«Եթէ մէկն ասէ, թէ Սիրում եմ Աստուծուն եւ իր եղբօրն ատէ, նա ստախօս է, որովհետեւ նա որ իր տեսած եղբօրը չէ սիրում, Աստուծուն որ չէ տեսել ինչպէ՞ս կարող է սիրել…»
«Իր ընկերին անարգողը մեղանչում է, բայց ով որ աղքատներին ողորմէ՝ երանի նորան»: Առակաց 14։21
Աստված մեզ պատվիրում է սիրել մերձավորին մեր անձի նման։
Մեր առջեւ կարեւորագույն խնդիր է դրվում.
«Եթէ մէկն ասէ, թէ Սիրում եմ Աստուծուն եւ իր եղբօրն ատէ, նա ստախօս է, որովհետեւ նա որ իր տեսած եղբօրը չէ սիրում, Աստուծուն որ չէ տեսել ինչպէ՞ս կարող է սիրել։ Եւ այս պատուիրանքն ունինք նորանից, թէ նա որ Աստուծուն սիրում է, իր եղբօրն էլ սիրէ»։ Ա Հովհաննեսի 4։20-21
Այսպիսով, եթե ձեր սրտում ատելություն կա որեւէ մեկի նկատմամբ, դուք զրկված եք երջանիկ մարդ լինելու հնարավորությունից։
Սուրբ Գիրքն ասում է, որ երջանիկ է նա, ով գթասիրտ է աղքատի նկատմամբ։ Եթե դուք տեսնում եք կարիքավոր մարդու եւ ունեք օգնելու հնարավորություն, լինի դա աղոթքով, թե նյութապես, ձեր հոգածությունը եւ առատաձեռնությունը կարող են մեծացնել ձեր անձնական երջանկությունը։
«Խօսքի մասին խելօք վարուողը բարիք կգտնէ, եւ նա, որ Տիրոջն է ապաւինում՝ երանի նորան»։ Առակաց 16։20
Քանզի Տերն Իր խոսքը առավել դասեց Իր անունից, պետք է հավատալ, որ հնազանդությունն Աստծուն հնազանդությունն է Նրա խոսքին.
«Երկրպագութիւն կանեմ քո սուրբ տաճարի առաջին եւ կգոհանամ քո անունիցը քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար, որ բոլոր անունիցդ բարձր մեծացրիր քո խօսքը»։ Սաղմոս 138։2
Ինքը՝ Հիսուսը կենդանի խոսք է, դրա համար դուք մեծարում եք Հիսուսին, երբ լինում եք Նրանում, լսելով եւ կատարելով խոսքը։
Հենց դրա համար շատ կարեւոր է ամեն օր ուսումնասիրել Աստծո Խոսքը, մտորել դրանց մասին եւ կատարել դրանք, քանի դեռ այն չի դարձել ձեր մասնիկը։ Դուք կոչված եք նորոգելու ներքին մարդուն.
«Նորա համար չենք թուլանում. այլ թէ եւ մեր դրսի մարդը փճանում է, բայց մեր ներսի մարդն օրէցօր նորոգվում է»։ Բ Կորնթացիս 4։16
Սա հնարավոր է միայն ձեր գիտակցության նորոգմամբ՝ Աստծո Խոսքի միջոցով։
Աստծո մտադրություններն իր ժողովրդի համար այն են, որ մենք փառաբանենք Նրան՝ անդրադարձնելով Նրա էությունը այլ մարդկանց։ Դա ամենաբարձր կոչումն է։ Պատվիրանները պահելու համար Սուրբ Գիրքն ասում է. «Հիմա պահեցէք եւ արէք, որովհետեւ նա է ձեր իմաստութիւնը եւ հանճարը ազգերի առաջին, որոնք այս բոլոր կանոնները լսելով պիտի ասեն. Իրաւ այս մեծ ազգը մի իմաստուն եւ հանճարեղ ժողովուրդ է»։ Երկրորդ օրինաց 4։6
Աստծո վստահության առհավատչյան հնազանդությունն է Նրան։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ