Ստեղն, Դակտիլ՝ եռավանկ բանաստեղծական ոտքի տեսակ։ Անտիկ տաղաչափության մեջ դակտիլ էին կոչում սկզբում մեկ երկար եւ ապա երկու կարճ վանկից բաղկացած ոտքը, իսկ վանկաշեշտային ոտանավորում նրանց տեղը համապատասխանաբար գրավում են մեկ շեշտված եւ երկու անշեշտ վանկեր ( ـʼ‿ ‿)։
Այն լեզուներում, որոնք բառաշեշտի կայուն տեղ չունեն (ինչպես՝ ռուսերենում) դակտիլով գրված շատ բանաստեղծություններ կան. առավել կիրառելի են երկոտք (18-րդ դար), եռոտնյա եւ քառոտնյա (19-րդ դար) չափերը։
Ту́чки небе՛сные, ве՛чные стра՛нники
Մ. Լերմոնտով
Հայ պոեզիային այդ չափն ընդհանրապես բնորոշ չէ՝ հայերենի վերջահար շեշտերի պատճառով։ Առանձին փորձեր է արել Վահան Տերյանը.
Սի՛րտըս ջահե՛լ է նորի՛ց,
Սի՛րտըս սիրո՛ւմ է կրկի՛ն,
Ե՛րգըս՝ մի վա՛րդ քո կրծքի՛ն,
Սի՛րտըս ջահե՛լ է նորի՛ց։
Սե՛րըս, թաքո՛ւն բոլորի՛ց,
Սո՛ւր է մեխվա՛ծ իմ կրծքի՛ն,
Սի՛րտըս ջահե՛լ է նորի՛ց,
Սի՛րտըս սիրո՛ւմ է կրկի՛ն…
Վ. Տերյան