Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հայկական կինեմատոգրաֆի առաջնեկը

Հանրահայտ «Նամուսը» կամ «Երդումով կապվածները»

Ապրիլի 13, 2022
Մշակույթ
Հայկական կինեմատոգրաֆի առաջնեկը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
293
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եվս երեք տարի, եւ հայկական կինոարվեստը կնշանավորի մեր առաջին գեղարվեստական կինոնկարի՝ «Նամուսի» հարյուրամյակը: Բայց մինչ ֆիլմին անդրադառնալը տեղին է վերհիշել, թե երբ եւ ովքեր են եղել այս զարմանահրաշ իրողության ստեղծման ակունքներում. կինոգյուտի հեղինակները ֆրանսիացի գյուտարարներ Լյումիեր եղբայրներն են, ովքեր 1895 թ. հայտնագործել են շարժվող լուսանկարների նկարահանման ու պրոյեկտման կինոսարքը, որն արտոնագրվել եւ անվանվել է կինեմատոգրաֆ: Կինեմատոգրաֆի՝ կինոնկարի, որպես ժանր, ծնունդը տեղի է ունեցել վերոնշյալ թվականի դեկտեմբերի 28-ին, երբ Կապուցիների Գրանտ կաֆե սրճարանի սրահներից մեկում տեղի է ունենում կինոնկարային առաջին ցուցադրումը:

Իսկ ե՞րբ է սկզբնավորվել հայկական կինեմատոգրաֆը: 1923 թ. ապրիլի 16-ին Հայաստանի ժողկոմխորհը որոշում է ընդունում մասնավոր կինոթատրոններն ազգայնացնելու մասին եւ հանձնարարում Լուսժողկոմատին Գլխքաղլուս համակարգում հիմնելու «Պետկինո» կազմակերպությունը: Այդ որոշումով էլ սկզբնավորվում են հայկական կինոարտադրությունը եւ կինոարվեստը: Որոշման տարեթիվն էլ համարվում է հայկինոյի ծնունդը: Չնայած մինչ այդ Հայաստանում չի եղել կինոարտադրություն, սակայն ձեւավորման հենց սկզբից հայկական կինեմատոգրաֆիան ունեցել է պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիստների ազգային սեփական կադրեր, ինչն էլ հնարավորություն էր ընձեռելու կարճ ժամանակում առաջընթաց ունենալ եւ դասվել զարգացած կինոարվեստների շարքը:

Հայկական կինոյի պատմությունը պարբերացնելիս անհրաժեշտ է առանձնացնել նրա նախապատմությունը, երբ չունենալով սեփական կինոարտադրություն՝ առաջին քայլերն են արվել կինոարվեստի ասպարեզում: Այսպես. 1908-ին մեծավաստակ Գաբրիել Սունդուկյանը մտադրվել է էկրանավորել իր «Օսկան Պետրովիչը էն կինքումը» վոդեւիլը եւ սկսել սցենարի աշխատանքը, իսկ դերասանուհի Ս. Ադամյանը՝ 1913-ին իր գրած կինոսցենարը՝ ըստ Մ. Մանվելյանի «Հեքիաթ» պիեսի: Նույն թվականին Փերեսթիանին Սոնժոնովի ստուդիայում էկրանավորում է Շիրվանզադեի «Նամուսը»՝ այն անվանակոչելով «Երդումով կապվածները»: Սցենարի հեղինակը եւ գլխավոր դերակատարը մեծն Վահրամ Փափազյանն էր: 1919-ին Հովհաննես Զարիֆյանը փորձում է նկարահանել հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը, սակայն զուտ տեխնիկական պատճառով ժապավենը լույս է տեսնում՝ փչանում է, եւ փորձն ավարտվում է անհաջողությամբ: Այդ առաքելությունը վերապահված էր կինոյի բնագավառում մեծ փորձ կուտակած, հայկական գեղարվեստական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանին, ով մինչ հեղափոխությունը ռուսական կինոյի ճանաչված դերասաններից էր: Հայկական կինոյի սկզբնավորումը նշանավորվում է հենց նրա նկարահանած «Խորհրդային Հայաստան» վավերագրական (1924 թ.) եւ «Նամուս» գեղարվեստական ֆիլմերով: Սկսվում է հայ համր կինոյի տասնամյա շրջանը: Ստեղծվում են «Զարե», «Շոր եւ Շորշոր», «Կիկոս», «Գիքոր» եւ այլ ֆիլմեր: 1935-ին ծնունդ է առնում հայկական կինոյի հնչյունային առաջին ու լավագույն գործերից մեկը՝ հանրահայտ ու մշտապես սիրված «Պեպոն», որին հաջորդում են համաժողովրդական հիացումի արժանացած բազմաթիվ հնչեղ ֆիլմեր: Չթվարկենք:

Գալով մեր անդրանիկ գեղարվեստական համր կինոնկարին՝ «Նամուսին», ասենք, որ ժամանակին այն հայտնության նման մի բան է եղել հանրության համար: Երիտասարդ զույգի՝ Սեյրանի եւ Սուսանի ողբերգական սիրո մասին պատմող կինոնկարը մեծ հնչեղություն էր ունենալու՝ 1926 թ. ցուցադրվելով նաեւ Մոսկվայում: Ֆիլմի հաջողության նախապայմանը ոչ միայն ասելիքի դրամատիզմով էր պայմանավորված, այլեւ մեծ կինոռեժիսորի նախնըտրած դերասանական կազմով, դեմքեր, որոնցից շատերին հանդիսատեսը թատերական ներկայացումներից էր ճանաչում: Հիմա նրանք՝ տաղանդավոր ու հարազատ այդ երեւելիները հայտնվել էին էկրաններին: Եվ ինչպե՞ս կարող էր չսիրվել մի ֆիլմ, որում բեմական հսկա արտիստներ էին՝ Հովհաննես Աբելյան՝ Բարխուդար, Հրաչյա Ներսիսյան՝ Ռուստամ, Ավետ Ավետիսյան՝ Հայրապետ, Համբարձում Խաչանյան՝ Բադալ, Հասմիկ՝ Մարիամ, Օլգա Մայսուրյան՝ Գյուլնազ, Նինա Մանուչարյան՝ Շպանիկ եւ էլի սիրված դերասաններ՝ Միքայել Գարագաշ, Արմեն Գուլակյան, Պահարե՝ արտիստական շքեղ մի բույլ, որոնցից յուրաքանչյուրն իրենով մի թատրոն կարող էր ներկայացնել: Իսկ ովքե՞ր էին գլխավոր հերոսների՝ Սեյրանի եւ Սուսանի դերակատարները. Սամվել Մկրտչյան, Մարիա Շահուբաթյան-Տատիեւա, որոնց խոր ու ապրված կերպավորումները պիտի որ երաշխիք լինեին կրկին հայտնվելու հետայդու նկարահանվող հայկական հանրահայտ ֆիլմերում: Գուցեեւ նկարահանվել են այլ ֆիլմերում նույնպես, սակայն հանրաճանաչների թվում նրանց անունները չեղան…

1925-ին ստեղծված «Նամուսը» վերականգնվել եւ ձայնագրվել է 1969 թ.՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում: Հետագա տասնամյակներում այստեղ են կյանքի կոչվել հայկական գեղարվեստական լավագույն այն ֆիլմերից շատերը, որոնք այսօր էլ շարունակում են մնալ իբրեւ գլուխգործոցներ: «Նամուսը» դրանց նախակարապետն էր ու կմնա որպես հայկինոյի առաջնեկ:

Թեգեր: ՆամուսՖիլմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Նուրբ հզորության ելեւէջները

Նուրբ հզորության ելեւէջները

Մարտի 28, 2023
Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Մարտի 24, 2023

Հպարտ ենք ձեզնով

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Հոբելյանական հուշապատում

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Հայրավանք. երեկ եւ այսօր

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Եղբայրներն ու եղբայրությունը Նոր Կտակարանում

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist