Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հայ, որ թուրքերին «լեզու» է տվել

Ապրիլի 1, 2022
Այլք
Հայ, որ թուրքերին «լեզու» է տվել
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
896
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մտածելու բան է. ի՞նչ են հասկանում թուրքերը, իսկ ավելի ստույգ` թուրքական  իշխանությունները «խաղաղություն», «բարեկամություն» ասելով. արդյո՞ք դա այն պարտադրված «խաղաղությունը» չէ, որ դրա անվան տակ դարերով ոճրագործություններ են արել այլ ժողովուրդների հանդեպ ու իրենք «խաղաղ» ու անվրդով շարունակել են ապրել` աշխարհում վաստակելով ոճրագործի անփառունակ «պատիվը»…

Եվ նորից ու կրկին թուրքերն այսօր խոսում են «խաղաղությունից», «բարեկամությունից», «համագործակցելուց» եւ դարձյալ շարունակում են նախնիների ոճրագործ, մարդակործան քաղաքականությունը` ամենեւին չփորձելով մաքրվել միլիոնավոր անմեղների հանիրավի թափված արյան հետքերից, որի մասին դառը հիշողությունը սերնդեսերունդ հետապնդում է թուրք ժողովրդին եւ զգաստացման կոչեր անում…

Եվ, գուցե, սա այնքան էլ զարմանալի չէ թուրքերի վերաբերյալ, քանզի բնույթով քաղցրալեզու են, շողոմ ու դաժան, արյունարբու, սակայն առավել զարմանալի կարող է թվալ հայերի՛ վերաբերմունքը նրանց հանդեպ, ովքեր անքեն շարունակում են իրենց ուժերը ներդնել թուրքական մշակույթի մեջ, գուցե եւ այն հավատով, որ մշակույթը կփոխի նրանց վայրենաբարո կենսակերպը, ու մի օր նրանք իրենց մեջ կճանաչեն մարդուն ու հրաժեշտ կտան գազանին, որ խժռում է հոգին ու ծառայեցնում սատանային։

Իր երկլեզվյան` հայերեն ու թուրքերեն լույս տեսնող թերթում («Ակոս») հաճախ էր թուրք իշխանությունների վարած հայատյաց քաղաքականության ու ժողովուրդների բարեկամության մասին հարցեր բարձրացնում հանրահայտ լրագրող հայազգի Հրանտ Դինքը. նա համոզված էր, որ «հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից»։ Պատասխանը… Դինքի սպանությունն էր։ Սակայն «խաղաղություն» ու «բարեկամություն» ասվածը հայի համար սոսկ խոսքեր չեն, ոչ էլ տեղի-անտեղի հրամցնելու գեղեցիկ փաթեթավորում։ Թուրքական իշխանության ներքո երբեւէ ապրած ու մեր ժամանակներում էլ ապրող հայերը թուրքերին այնպիսի ծառայություններ են մատուցել, որ թուրքերն անգամ չեն արել իրենց համար։

Այդպիսի մի հայ էլ բանասեր, բառարանագետ ու բառարանագիր, պատմաբան, թարգմանիչ, գրող, հայկական, թուրքական եւ այլալեզու շրջանակներում հանրածանոթ Բարսեղ Միքայելի Թուղլաճյանն է։ Նա ծնվել է Պոլսում` 1933 թ. ապրիլի 1-ին։ Տեղի հայկական դպրոցում նախնական կրթություն ստանալուց հետո տեղափոխվել է Կիպրոս, սովորել Մելքոնյան կրթական հաստատությունում, իսկ 1955-ին` ավարտելով ԱՄՆ Միչիգանի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետը, վերադարձել Թուրքիա եւ որպես անգլերենի ու ֆրանսերենի դասախոս աշխատանքի անցել թուրքական ռազմական ակադեմիայում, ուսումնական տարբեր հաստատություններում։ Թուղլաճյանը կատարել է բազմաթիվ պատմաբանասիրական ու լեզվաբանական հետազոտություններ, դրանց վերաբերյալ հրատարակել ծավալուն աշխատություններ։ Նրա քննության կենտրոնում էին հայ-թուրքական հարաբերությունները, հայերի գիտամշակութային ներդրումները թուրքական մշակույթում, որպիսին է 1982 թ. նրա հրատարակած` «Օսմանյան ճարտարապետության արեւմտականացման ժամանակաշրջանն ու Պալյան ընտանիքը» ծավալուն աշխատությունը, որը ներկայացնում է Պալյան գերդաստանի մի քանի սերնդի պատմությունը Օսմանյան կայսրության ճարտարապետական արվեստի զարգացման մեջ։ Լինելով բառարանային գրականության գիտակ, Թուղլաճյանը լծվում է բառարանակազմության ծանր ու բարդ աշխատանքին, հրատարակում տարաբնույթ բառարաններ` «Անգլերեն-թուրքերեն ոճերի եւ ասույթների բառարան» (1961 թ.), «Անգլերեն-լատիներեն-թուրքերեն բժշկական բառարան», «Անգլերեն-ֆրանսերեն-թուրքերեն իրավաբանական եւ տնտեսական բառարան» (1965 թ., 80 հազար բառով), իսկ 1971-1974 թթ. լույս տեսած եռահատոր «Okyanus» («Օվկիանոս») թուրքերենի բացատրական բառարանը ամենածավալունն էր իր տեսակով։

Թուղլաճյանը թուրքական լեզվի ընկերության անդամ էր, սակայն սոսկ թուրքերենին չէ, որ ծառայել է նա։ Թուղլաճյանը ջանադրորեն ներկայացրել է հայ իրականությունը ինչպես թուրքերեն, այնպես էլ հայերեն, անգլերեն։ Հայկական թեմաներով աշխատանքներից նշանակալի են 1983 թ. թուրքերենով լույս տեսած «Այվազովսկին Թուրքիայում» գիրքը, «Պոլսի Իշխանաց կղզիները պատմության ընթացքում» (1989), «Իսթանպուլի հայոց եկեղեցիները» (1991) գրքերը՝ հայերեն, թուրքերեն, անգլերեն։ Բարսեղ Թուղլաճյանը երկար տարիներ նվիրել է արեւմտահայերի պատմության հինգհատորանոց կոթողային ծավալուն (յուրաքանչյուր հատորը 700-800 էջը գերազացնող) աշխատություններին։ Վերջին հատորի հրատարակության առիթով Ստամբուլում արեւմտահայերեն լույս տեսնող «Մարմարա» օրաթերթը մասնավորապես գրում է. «Բարսեղ Թուղլաճեան իր անհամար հրատարակութիւններուն, բառարաններուն ու համայնագիտարաններուն վրայ աւելցուցած էր նոր շարք մը որ թուական առ թուական կարձանագրէր Արեւմտահայ աշխարհէ ներս պատահածները։ Ամէն ինչ կար այս պատահարներուն մէջ, կարծես օրացոյց մըն էր ո՛չ թէ գալիք օրերու, այլ ապրուած օրերու։ Բացի իւրաքանչիւր թուականի համար տրուած տեղեկութենէ, կը տրուէին նաեւ լուսանկարներ, գիրքերու առաջին էջեր, ձեռնարկներու կամ երաժշտահանդէսներու յայտագիրներ, ամէն ինչ։ Այս շարքով Թուղլաճեան անգամ մը եւս ընթերցողներու տրամադրութեան տակ կը դնէր իր շատ հարուստ արխիւը», հոմոզված լինելով, որ «ժողովուրդի մը պատմութիւնն ու մշակոյթը ճանչնալ կը նշանակէ մօտէն ճանչնալ այդ ժողովուրդը»։ Ի թիվս նմանատիպ աշխատությունների, Թուղլաճյանը ֆրանսերենից հայերեն է թարգմանել Պրոսպեր Մերիմեի «Կարմենը», Գի դը Մոպասանի պատմվածքները, հրատարակել վիպակներ, պատմվածքներ, տպագրվել Ստամբուլի հայկական մամուլում («Ժամանակ», «Նոր լուր», «Արշավ» եւ այլն), կապեր պահպանել ոչ միայն աշխարհասփյուռ հայության, այլեւ Հայաստանի հետ, 1970-80-ական թթ. այցելել Երեւան, համագործակցել գիտությունների ազգային ակադեմիայի հետ։

Փարս Թուղլաչի գրական անունով հայտնի Բարսեղ Միքայելի Թուղլաճյանը վախճանվել է 2016 թ. դեկտեմբերի 12-ին` Ստամբուլում, իսկ 2020 թ. թուրք-ադրբեջանական տանդեմը պատերազմ սանձազերծեց Արցախի ու Հայաստանի հայության դեմ եւ այսօր էլ շարունակում է ռազմական գործողությունները Արցախի գյուղերի եւ Հայաստանի սահմանների վրա` ոչ ավելի, ոչ պակաս, «խաղաղության» ու «բարեկամության» բարձրագոչ լոզունգներով` արհամարհելով այն բոլոր ծառայությունները, որ հայերը դարերի ընթացքում մատուցել են Թուրքիայի բարգավաճմանը եւ ժողովուրդների իրական բարեկամությանն ու խաղաղությանը։

Թեգեր: Բարսեղ Թուղլաճյանգրողթարգմանիչլեզվաբան
Կիսվել4Tweet2Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ոգեշնչվելով լեգենդար հրամանատարի կերպարով

Ոգեշնչվելով լեգենդար հրամանատարի կերպարով

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    433 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ավերված, բայց՝ վկայող ու ներկայացնող

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Առեղծվածայինը՝ Ագարակում

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist