Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Եղբայրներն ու եղբայրությունը Նոր Կտակարանում

Ապրիլի 13, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
105
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ամենահստակ տարբերակումը բարեկամներ եւ հոգեւոր եղբայրներ հասկացությունների մեջ սահմանել է Հիսուսը, երբ Նրան հայտնում են, որ Իր հետ ցանկանում են խոսել Նրա Մայրն ու եղբայրները։ Նա ասաց.

«Եւ նա տակաւին ժողովուրդների հետ խօսելիս, ահա նորա մայրը եւ նորա եղբայրները դուրսը կանգնած՝ ուզում էին նորա հետ խօսել։ Եւ մէկն ասեց նորան. Ահա մայրդ եւ եղբարքդ դուրսը կանգնած՝ ուզում են քեզ հետ խօսել։ Նա էլ պատասխան տուաւ իրան ասողին եւ ասեց. Ո՞վ է իմ մայրը, եւ ո՞վ են իմ եղբայրները։ Եւ իր ձեռքը դէպի իր աշակերտները մեկնելով ասեց. Ահա իմ մայրը եւ իմ եղբայրները։ Որովհետեւ ով որ իմ Հօր կամքը կատարէ որ երկնքումն է, նա է իմ եղբայրը, քոյրը եւ մայրը»։ Մատթեոս 12։46-50

Սրանով Հիսուսն ընդգծում է, որ իրական ընտանիքը հավատքով եղբայրությունն է, այսինքն՝ այն մարդիկ, ում հետ ունենք ավելի շատ ընդհանրություններ։ Այս իմաստով Հիսուսը դարձավ առաջնեկը բազմաթիվ եղբայրների մեջ Աստծո հոգեւոր ընտանիքում, որն առաջնահերթություն ունի սովորական մարդկային ընտանիքներից.

«Որովհետեւ նորանց որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց Իր Որդու պատկերին կերպարանակից լինելու. որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մէջ»։ Հռովմեացիս 8։29

Նոր Կտակարանում հավատացյալների հանրույթի մասին գաղափարի արտահայտման համար գործածվում է «եղբայրներ» բառը հոգնակիով (սա, անշուշտ, վերաբերում է նաեւ կանանց)։ Եղբայրությունը հիմնվում է հավատքի միասնության եւ հավատացյալների հավասարության վրա։ Հիսուսն ընդգծում է այս երկու սկզբունքների կարեւորությունը՝ բացատրելով աշակերտներին, որ չձգտեն իրենց որեւէ առումով վեր դասել մյուսներից.

«Բայց դուք Ռաբբի չկանչուիք, որովհետեւ մէկն է ձեր ուսուցիչը՝ Քրիստոսը. եւ դուք ամենքդ եղբարք էք։ Եւ երկրիս վերայ մէկին ձեզ հայր չկանչէք. որովհետեւ մէկն է ձեր Հայրը՝ նա որ երկնքումն է։ Ոչ էլ ուսուցիչներ կանչուեցէք, որովհետեւ մէկն է ձեր Ուսուցիչը՝ Քրիստոսը։ Եւ ձեզանից մեծը թող ձեր ծառան լինի։ Ով որ իր անձը բարձրացնէ՝ կխոնարհուի, եւ ով որ իր անձը խոնարհեցնէ՝ կբարձրանայ»։ Մատթեոս 23։8-12

Ճիշտ հարաբերությունները հիմնվում են ներելու կարողության վրա, եւ այս հարցում Հիսուսը սահմանում է շատ բարձր նորմեր. մինչ երկրպագություն անելը հարկավոր է հաշտվել եղբոր հետ։ Եղբայրդ կարող է մեղանչել քո դեմ յոթ անգամ յոթանասուն անգամ, բայց դու պարտավոր ես ներել նրան սրտանց.

«Յիսուսը նորան ասեց. Չեմ ասում քեզ, մինչեւ եօթն անգամ, այլ մինչեւ եօթանասուն անգամ եօթը»։ Մատթեոս 18։22

«Այսպէս էլ իմ երկնաւոր Հայրը կանէ ձեզ, եթէ դուք ամէն մէկդ իր եղբօրը՝ ձեր բոլոր սրտիցը չթողէք նորանց յանցանքը»։ Մատթեոս 18։35

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքիր է իմանալ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Հետաքրքիր է իմանալ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հայ կինը նվիրվածության, առաքինության եւ ուժեղության խորհրդանիշն է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist