Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հայաստանն Իրանի համար կարեւոր նշանակություն ունի

Վստահելի գործընկերություն խաղաղության եւ անվտանգության հաստատման ճանապարհին

Մարտի 23, 2023
Տարածաշրջան
Հայաստանն Իրանի համար կարեւոր նշանակություն ունի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
132
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերով երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։ Լրագրողների հետ ճեպազրույցում երեկ նա շեշտել է, որ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը հարեւանների հետ հարաբերությունների զարգացումն է, եւ այդ քաղաքականության մեջ Իրանի համար կարեւորագույն նշանակություն ունի Հայաստանը։ Նրա խոսքով՝ հայ գործընկերոջ հետ քննարկումների ընթացքում մեկ անգամ եւս ընդգծվել է «Իրանի կայուն դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում», ինչպես նաեւ այն, որ «Իրանը միշտ վստահելի գործընկեր է խաղաղության եւ անվտանգության հաստատման գործում»։

Իրանի ԱԳ նախարարի տեղակալի այցը համընկնում է տարածաշրջանում բավական լարված իրադրության հետ։ Այս օրերին Ադրբեջանը մեծաթիվ զինված ուժեր եւ հսկայական ռազմական տեխնիկա է կուտակել Հայաստանի հետ սահմանին։ Պատասխանելով Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու, Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը բռնազավթած պահելու, ինչպես նաեւ «Արեւմտյան Ադրբեջան» եւ «Հարավային Ադրբեջան» կեղծ թեզերի շրջանառման վերաբերյալ լրագրողի հարցադրմանը՝ Ալի Բաղերի Քանին նշել է. «Աստված դիվանագետներին ստեղծել է, որպեսզի խաղաղ երկխոսությունների միջոցով կարողանան հասնել կայունության հաստատմանը։ Ես ենթադրում եմ, որ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ երկխոսության տարբերակը կընտրեն հարցերի լուծման համար։ Եվ Իրանն իր ամբողջ հնարավորությունները, ներուժը կօգտագործի խաղաղ երկխոսությունների միջոցով հարցերին ու խնդիրներին լուծում տալու համար»։

Իրանի փոխարտգործնախարարի այցի եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության լրատվական ցանցին (IRINN- Islamic Republic of Iran News Network) հարցազրույց է տվել կովկասյան տարածաշրջանի փորձագետ Էհսան Մովահեդիանը՝ նշելով, որ Բաքվի ռազմական տեղաշարժերն ակտիվացել են հատկապես Իսրայելից տեխնիկայի օդային փոխադրումներից, Թուրքիայում Էրդողանի հետ Ալիեւի հանդիպումից եւ Մեծ Բրիտանիայի դեսպանի՝ Իրանի եւ Հայաստանի հետ «Բաքվի Հանրապետության սահմանին կասկածելի այցից հետո»։ (Հատկանշական է, որ իրանցի փորձագիտական, վերլուծական շրջանակները նախընտրում են «Բաքվի Հանրապետություն» ձեւակերպումը՝ դրանով իսկ չճանաչելով «Ադրբեջան» արհեստածին պետության կողմից այդ անվանման սեփականացման փորձերը)։ «Ալիեւն իր երկրի ազգային շահերին ուշադրություն դարձնելու փոխարեն շտապում է արկածախնդրության գնալ Հայաստանի սահմաններին։ Հաշվի առնելով Իսրայելի եւ Թուրքիայի ներքին պայմանները եւ Արեւմուտքի ձախողումը Ռուսաստանին Ուկրաինայում կանգնեցնելու հարցում՝ ժամանակն Ալիեւների օգտին չէ»,- կարծում է Մովահեդիանը։ Ըստ փորձագետի՝ Ալիեւի նպատակն է նոր ներխուժում իրականացնել Հայաստանի տարածք, կտրել Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը, նոր հակառուսական ճակատ բացել, 100-օրյա պաշարումից հետո գրավել Արցախը, ստեղծել «Զանգեզուրի միջանցք», հեռացնել Իրանին ապրանքների եւ էներգետիկայի փոխադրման միջանցքներից, Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի սահմաններ տեղափոխել անջատողական ահաբեկիչներին։ Այդ համատեքստում, Մովահեդիանի խոսքով, Իրանի փոխարտգործնախարարի այցը Հայաստան Իրանի Նոր տարվա առաջին օրը ցույց է տալիս Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի կարեւորությունը։ Արաբական որոշ երկրների հետ հարաբերությունների բարելավման հարցում Իրանի արտաքին քաղաքական ապարատի հաջողություններից հետո Իրանի միակ «բորբոքված» ու անկայուն սահմանը կապված է կովկասյան տարածաշրջանի հետ։

Ի դեպ, դեռեւս 2020 թ. նոյեմբերի 10-ին Էհսան Մովահեդիանը թվիթերյան միկրոբլոգում գրառում էր կատարել՝ անհանգստություն հայտնելով «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրից հետո Թուրքիայի կողմից Իրանի հյուսիսային սահմանների նկատմամբ վերահսկողության անվտանգության» հետ կապված աղետի վերաբերյալ։ Նման զարգացման հետեւանքով, ըստ նրա, Իրանը կորցնում է էներգետիկ ուղիների նկատմամբ վերահսկողությունը, իսկ «օսմանիզմն ու ԴԱԻՇ-ի քաղաքականությունը Թուրքիայում վտանգավոր քայլ կատարեցին»։ Վերոնշյալ թվիթերյան գրառումից յոթ ամիս անց փորձագետը վերահաստատում է իր մտահոգությունը՝ արձանագրելով, որ «Իսրայելը, Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են գրավել Իրանի՝ Հայաստանի հետ մնացած սահմանից 20 կիլոմետրը եւ ավարտին հասցնել իրենց շրջափակումը հյուսիսում, որպեսզի նույնիսկ առանց պատժամիջոցների հայտնվեն դժվարության մեջ»։ Որպես խնդրի լուծում՝ նա առաջարկում է ռազմական միջամտություն կատարել եւ կանխել «անշրջելի աշխարհաքաղաքական փոփոխությունները»։

Թեգեր: ԻրանՀայաստան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Համատեղ պատասխան Մոսկվայից

Սթափեցնող զանգ ԱՄՆ-ից

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist