Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Բաքուն ռազմական բախումներ է սադրում

Մայիսի 27, 2021
Հանրապետություն
Բաքուն ռազմական բախումներ է սադրում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
280
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում արձանագրված միջադեպն Ադրբեջանի հրահրած սահմանային սրացումների օրինաչափ հետեւանքն է: Բոլորովին վերջերս պատերազմի մեջ գտնվող պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների՝ միմյանց այդքան մոտ տեղակայումը եւ ադրբեջանական սադրանքները ուշ թե շուտ բերելու էին ծայրահեղ հետեւանքների:

Դատելով պաշտոնական Բաքվի արձագանքներից՝ վերջինս գիտակցել է հայ զինծառայողի սպանության դեպքի ամբողջ լրջությունը: Թերեւս, դրանով է բացատրվում այն փաստը, որ պաշտոնական հաղորդագրություններում ադրբեջանցիները փորձում են հերքել միջադեպը: Չի բացառվում նաեւ, որ Ադրբեջանի պլանների մեջ ամենեւին չէր մտնում նման զարգացումը, սակայն այդ պետության առաջնորդի ռազմատենչ ու ագրեսիվ հայտարարությունները եւ հայկական բանակի գոյություն չունենալու մասին պարբերաբար հնչեցվող միֆերն իրենց ազդեցությունն են ունենում ադրբեջանցու՝ հատկապես իր զինծառայողի գործելակերպի վրա, եւ սա այն դեպքում, երբ Ալիեւը չունի մեխանիզմ վերահսկելու սահմանային յուրաքանչյուր իրավիճակ: Այս վարկածները, սակայն, չեն մեղմացնում միջադեպի ծանրության աստիճանը: Այն, ըստ էության, դասական իմաստով «կարմիր գծերի» հատում է, եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարության համարժեք հայտարարությունն իրեն սպասեցնել չտվեց:

ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից արձակված կրակահերթերից զոհված ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գեւորգ Խուրշուդյանի  սպանությունը որակեց Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինված  ոտնձգություն, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է: «Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումն իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետությանը՝ ձեռնարկելու անհրաժեշտ եւ համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է մեր երկրի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում ապօրինի ռազմական գործողությունները՝ կեղծ տեղեկատվության շրջանառմամբ, եւ հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ մահաբեր միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ նույն օրը հայտնեց, որ ՀՀ-ն դեպքի առիթով դիմելու է ՀԱՊԿ-ին: Այս ռազմաքաղաքական կառույցի միացյալ շտաբում նույն օրը տեղի ունեցավ անդամ պետությունների ներկայացուցիչների պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նիստ, որի ժամանակ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հանդես է եկել զեկույցով եւ նշել, որ հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված վերջին սրացումը պահանջում է հրատապ քաղաքական ու դիվանագիտական բնույթի միջոցառումների իրականացում: Մայիսի 25-ի օրվա վերջում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Արցախյան պատերազմի ավարտից հետո հայ-ադրբեջանական սահմանում արձանագրվեց առաջին զոհը: Միանշանակ է, որ Հայաստանի ուժային կառույցների օրակարգում է զինված ուժերի կողմից Ադրբեջանին պատասխանելը, եւ ինչպես նախկինում էր, իրականացվելիք պատժիչ գործողություններն անհամեմատ ավելի խիստ են լինելու: Պաշտոնական Բաքվի սադրող պահվածքը փաստում է, որ վերջինս է հայկական կողմին հրահրում պատասխանի: Միջադեպի փաստն ընդունելու եւ ներողություն խնդրելու դեպքում Հայաստանի պատասխանը հնարավոր է նաեւ այլ լիներ: Ադրբեջանի պահվածքն ուղիղ ճանապարհ է դեպի ռազմական բախումների վերսկսումը, եւ ստեղծված իրավիճակում այլընտրանքները խիստ սահմանափակված են:

ՀՀ սահմաններին սկսված ռազմական գործողություններն անխուսափելիորեն իրենց մեջ կներգրավեն տարածաշրջանի մյուս երկրներին եւ առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ին:

Թեգեր: ԱդրբեջանԳեղարքունիքի մարզՀԱՊԿսահմանՎերին Շորժա
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում…»

«Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում…»

Հայաստանն ու Արցախը՝ հիդրոահաբեկչության թիրախ

Հայաստանն ու Արցախը՝ հիդրոահաբեկչության թիրախ

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ապրիլյանի հերոս Մերուժանը

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist