Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«…Հարկավոր է եւս մի արթնացում»

Թշնամուն թերագնահատել պետք չէ, բայց ճիշտ չէ նաեւ գերագնահատելը

Ապրիլի 5, 2023
Տարածաշրջան
«…Հարկավոր է եւս մի արթնացում»

An Arrow II missile interceptor is displayed in front of journalists at an Israeli air defence command in the Palmahim military base south of Tel Aviv May 12, 2011. An upgraded version of the Israeli air defence system, designed to blow up ballistic missiles in space, could be rushed into deployment before its 2014-2015 target date, a senior officer said on Thursday. REUTERS/ Nir Elias (ISRAEL - Tags: POLITICS MILITARY) - RTR2MBG1

3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
286
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելը մեծ քանակությամբ զենք է մատակարարում Ադրբեջանին. այս մասին հաղորդել է իսրայելական 13-րդ հեռուստաալիքը, եւ ապրիլի 3-ին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։ 13-րդ ալիքը պատրաստել է ռեպորտաժ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման մասին, որը պատմում է «երկու երկրների միջեւ ընդհանուր սպառնալիքի մասին» եւ ներկայացնում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հարցազրույցի մի մասը։ Տեսանյութում  նշվել է նաեւ, որ Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին, որը գործածվում է Ղարաբաղում հակամարտությունը լուծելու համար։

Ադրբեջանում իսրայելական զենքի առկայությունը չթաքցվեց նույնիսկ 2020 թ. պատերազմի օրերին։ 2020 թ. նոյեմբերի 5-ին BBC-ն (գործակալության ռուսական ծառայությունը) ռեպորտաժ էր թողարկել, թե ինչու է Իսրայելն այդքան սերտ կապված Ադրբեջանի հետ, եւ ինչպիսին են նրա հարաբերությունները Հայաստանի հետ։ Նշվել էր, որ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ Ադրբեջանի զենքի 60 տոկոսը գնվում է իսրայելական ընկերություններից, իսկ վերջին 5 տարիների ընթացքում երկու երկրների միջեւ զենքի առեւտուրը գերազանցել է 740 միլիոն դոլարը։ Իսրայելն ինքը զենքի արտահանման վերաբերյալ տվյալներ չի հրապարակում։ «Մենք տեղյակ ենք առնվազն երեք իսրայելական ընկերությունների մասին, որոնք գործարքներ ունեն Ադրբեջանի հետ»,- տեսանյութում ասել էր իրավապաշտպան Հեն Բրիլ Էգրին։ Նա եւ իր գործընկերները պայքարում են զենքի առեւտուրը զսպելու համար։ Սակայն հոկտեմբերի վերջին Իսրայելի խորհրդարանում մերժվեց զենքի արտահանումը վերահսկելու մասին օրինագիծը։ Ինչեւէ, BBC-իի տեսանյութում ասվել էր, որ Իսրայելը պաշտոնապես չի աջակցում ոչ մի կողմի, բայց իր տեխնոլոգիաներն ու զենքը մատակարարում է Ադրբեջանին։

Սրանից որոշ ժամանակ առաջ՝ 2020 թ. հոկտեմբերին իսրայելցի ռազմաքաղաքական փորձագետ Յակով Քեդմին պարզաբանել էր, թե ինչու է Իսրայելը զինում Ադրբեջանին՝ ընդդեմ Ղարաբաղի։ «Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին՝ օգտագործելով Բաքուն Իրանի հետ առճակատման ժամանակ»,-հստակ ասել էր նա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին Իսրայելից։ Նման որոշում է կայացրել Երեւանը, քանի որ Թել Ավիվը զենք է մատակարարում Ադրբեջանին։ Սակայն ավելի ուշ Իսրայելի նախագահը հայտարարել էր, որ Բաքվի հետ կնքված պայմանագրերն ուղղված չեն այլ երկրների դեմ։ Քեդմին հիշեցրել էր, որ Իսրայելը երկար ժամանակ Ադրբեջանին մատակարարում է տարբեր զինատեսակներ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր եւ փոքր հեռահարության հրթիռային համակարգեր։ Նրա խոսքով՝ ադրբեջանական բանակը Լեռնային Ղարաբաղում կիրառում է միանգամից մի քանի հարվածային անօդաչու թռչող սարքեր եւ այլ մարտական համակարգեր։

Սա այն է, ինչ կոչվում է քաղաքականություն՝ «անձնական ոչինչ չկա, միայն բիզնես շահ» կեղտոտ պատճառաբանությամբ։ Իհարկե, ընդհանրապես ծիծաղելի է այս բացատրությունը, քանզի մի կողմին ընդդեմ մյուս կողմի զինելը իրականում ոչ միայն բիզնես շահ, այլեւ հեռահար քաղաքական ու ռազմավարական նպատակներ ունի, ընդ որում՝ ոչ միայն պատերազմում ուղղակիորեն ներգրավված կողմերի, այլեւ չներգրավվածների հանդեպ։ Թե մեր տարածաշրջանում ինչ հավակնություններ ունի Իսրայելը, շատ է խոսվել՝ համենայնդեպս, բացահայտ հետաքրքրությունների մասին։

Ռազմաքաղաքական փորձագետը, խոսելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զինելու մասին, շեշտել էր. «Զենքի մատակարարման առաջին պատճառը նավթն է։ Զենքի մատակարարումը, այսպես ասած, փոխադարձ վճարման ձեւ է»։

Բացի այդ. իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը, ըստ Քեդմիի, ներառում է աշխարհաքաղաքական գործոն իսրայելական անօդաչու թռչող սարքերն օդ են բարձրանում Ադրբեջանի օդանավակայաններից՝ «Իրանի վրայով հետախուզական գործողություններ իրականացնելու համար»։ Թել Ավիվն օգտագործում է Բաքվի հետ իր գործընկերությունը տարածաշրջանում Թեհրանին դիմակայելու համար: Եվ, իհարկե, Իսրայելը Իսրայել չէր լինի, եթե իր բաժին մեղքը չհաներ ու չշպրտեր 44-օրյայի մեկ այլ մեղավորի վրա։ «Իսրայելական անօդաչու թռչող սարքերի առկայությունը Ադրբեջանի զինանոցում գործնականում ոչ մի ազդեցություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքի վրա։ Միեւնույն ժամանակ Բաքուն ակտիվորեն շահագործում է նաեւ թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերը»,-հայտնել էր Քեդմին։

Ի դեպ, սա այն նույն փորձագետն է, որ մեկնաբանելով ամերիկյան B-52 ռմբակոծիչների թռիչքները Ուկրաինայի վրայով՝ ասել էր, թե նման գործողություններով Վաշինգտոնը փաստացի «մահվան դատավճիռ» է ստորագրել Ուկրաինայի համար։

Ինչեւէ, սա է աշխարհի դրվածքը, եւ իրականությունը փոխել չենք կարող։ Պետք  է ընդունենք փաստը. մեր տարածաշրջանը դաժան տարածաշրջան է, եւ այստեղ միայն ուժեղներն են արեւի տակ տեղ վաստակում։ Եվ ձայնի իրավունք են ունենում միայն իրենց տեղը չզիջող երկրները։ Մինչ 2020-ը Հայաստանը ուրիշ պետություն էր, 2020-ից հետո՝ բոլորովին այլ։ Եվ այս բոլորովին այլը չի ենթադրում, որ պետք է ձեռքներս ծալած նստենք ու թողնենք, որ Ադրբեջանը մնա ՀՀ տարածքում, երբ, որտեղից ուզի՝ մտնի ու ամրանա։ Հարգանքի են արժանանում պայքարող երկրները, եւ ըստ այդ պայքարի էլ փոխվում են միջազգային մոտեցումները՝ իրապես հօգուտ կամ ընդդեմ։ Ապացույցը արցախյան առաջին ազատամարտից հետոյի իրավիճակն էր եւ այն, ինչ ունենք 44-օրյայից հետո։ Այն, որ Ադրբեջանը ՀՀ տարածքում է եւ, բնականաբար, դուրս չի գա, ինչ է, թե իրեն կոչ են անում, Հայաստանին զրկում է հարգանքից ու ձայնի իրավունքից։ Մենք կանք, չենք մեռել, կարող ենք զենք ձեռք բերել, մեզ պաշտպանող երկրների հետ գործակցել, ոտքի կանգնել։

Ադրբեջանին թերագնահատել պետք չէ, բայց ճիշտ չէ նաեւ գերագնահատելը։ Առավել եւս սխալ կլինենք մենք, եթե ներարկվենք թերարժեքության բարդույթով։ Ոչինչ չի փոխվել, ինչպես կասեր Վազգեն Սարգսյանը, «իրականում թշնամին նույն թշնամին է, ոնց որ առաջ փախչում էր, եւ մենք էլ նույն մենք ենք։ Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ։ Հիմա հարկավոր է եւս մի հարված, հարկավոր է եւս մի արթնացում, էսպես ցնցում, եւ էդ ցնցումը մենք պիտի անենք»։

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Իշխանության այլընտրանքի հարցը Հարավային Կովկասում

Իշխանության այլընտրանքի հարցը Հարավային Կովկասում

ԱՄՆ-ին նետված լուրջ մարտահրավեր

ԱՄՆ-ին նետված լուրջ մարտահրավեր

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist