Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Անկախությունը՝ որպես համակարգային արժեք

Մայիսի 28, 2022
Սոցիում
Անկախությունը՝ որպես համակարգային արժեք
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
225
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ո՛չ հաղթանակներն են պարծենալու առիթ, ո՛չ պարտությունները՝ հանձնվելու պատճառ, քանզի երկուսն էլ անցողիկ են. թե՛ մեկով, թե՛ մյուսով պետք է ապրել, վերլուծել, եզրակացությունների գալ, դասեր քաղել, ամփոփել կատարվածը…

1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության անկման արդյունքում հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը՝ անկախ Հայաստանի Հանրապետությունը, որ նույնն է՝ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն, Արարատյան Հանրապետություն, Երեւանյան Հանրապետություն…

Բոլորիս հայտնի է այն բարդ, ճակատագրական կացությունը, որում հայտնվել էր հայ ժողովուրդը՝ կորցրած հայրենիքի մեծ մասը՝ Արեւմտյան Հայաստանը եւ կորստյան անդունդին հայտնված Արեւելյան Հայաստանով ու Արցախ աշխարհով։ Լինել-չլինելու խնդիրը ժամերի հարց էր. թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ, իսկ այնտեղից Երեւան՝ մի քանի քայլ… Հայ ժողովուրդը՝ նվիրյալ զավակների գլխավորությամբ, սակավաթիվ ուժերով կենաց-մահու կռիվ էր տալիս Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի մարտերում, որոնք պսակվեցին հաղթանակով եւ անկախ Հայաստանի հռչակումով։ Անկախություն հռչակելը մի բան է, պահելը՝ այլ բան. մարտահրավերները հաղթանակով չավարտվեցին. բազմաթիվ խնդիրներ էին ծառացած պետության առջեւ. ներքին ու արտաքին դիմադրությունները շարունակվում էին. ամեն ինչ պետք էր սկսել զրոյից՝ բանակը, տնտեսությունը, կրթությունն ու մշակույթը, ամրապնդել գաղափարախոսությունը, մշակել պաշտպանական մեխանիզմներ… Մեկը մյուսին հաջորդող կառավարությունները ատամներով էին պահում երկիրը, սակայն ներքին ռեսուրսները՝ թե՛ մարդկային, թե՛ նյութական, անզոր եղան պահպանելու այնպես գեղեցիկ հնչող պետական անկախությունը. աշխարհաքաղաքական խմորումներն ու Ռուսաստանում սոցիալիստական հեղափոխության հաղթանակի թեւերը տարածվում էին նախկին Ռուսական կայսրության տիրապետության տակ գտնված կազմավորումների վրա. բոլշեւիկների իշխանությունը թափանցեց նաեւ Հայաստան. դաշնակցական կառավարությունն ստիպված էր անձնատուր լինել՝ վերջին կռիվը տալով Զանգեզուրում։ Հայաստանը լքեցին այնպիսի երեւելի դաշնակցական գործիչներ, ինչպես Նժդեհը, Անդրանիկը, դաշնակցական կառավարությունների հայտնի անդամներ։

Պարծենալով անկախ Հայաստանի, թեկուզեւ կարճատեւ գոյությամբ, նրա անկման հարցում հաճախ են հնչում մեղադրանքներ բոլշեւիկների ու ռուսական քաղաքականության հանդեպ, սակայն ժամանակը չէ՞, արդյոք, դեպի ներս նայելու, նաեւ դուրս նայելու սթափ հայացքով ու դատողությամբ, քանզի այսօր նույնպես կանգնած ենք նույն մարտահրավերների առջեւ, ինչպես հարյուր տարի առաջ, դրանից էլ հարյուր տարի ու էլի դարեր առաջ, երբ մեր երեւելի պատվիրակները, ինչպես Իսրայել Օրին, Խրիմյան Հայրիկը եւ ուրիշներ, փրկության խարիսխ էին որոնում եվրոպաներում ու ձեռնունայն վերադառնում՝ վերջին հույսը հառելով ռուսական աշխարհին եւ միայն այնտեղից էին քիչ թե շատ աջակցություն գտնում եւ ոչ թե այն պատճառով, որ ռուսները սիրահարված էին մեզ, իսկ եվրոպացիները՝ ոչ. ուղղակի մեր շահերը երբեւէ չեն համընկել եվրոպականի հետ, ինչքան էլ մեր ազատությունն ու անկախությունը պատկերացնենք եվրոպաների թեւի տակ… Ուզենք թե չուզենք, մեր շահերը անքակտելի կապված են ռուսականի հետ, եւ տարածաշրջանում էլ դարերով ամրապնդվել է ռուսական շահը, ու մեր կենսական գոյությունն էլ պայմանավորված է այդ շահով, եւ ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա եվրոպաները չպաշտպանեցին Հայաստանի անկախությունը՝ նրա գոյությունը թողնելով բախտի քմահաճույքին, եւ դարձյալ ռուսները, ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր իրենց շահը գտան մեր տարածաշրջանում, որ դարձյալ համընկնում է մեր կենսական գոյությանը…

Այսքանից հետո արժե գնահատական տալ ընդհանրապես «անկախություն» երեւույթին, հասկանալ, որ բացարձակ անկախություն չի լինում որեւէ պետության (թեկուզեւ՝ ամենազոր) համար. անկախությունը միայնակ վայելելու չափազանց խախուտ երեւույթ է. այն ունենալու եւ պահպանելու համար խոհեմ, շահագրգիռ բարեկամներ պետք է ունենալ, ըմբռնել, որ մեզ հետ ընդհանուր շահերով չկապված եվրոպաները մեր անկախության ծրագիրը կազմում են ոչ թե իսկապե՛ս մեր անկախության օգտին, այլ մեր բարեկամների՛ց անկախության օգտին, մեզ աշխարհից մեկուսացնելու ու թուլացնելու օգտին, ինչպես որ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ հրահրված պատերազմական ծրագիրը միտված է ոչ թե Ուկրաինայի անկախացման կամ եվրոպականացման օգտին, այլ Ռուսաստանից նրան կտրելու, բաժանելու եւ միանգամից երկու երկրների թուլացման օգտին։ Սա շատ լավ գիտակցեց Բելառուսը՝ Ռուսաստանի հետ միություն կազմելով, այն Բելառուսը, որ մի քանի անգամ մեծ է Հայաստանից՝ թե՛ տարածքով, թե՛ մարդկային ու նյութական ռեսուրսներով, ինքնաբավ է ու հանգիստ կարող է ինքն իրեն պահել, բայց համաշխարհային նենգ մարտահրավերները չեն հանդուրժում ո՛չ մեծ, ո՛չ փոքր երկրների որեւէ անկախություն։ Այս դեպքում պետք է նժարի վրա դնել երկիրը թուլացնող, մեկուսացնող անկախությունը եւ ընդհանուր շահերով ուժեղ մնալու բարեկամական միությունը, ինչին դիմեցին մեզանից մի քանի անգամ ու նաեւ աշխարհի մասշտաբով մեծ պետությունները՝ Ռուսաստանն ու Բելառուսը։ Տեղին է ասել եւ Եվրոպական միության մասին, այն Եվրոպայի, որ խարդավանքներով ու  քարոզչությամբ, միմյանց հետ խաղաղ ապրող ժողովուրդներին պատերազմի մեջ ներքաշելով՝ կործանեց ԽՍՀՄ-ը, բաժանեց մասերի ու ի՛նքը միություն կազմեց, մի բան, որում մեղադրում էր ԽՍՀՄ-ին, մեղադրում նաեւ, այսպես կոչված, «երկաթե վարագույրի» հարցում, մինչդեռ հիմա ինքն է ԱՊՀ երկրների ժողովուրդների համար երկաթե վարագույր քաշել ու խիստ վիզային ռեժիմ սահմանել, այսինքն՝ ինչում մեղադրվում էր ԽՍՀՄ-ը, Եվրոպան գործնականում ապացուցեց, որ այն օրինակելի էր ու նախանձի առարկա եւ միայն ուժեղի դեմ թույլի կռիվ էր տալիս նենգամտորեն եւ ոչ թե մարդու իրավունքներ ու ազատություն հետամտում, ինչպես փորձում էր ներկայացնել ու միամիտ զանգվածներ գրավել հզոր կառույցը քանդելու համար։ 

Հետեւություն. որեւէ երկրի գերիշխանություն ցանկալի չէ այլ երկրի համար, սակայն ընդհանուր շահերով փոխկապակցված պետությունները տեր ու ծառայի կարգավիճակում չեն գտնվի, եթե նրանցից յուրաքանչյուրը իրեն գործընկեր զգա ու ճանաչի, ուժեղ լինի ինքնին, չվատնի ներքին ռեսուրսները, պաշտպանի ու զարգացնի դրանք, հարգի սեփական պատմությունն ու ինքնությունը, ազգային արժեքները, մարդկային բարձր որակները եւ առաջնությունը տա պետական շահին ու մտածողությանը, ապահովի սեփական քաղաքացու իրավունքները՝ բոլոր առումներով, նպաստի նրա մասնագիտական առաջընթացին, խրախուսի եւ լինի նրա կողքը, նրա պաշտպանը… Այդ դեպքում անկախությունը կլինի ոչ թե ձեռքբերովի, սոսկ հիշողության կամ պարծանքի առարկա, այլ դրան նպաստող համակարգված գործողությունների հետեւողական շղթա, ուր ոչ միայն պետությունը, այլեւ յուրաքանչյուր անհատ կզգա դրա կենսական արժեքը…

Թեգեր: անկախությունԽՍՀՄՀայաստանՍարդարապատ
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
ՀԱՊԿ-ի ներկան եւ ապագան

ՀԱՊԿ-ի ներկան եւ ապագան

Ահաբեկչական պատասխան քաղաքակիրթ Եվրոպային

Ահաբեկչական պատասխան քաղաքակիրթ Եվրոպային

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist