-1858 թ. մայիսի 17-ին Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս:
-1899 թ. մայիսի 17-ին ծնվել է Անիտա Կոնտին (Կարագոշյան)՝ ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, առաջին կին օվկիանոսագետը:
-1966 թ. մայիսի 17-ին մահացել է Վահրամ Ալազանը՝ հայ բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործիչ։
-1978 թ. մայիսի 17-ին մահացել է Արմին Վեգները՝ գերմանացի բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս, իրավագիտության դոկտոր։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել է Օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանական ստորաբաժանումներում, եղել է սանիտարական ծառայության սպա։ Հայոց ցեղասպանության ականատես։ 1918 թ. վերադարձել է Գերմանիա՝ իր հետ տանելով հայկական կոտորածների բազմաթիվ լուսանկարներ։ 1919 թ. հրատարակել է ի պաշտպանություն հայերի իր բաց նամակը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, որը թարգմանվել է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն եւ այլ լեզուներով։ Վեգները գրի է առել իր տեսածն ու ապրածը եւ լուսանկարների հետ մեկտեղ ուղարկել Գերմանիա՝ առանձին մարդկանց ու մամուլին։ Սակայն դրանք չեն հրապարակվել։ Հետագայում այդ նամակները եւ նույն շրջանում գրած այլ նյութեր ամփոփվել են նրա «Անվերադարձ ճանապարհ» (1919) գրքում։
-352 թ. մայիսի 17-ին Լիբերիոսը դառնում է Հռոմի պապ (մինչեւ 366 թ.):
-1642 թ. մայիսի 17-ին հիմնվեց կանադական Մոնրեալ քաղաքը:
-1916 թ. մայիսի 17-ին Մեծ Բրիտանիան առաջին պետությունը դարձավ, որն անցավ ամառային ժամանակի:
-1978 թ. մայիսի 17-ին Շվեյցարիայում Չառլի Չապլինի մարմինը երկրորդ անգամ հուղարկավորեցին մոտ 2 մ հաստությամբ բետոնի տակ:
-1904 թ. մայիսի 17-ին ծնվել է Ժան Գաբենը՝ թատրոնի եւ կինոյի ֆրանսիացի հայտնի դերասան, Պատվո լեգեոնի շքանշանակիր։
-1946 թ. մայիսի 17-ին ծնվել է Գալինա Ստարավոյտովան՝ ռուս քաղաքական եւ պետական գործիչ, միջազգային հարաբերությունների մասնագետ, իրավապաշտպան, պատմական գիտությունների թեկնածու։