Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նույն խալաթով` առողջարանից ռազմական հոսպիտալ

Ապրիլի 13, 2022
Սոցիում
Նույն խալաթով` առողջարանից ռազմական հոսպիտալ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
145
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Պապիկս չորս զավակ է ունեցել, որոնցից երեքը բժիշկներ են: Հայրս` Գերասիմ Աղաջանյանը, երկրորդ զավակն էր: Մեր ընտանիքում առաջին բժշկուհին հորաքույրս էր՝ Թամարա Աղաջանյանը: Նա թերապեւտ էր, իսկ մյուս հորաքույրս` Գալինա Աղաջանյանը, բժիշկ-ատամնաբույժ էր: Ես հպարտ եմ հայրիկիս անցած ճանապարհով»:

Իվան Աղաջանյան

Աղաջանյանների հանրահայտ բժշկական տոհմը սկզբնավորվում է Գերասիմի հորեղբոր ընտանիքից` Մակիչ եւ Նատալյա Աղաջանյաններից. ամուսինների զավակները նույնպես բժիշկներ էին: Գերասիմի քույրերը եւս ընտրել են բժշկի մասնագիտությունը, ինչը փոխանցել են իրենց զավակներին ու թոռներին, այդ ճանապարհով են գնացել եւ Գերասիմի դուստրը` Մարինան, ու որդին` Իվանը, ով ուրոլոգիայի ճանաչված մասնագետ էր, «ուրոլոգիայի մաեստրո», ինչպես կոչում էին ծանոթները. նա առաջինն էր, որ Հայաստանում իրականացրեց երիկամի փոխպատվաստում։ Բժիշկները շատ են այս տոհմում, եւ նրանցից յուրաքանչյուրի մասին կարելի է պատմել առանձին-առանձին, սակայն խոսքն այսօր Գերասիմի մասին է, քանզի ապրիլի 13-ը նրա հիշատակի օրն է։ Ծնվել է 1911 թ. օգոստոսի 2-ին` Գանձակում (Ռուսական կայսրություն)։

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գերասիմ Աղաջանյանը Հայաստանում կուրորտաբանության հիմնադիրներից է. բժշկագիտության այս ճյուղն ուսումնասիրում է բնական գործոնների բուժիչ հատկությունները, մարդու օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը, օգտագործումը բուժկանխարգելիչ նպատակով, մշակում առողջարանային հիմնարկների սոցիալ-հիգիենային պայմանները։ Կուրորտաբանությունն առնչվում է ֆիզիոթերապիայի, կլիմայաբանության, ֆիզիոլոգիայի, կլինիկական այլ դիսցիպլինների եւ հիգիենայի հետ։ Կուրորտային բուժումն առանձնահատուկ միջավայր է պացիենտի համար, որ դրական է ազդում նրա տրամադրության, հոգեբանության, ինքնագնահատանքի վրա, դարձնում նրան առավել շփվող։ Բնության գրկում կարծես մոռացվում են հիվանդության պատճառած անհարմարությունները: Նոր ծանոթություններն ու մշակութային միջավայրը, հետաքրքիր առօրյան շատ դեպքերում ռոմանտիկ  հարաբերությունների սկիզբ են դառնում. փաստորեն, բուժումից բացի, պացիենտը ինտեգրվում է ակտիվ հասարակական կյանքին, առողջարանից դուրս գրվում ոչ միայն ֆիզիկապես առույգ, այլեւ հոգեկան եռանդով լի, սեփական ուժերի հանդեպ վստահությամբ։

Գերասիմ Աղաջանյանը լրացնում է Հայաստանում կուրորտաբանության այնպիսի հիմնադիրների շարքը, որպիսիք են Լ. Ա. Հովհաննիսյանը, Արտաշես Մելիք-Ադամյանը, Ա. Հ. Հակոբյանը, Սերգեյ Լազարեւը, Գեւորգ Ղեւոնդյանը, Ռուբեն Գյանջեցյանը, Գրիգոր Մեդնիկյանը, Ալեքսանդր Դեմյոխինը։

Գերասիմ Աղաջանյանը ճանաչված էր ոչ միայն Հայաստանում. ինչպես գիտենք, կուրորտային առողջապահությունը չի սահմանափակվում սեփական քաղաքացիներին սպասարկելու խնդիրներով։ «Արզնի», «Ջերմուկ» առողջարանները հայտնի էին եւ այսօր էլ հայտնի են Հայաստանի սահմաններից դուրս, իսկ Գերասիմ Աղաջանյանը երկու առողջարաններում էլ աշխատել է երկար տարիներ։ Նա ղեկավարել է «Արզնի» առողջարանի սրտաբանության բաժանմունքը, եղել առողջարանի գլխավոր բժիշկը, իսկ 1950 թ. նշանակվել «Ջերմուկ» առողջարանի տնօրեն, այնպես որ, նրա շփումը պացիենտների հետ համամիութենական մասշտաբի էր, իսկ որպես գիտնական՝ հայտնի է կուրորտաբանության վերաբերյալ հարյուրից ավելի գիտական աշխատություններով, մենագրություններով, գրքույկներով, որոնցում արծարծել է նաեւ տարբեր ներքին հիվանդությունների ախտածագման, կլինիկայի,  բուժման հարցեր։ Բացի վերոհիշյալից, առողջապահության ասպարեզում Գերասիմ Աղաջանյանն զբաղեցրել է այլ պատասխանատու պաշտոններ եւս, ինչպես ՀԽՍՀ առողջապահության նախարարության առողջարանների վարչության պետ, ՀԽՍՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ, կուրորտաբանության եւ ֆիզիկական մեթոդներով բուժման ԳՀԻ տնօրեն, ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր թերապեւտ, ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր կուրորտաբան, ՀԽՍՀ կուրորտաբանների եւ ֆիզիոթերապեւտների գիտական ընկերության փոխնախագահ։

Բժշկի մասնագիտությունն Աղաջանյանը ձեռք է բերել Երեւանի բժշկական ինստիտուտում (այժմ` Մ. Հերացու անվան բժշկական համալսարան)։ Նա արդեն աշխատանքային փորձ ուներ Վարդենիսի եւ Երեւանի թիվ 2 կլինիկական հիվանդանոցներում, երբ գործուղվում է Կիեւ եւ ակադեմիկոս Վ. Խ. Վասիլենկոյի ղեկավարությամբ զբաղվում սրտաբանական խնդիրներով, հմտանում սրտաբանության մեջ։ Դե իսկ բժշկությունը պահանջարկ ունի ամենուր եւ բոլոր ժամանակներում, հատկապես դրա հրատապությունն զգացվում է ռազմադաշտում… Երկրորդ համաշխարհայինը սպասեցնել չտվեց. հազիվ երեք տարի էր, ինչ Աղաջանյանը ղեկավարում էր «Արզնի» առողջարանի սրտաբանության բաժանմունքը, երբ առողջարանային խաղաղ կյանքը փոխարինվեց ռումբերի ու գնդակների կրակե տարափի տակ գործող հոսպիտալով, այստեղ նույնպես զգացվեց նրա մասնագիտական պատասխանատվության կարիքը. պատերազմի սկզբից մինչեւ ավարտը Աղաջանյանը բաժանմունքի, այնուհետեւ՝ դաշտային շարժական հոսպիտալի պետն էր։ Գերասիմ Աղաջանյանի մարտական ուղին գծագրվում է Կովկասից մինչեւ Չեխոսլովակիա. նա վաստակում է բուժծառայության մայորի կոչում։ Գերասիմ Աղաջանյանի պարգեւների ու մրցանակների թվում են Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանը, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանը, Կարմիր աստղի շքանշանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիրը։

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վաստակաշատ կուրորտաբան, ռազմաբժշկական ծառայության մայոր Գերասիմ Աղաջանյանը վախճանվել է Երեւանում` 1980 թ. ապրիլի 13-ին։ Նրա հուշատախտակը փակցված է Թամանյան փողոցի թիվ 1 տան պատին, իսկ 1996 թ. Աղաջանյանի անունով է կոչվել Ջերմուկի թիվ 3 առողջարանը։

Թեգեր: բժիշկԳերասիմ Աղաջանյանպրոֆեսոր
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայկական կինեմատոգրաֆի առաջնեկը

Հայկական կինեմատոգրաֆի առաջնեկը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Եղբայրներն ու եղբայրությունը Նոր Կտակարանում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    431 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ռուբեն Սեւակ. «Կը լսե՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist