել 13 տոկոս պարարտանյութի եւ 20 տոկոս հացահատիկի մատակարարին։ Բացի դա՝ ի տարբերություն շատ երկրների, որ լրացուցիչ հողային պաշարներ չունեն, ՌԴ-ն ունի ե՛ւ բավարար վարելահող, ե՛ւ այլ հողեր։

Ինչեւէ, մասնագետները ճիշտ էին. ՌԴ-ն ռեկորդային բերք հավաքեց ոչ միայն հացահատիկի մասով։ Այս տարվա հունվարի կեսերին, երբ ամփոփվեցին 2022 թ. ցուցանիշները, հետեւյալ պատկերն ուրվագծվեց։ Վիճակագրական տվյալների համաձայն (այդ ժամանակ դեռ նախնական հաշվարկներով)՝ 2022 թ. վերջին Ռուսաստանում հացահատիկի զուտ քաշով բերքը կազմել է 153.8 միլիոն տոննա՝ 2021 թ. համեմատ ավելանալով 26.6 տոկոսով։ Մասնավորապես՝ հավաքվել է 104.4 մլն տոննա ցորեն՝ աճը 37.1 տոկոս է։ Միայն աշնանացան ցորենի բերքը կազմելէ 73.99 մլն տոննա։ Տարեկանի բերքը 1.7 մլն տոննայից հասել է 2.2 մլն տոննայի։ Վարսակի բերքը կազմել է 4.56 մլն տոննա, բրնձինը՝ 797.5 հազար տոննա, հնդկաձավարինը՝ 1.2 մլն տոննա, կորեկինը՝ 3.1 մլն տոննա, սոյայինը ավելացել է մինչեւ 5.8 մլն տոննա։ Շաքարի ճակնդեղի բերքի ցուցանիշը 41.7 մլն տոննա է, կարտոֆիլինը՝ 18.7 մլն տոննա, բանջարեղենինը՝ 13.02 մլն տոննա։ Բերքի այսպիսի պաշար ունեցող երկիրը, բնականաբար, կարող էր Արեւմուտքին հիշեցում հղել. «Մեկ տարի առաջ Արեւմուտքը ստիպեց իր ընկերություններին հեռանալ ռուսական շուկայից։ Այն ժամանակ արտասահմանյան վերլուծաբանները Ռուսաստանի համար կանխատեսում էին սպառողական հատվածի դեպրեսիա եւ անկում, նրանք խոստանում էին խանութներում դատարկ դարակներ եւ ապրանքների զանգվածային պակաս: Սակայն կանխատեսումները չարդարացան, եւ եվրոպացիներն իրենք բախվեցին նման խնդիրների»,-սա Պուտինի խոսքից մեջբերում է՝ հնչած Արդյունաբերողների եւ ձեռներեցների միության համագումարում։

Իհարկե, Արեւմուտքի մեղքը չէ, որ եղանակային պայմանները բարեհաճ չէին իր համար, բայց, միեւնույն է, ստիպված են առնչվելու  ռուսաստանյան բերքառատության իրականությանը։ Իր հերթին՝ Ռուսաստանն էլ ստիպված է բախվելու այլ հարցի. ինչ է անելու այդ հարստության հետ։ Ի վերջո, մթերքը պահման խնդիր ունի, իսկ Արեւմուտքը կարծես դեռ մտադիր չէ զիջումների գնալ։

Պահման խնդիրը հատկապես արդիական է հենց հացահատիկի համար։ Տվյալները հուշում են, որ, այո, Ռուսաստանն ունի հենց 150 մլն տոննա հացահատիկի պահեստավորման հզորություն։ Բայց բանն այն է, որ այդ հզորության միայն մեկ երրորդ մասն է էլեւատորներ, այսինքն՝ մեքենայացված շտեմարաններ, որոնք նախատեսված են երկարաժամկետ՝ ավելի քան մեկ տարվա, պահեստավորման համար։ Իսկ ամբարներում եւ նմանատիպ այլ ժամանակավոր պահեստներում հացահատիկը կմնա ոչ ավելի, քան վեց ամիս, բայց եւ նկատի ունենանք՝ առանց որակի մեծ կորստի: Բա ինչ եղավ ստամբուլյան հացահատիկային գործարքը, չէ՞ որ Թուրքիան հապճեպ մեջտեղ ընկավ՝ տարբեր կողմերից շահ ստանալու պատրաստակամությամբ։ Համենայնդեպս, եթե ՌԴ-ում կա արտահանման հետ կապված անհանգստություն, նշանակում է՝ գործարքն էլ խնդիրներ ունի։ Բայց Ռուսաստանն իրեն կարողանում է ապահովագրել։ Դեռ նախորդ տարի, երբ վաճառքի որոշակի սահմանափակումներ մտցրեց, այնուամենայնիվ, չխախտեց գործընկերներին քվոտայի շրջանակներում ապահովելու հարցը։ Իսկ սահմանափակումները մտցրել էր այն պատճառով, որ նախատեսել էր՝ հանկարծ եթե ֆինանսական միջոցների դժվարամատչելիության պատճառով անհրաժեշտ ծավալի ցանք չարվի, ինքը, այնուամենայնիվ, պաշար ունենա, իսկ հետագա վաճառքի հարցերին կանդրադառնա բերքը ստանալուց հետո։ Ստացավ ու, ինչպես իրենք են ասում` «ռեկորդային ծավալի», ու քանի որ գոնե առայժմ պահման խնդիր չունի, վաճառքի հարցերով այդքան էլ չի շտապի։ Մինչեւ ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցների մի մասը չհանվի, եւ առաջընթաց չզգացվի սննդամթերքի ու պարարտանյութերի մատակարարման հարցում։

Այս ամենը մեզ հետաքրքրում է այնքանով, ինչքանով ինքներս ենք կախված ռուսաստանյան շուկայից՝ ցորենի ներկրման հարցով։ Ճիշտ է՝ միշտ ստացել ենք մեզ անհրաժեշտ պաշարը, բայց չենք կարող ասել՝ հետոն ինչ կլինի, ինչ ծավալումներ կստանան երկրի արտաքին ուղղվածությունների հետեւանքները։ Չմոռանանք՝ մենք անբավարար վիճակում ենք ցորենի ինքնաբավության մասով։ Այո, տարիներ ենք ունեցել, երբ ինքնաբավության մակարդակը 53 տոկոսի հասցրել էինք, բայց 2016-ից սկսած՝ այդ մակարդակը նվազել է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ եթե 2016 թ. արտադրել ենք 350.4 հազ. տոննա ցորեն, ապա 2021 թ. համապատասխան ցուցանիշը արդեն 97.2 հազ. տոննա էր։ Հայաստանում տարեկան սպառվում է շուրջ 550 հազար տոննա ցորեն։

Այնուամենայնիվ, անկախ ծավալումներից, մենք մեր իսկ պարենային անվտանգության մասին պետք է մտածենք։ Որովհետեւ նույնիսկ ամենաբարենպաստ ծավալումների պարագայում, ինչի նախադրյալները դեռ չկան, անվտանգության հարցերը պետք է միշտ օրակարգում մնան, քանզի մշտապես արդիական են։

Թեգեր: անվտանգությունԹուրքիաՌուսաստանՏնտեսությունցորեն
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Մարտի 22, 2023
Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Մարտի 21, 2023

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Արցախի էներգետիկան երեկ եւ այսօր

Պատրաստություն համար մեկ

«Ղարաբաղի հարցը երբեք չի հանվել օրակարգից»

Ադրբեջանական կեղծիքի բացահայտման հավանականությունն ամենաբարձրն է

Ուղեփակոցը՝ պարտականության եւ սիրո միջեւ

Հաջորդ Հոդվածը
Մոսկվան շահագրգռված է Դամասկոսի ու Անկարայի հաշտեցմամբ

Մոսկվան շահագրգռված է Դամասկոսի ու Անկարայի հաշտեցմամբ

Ապագայի մտահոգությամբ

Ապագայի մտահոգությամբ

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist