Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Շրջանցելով հայ-ադրբեջանական կարգավորումները

Մայիսի 19, 2023
Տարածաշրջան
Ռաշթ-Աստարա երկաթգիծ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
171
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հարավային Կովկասում եւ եվրասիական տարածաշրջանում ներկայիս բարդ, նշանակալի քաղաքական գործընթացների ֆոնին Մոսկվան ու Թեհրանը կնքում են խոշոր տնտեսական համաձայնագիր, որի քաղաքական ենթատեքստը, մեղմ ասած, հայկական գործոնը շրջանցելու միտում ունի: Օրերս Իրանը եւ Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցման վերաբերյալ, որը Պարսից ծոցի եւ Հնդկական օվկիանոսի երկրները ՌԴ-ի միջոցով Եվրոպային կապող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում է: Տնտեսական գործարքը կնքվել է ամենաբարձր մակարդակով, որին տեսակապի միջոցով մասնակցել են Իրանի եւ ՌԴ-ի նախագահներ Ռայիսին եւ Պուտինը:

Համաձայնագիրը նախատեսում է 170 կմ երկարությամբ երկաթգծի կառուցում, որի իրանական հատվածը համաֆինանսավորելու են Իրանն ու ՌԴ-ն, իսկ Ադրբեջանի տարածքում գտնվող հատվածը՝ Մոսկվան, Բաքուն եւ Թեհրանը: Նախագծի կյանքի կոչմամբ Ադրբեջանի միջոցով երկաթուղային կապ կստեղծվի Իրանի եւ ՌԴ-ի միջեւ՝ շրջանցելով հարավկովկասյան երկու պետությունները՝ Հայաստանը եւ Վրաստանը: Փորձագիտական շրջանակներում կարծիք է շրջանառվում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից եւ այս պետությունների միջեւ հաղորդակցության ուղիների վերաբացվելուց հետո Հայաստանի ու Վրաստանի երկաթուղային ցանցերն էլ լիարժեք կմիանան Հյուսիս-Հարավ երկաթուղային կապին, բայց տնտեսական գործարքի քաղաքական շեշտադրումն այստեղ առավել քան ակնառու է:

Տնտեսական շահավետության առումով Իրան-Հայաստան-Վրաստան-Աբխազիա-ՌԴ երկաթուղային հաղորդակցությունն առավել շահավետ է, քանի որ այն ՌԴ-ի հետ կապից բացի ապահովում է նաեւ Եվրոպայի հետ Սեւ ծովով կապը՝ Վրաստանի Փոթի նավահանգստով: Վերջերս աբխազական երկաթուղով ՌԴ-ից Թուրքիա բեռների փոխադրման փաստը խոսում է այն  մասին, որ կողմերի ցանկության դեպքում  աբխազական երկաթգծով Հայաստան-Վրաստան-ՌԴ կապը հնարավոր է, առավել շահավետ ու իրատեսական:

Մյուս կողմից էլ չափազանց տարակուսելի է, որ Բաքու-Թեհրան աննախադեպ լարված դիվանագիտական առճակատման պայմաններում ստորագրվում է այդ երկրներին առնչվող տնտեսական նման խոշոր գործարք, բայց Բաքվի մշտական ձգտումը Հայաստանին տարածաշրջանային գործընթացներից (այդ թվում նաեւ տնտեսականներից) դուրս թողնելու հարցում կարող է այդ երկրի ղեկավարությանը ստիպել անտեսել Իրանի հետ լարված քաղաքական հակադրությունը, որը դիվանագիտության ոլորտում առճակատման է հասել: Այստեղ չպետք է մոռանալ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիները բացելու դեպքում էլ լիարժեք կգործեր Իրան-Ադրբեջան (Նախիջեւանով)-Հայաստան-Վրաստան-ՌԴ երկաթուղային կապը, որի վերագործարկման համար անհամեմատ ավելի քիչ միջոցների ներդրման անհրաժեշտություն կլիներ:

Հետեւաբար, Հյուսիս-Հարավի արդյունավետ գործարկման համար արդարացի կլիներ, որ Մոսկվան եւ Թեհրանը Բաքվին ստիպեին Հայաստանի հետ հարաբերություններն արագ կարգավորող համաձայնագիր ստորագրեր՝ հրաժարվելով ոչ կառուցողական, առավելապաշտական մոտեցումներից, եւ վերաբացել արդեն իսկ գործող երկաթուղային գծերը: Այս դեպքում տնտեսական շահագրգռվածությունը կարեւոր գործոն կդառնար տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացներն արագացնելու համար, ինչը ձեռնտու է բոլոր կողմերին: Ռաշթ-Աստարա երկաթգծի կառուցման համաձայնագրով, ըստ էության, ՌԴ-ն եւ Թեհրանը փորձ են անում շրջանցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, այս դեպքում՝ դրա շուտափույթ կյանքի կոչելուն նպաստելու միջնորդական առաքելությունը:

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Շրջանցելով արդարությունն ու արդարադատությունը

Հաջորդ Հոդվածը
Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հայրենի եզերքի տարեգիրը

Հայրենի եզերքի տարեգիրը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist