-951 թ. մայիսի 7-ին ծնվել է Գրիգոր Նարեկացին՝ հայ միջնադարյան հոգեւորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ եւ փիլիսոփա։ Հայ առաքելական եկեղեցու կողմից նա սրբացվել է։ Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է եւ մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թ. փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է կաթոլիկ եկեղեցու ուսուցիչների շարքում։
-1928 թ. մայիսի 7-ին մահացել է Ալեքսանդր Սպենդիարյանը՝ հայ մեծ կոմպոզիտոր, ում անունով է կոչվում Երեւանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնը։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926):
-1999 թ. մայիսի 7-ին մահացել է Մելինե Համամջյանը՝ դերասանուհի:
-1833 թ. մայիսի 7-ին ծնվել է Յոհաննես Բրամսը՝ գերմանացի դաշնակահար եւ կոմպոզիտոր:
-1840 թ. մայիսի 7-ին ծնվել է Պյոտր Չայկովսկին՝ ռուս կոմպոզիտոր:
-1861 թ. մայիսի 7-ին ծնվել է Ռաբինդրանաթ Թագորը՝ հնդիկ բանաստեղծ, արձակագիր:
-1800 թ. մայիսի 7-ին մահացել է Նիկոլո Պիչինին՝ իտալացի երգահան:
-1825 թ. մայիսի 7-ին մահացել է Անտոնիո Սալիերին՝ ավստրիացի կոմպոզիտոր: