Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Փորձի ու երիտասարդության խոստումնալից միաձուլում

Մայիսի 4, 2022
Մշակույթ
Փորձի ու երիտասարդության խոստումնալից միաձուլում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
100
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մոսկվայի երաժշտության միջազգային տանը մայիսի 30-ին նախատեսվում է նշանակալի մի իրադարձություն: ՌԴ-ում եւ ընդհանրապես աշխարհում կատարողական արվեստների այդ խոշորագույն համալիրներից մեկի կամերային դահլիճում տեղի կունենա «Մոսկվայի վիրտուոզներ» հռչակավոր կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակով) եւ Սանկտ Պետերբուրգի Միխայլովսկի թատրոնի գլխավոր դիրիժոր Ալեքսանդր Սոլովյովի համերգը՝ միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանի եւ շնորհալի պատանի երաժիշտների մասնակցությամբ:

Ինչպես հայտնել է նվագախմբի մամլո ծառայությունը, համերգն անցկացվելու է «Արվեստ, գիտություն եւ սպորտ» բարեգործական հիմնադրամի «Դասաժամ մաեստրոյից» նախագծի շրջանակներում եւ «Viva Maestro!» դասական երաժշտության միջտարածաշրջանային փառատոնի եզրափակիչ միջոցառումն է լինելու:

«Մոսկվայի վիրտուոզների» հետ, որպես մենակատար, երաժշտասերներին իր վարպետությունը կպարգեւի նաեւ 13-ամյա դաշնակահար Արտեմ Առաքելյանը: Նա ծնունով ՌԴ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքից է, քաղաքային օկրուգի ղեկավարի թոշակառու, ներգրավված է «Դասաժամ մաեստրոյից» ծրագրում: Ինչ վերաբերում է Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար, ջութակահար Հայկ Կազազյանին, ապա նա իր սերնդի առավել բարձր պահանջարկ վայելող երաժիշտներից է, մեծ հաջողությամբ հանդես է գալիս ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում: Հայկը ծնվել է 1982 թ. Երեւանում, ուսանել մայրաքաղաքի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ պրոֆեսոր Լեւոն Զորյանի դասարանում: 1996-ին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ուսումը շարունակել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետեւ՝ Պ. Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայում: Այդ կրթոջախն ավարտելուց հետո սովորել է Լոնդոնում՝ Երաժշտության թագավորական քոլեջում:

Հայկը մի շարք հեղինակավոր երաժշտական ստուգատեսների, միջազգային փառատոների դափնեկիր է: Համագործակցում է այնպիսի անվանի դիրիժորների հետ, ինչպիսիք են Վալերի Գերգիեւը, Ալեքսանդր Լազարեւը, Կոնստանտին Օրբելյանը, Ալեքսանդր Պոլյանիչկոն եւ այլք: Կամերային նվագախմբերի կազմում նրան ընկերակցել են անվանի շատ վարպետներ: Ձայնագրել է մի քանի մենահամերգային սկավառակ: Իսկ 2008-ից դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիայում:

«Դասաժամ մաեստրոյից» նախագիծն իրականացվում է «Տարածաշրջանների զարգացում» համալիր ծրագրերի շրջանակներում, որը նպատակաուղղված է Ռուսաստանի փոքր, մասնավորապես՝ Բելգորոդի, Կուրսկի, Օրենբուրգի մարզերի քաղաքների կայուն զարգացման աջակցությանը: Այն 2006 թ. ռուսաստանյան ձեռնարկատեր եւ բարերար, «Մետալոինվեստ» լեռնամետալուրգիական հոլդինգի հիմնադիր Ալիշեր Ուսմանովի կողմից ստեղծված «Արվեստ, գիտություն եւ սպորտ» բարեգործական հիմնադրամի ծրագրերից է: Հիմնադրամն աջակցում է մշակույթի, գիտության եւ սպորտի բնագավառներում հասարակայնորեն իմաստավոր նախաձեռնություններին, ինչպես նաեւ սատարում գիտակրթական եւ սոցիալական նախագծերի  իրագործմանը:   

Աշոտ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

Թեգեր: Վլադիմիր Սպիվակով
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Տումի» գրքի շնորհանդեսը

«Տումի» գրքի շնորհանդեսը

Հոգին «ձուլելով» քյամանչայի լարերին…

Հոգին «ձուլելով» քյամանչայի լարերին...

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Որոշողը մենք ենք

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist