-Հունիսի 15-ը Հայաստանի պետական խորհրդանիշների օրն է։
-2006 թ. հունիսի 15-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին նոր օրենքը։
-1935 թ. հունիսի 15-ին առաջին անգամ ցուցադրվեց «Հայֆիլմի» նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»։
-1899 թ. հունիսի 15-ին ծնվել է Երվանդ Քոչարը՝ հայ խորհրդային նկարիչ-արձանագործ:
-1949 թ. հունիսի 15-ին ծնվել է Լեւոն Բլբուլյանը՝ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս:
-1389 թ. հունիսի 15-ին տեղի ունեցավ Կոսովոյի ճակատամարտը Սերբիայի եւ Բոսնիայի թագավորությունների միացյալ զորքի եւ թուրքերի միջեւ։
-1954 թ. հունիսի 15-ին ստեղծվեց Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ-ն։
-1843 թ. հունիսի 15-ին ծնվել է Էդվարդ Գրիգը՝ նորվեգացի կոմպոզիտոր (վախճ.՝ 1907 թ.):
-1902 թ. հունիսի 15-ին ծնվել է Էրիկ Էրիկսոնը՝ եղել է հոգեբան հոգեվերլուծության եւ հոգեբանության զարգացման բնագավառներում: