Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում…»

Մայիսի 27, 2021
Սոցիում
«Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում…»
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Լաո, լիներ Հայաստան, ես բոստան ցանեի, դու հյուր գայիր, եւ ես վարունգ հյուրասիրեի… Իմ վրա երգեր մի կապեք, ես բոստանչու տղա բոստանչի եմ: Ինձ բահ տվեք…

Շատերը հարցնում են, թե խմբերով լեռներն ընկնելով եւ հեղափոխություն կատարելով ազգ կազատվի՞… Ազգի ազատությունը դյուրին գործ է, եթե սուտ հույս չդնեք հանգիստ կյանքի վրա, որը չունեք, քանի որ թուրքի ձեռքի տակ եք, եւ չխաբվեք հարստություններով, որը ձերը չէ: Մտածեք, որ մեր կյանքը կարճ է, շատերը մեռնում են չծնված, շատերը՝ խելքի չեկած ու աշխարհ չտեսած: Տեսնողներն էլ ապրում են շատ-շատ 50-60 կամ 70 տարի: Երբ էլ լինի՝ մեռնելու ենք: Բայց եթե չսպասենք աստծո կամքին եւ ուզենանք մեր կամքով մեռնել՝ այն ժամանակ կազատվենք: Աստված մեզ ազատում է մարդ արարածի կենաց տանջանքից, իսկ մարդը իրեն ազատում է մարդու փորձանքից…

Թե որ բոլոր հայերը երեկոյան ուխտ անեն մեռնել, առավոտյան արեւը դեռ չծագած՝ ազատ են…»:

Գեւորգ ՉԱՈՒՇ

Սարերի ասլանը համիդյան արյունարբու վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի սրբանուն դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործի նվիրյալ, անձնազոհ մարտիկ ու ֆիդայապետ: Նա զինակիցն է եղել Արաբոյի, Դժոխք Հրայրի, Աղբյուր Սերոբի, Անդրանիկի: Առաջին անգամ աչքի է ընկել 1891-1893 թթ. ինքնապաշտպանական կռիվների ընթացքում իր մարտավարությամբ եւ կազմակերպչական ակնառու տաղանդով: Դա է վկայում Բերդակ գյուղում բազմաքանակ թշնամու դեմ ընդամենը չորս հայդուկով մղած նրա մարտավարությունը. երկուսը կրակում են, մյուս երկուսը՝ նահանջում: Քիչ անց ֆիդայիների մյուս զույգն է սկսում կռվել, իսկ նախորդները հետ են քաշվում: Այս կերպ նրանք անվնաս նահանջում են շուրջ 20 կմ եւ հասնում Ծիր-Կատար:

…Ամուսնացած միակ ֆիդային ծնվել է 1870 թ., Սասունի Փսանց գավառի Մկթենք գյուղում: Փոքր հասակից չի կարողացել անտարբեր լինել իր ազգի ճակատագրի նկատմամբ. դեռ 14 տարեկան էր, երբ ականատես է լինում, թե ինչպես են 4-5 քուրդ թալանում համագյուղացի հայերին: Ըմբոստանում, քարեր է շպրտում նրանց վրա, իսկ հայերին կոչ անում պաշտպանվել: Կոչը անարձագանք է մնում, ինքը ծեծվում է ոտնատակ…

Ապագա ֆիդայապետն ուսումն ստացել է Մշո Առաքելոց վանքի դպրոցում: Վարդապետից լսելով Արաբոյի մասին պատմություններ՝ իր ընկեր Ադամի հետ որոշում են մտնել նրա ջոկատ: 1892 թ. Արաբոն իր խմբով մտնում է Բերդակ, հայդուկներին ուղարկում է մոտակա գյուղեր՝ Բերդակում միայնակ մնալով Մխոյի հետ: Նա տեղյակ չէր, որ Ալիզռնանի դավաճան գյուղապետ Կրպոն թուրքերին հայտնել էր իր գտնվելու վայրի մասին: Թուրքերը մեծաթիվ զոհեր տալով՝ կարողանում են գերեվարել մեծ հայդուկին: Գեւորգի առաջին մարտական հանձնարարությունը լինում է պատժել ազգադավ գյուղապետին: Նա Գալշո Մանուկի եւ Լեւոնի հետ գնում է Ալիզռնան, ներխուժում Կրպոյի տուն, նրան գտնում բակում նստած եւ դաշույնի կրկնակի հարվածով դժոխք ուղարկում ազգուրաց շանը: Արաբոյին հաջողվում է փախչել բանտից, բայց նա Գեւորգին հորդորում է լուր տարածել, որ իբր ինքը գնացել է, հակառակ դեպքում թուրքերը Արաբոյին բռնելու պատրվակով կհարձակվեն անզեն ժողովրդի վրա: Արաբոն մեկնում է Կովկաս՝ նոր խմբեր բերելու, բայց վերադարձին Գյոլ Առաշ ձորում իր ջոկատով ընկնում է շրջափակման մեջ եւ զինված ընդհարման ժամանակ նահատակվում իր զինյալների հետ միասին…

1893 թ. հունիսի 17-ին ահեղ ու անհավասար պատերազմ է սկսվում Տալվորիկում՝ մեկ հայը կռվում է 40-50 ոսոխի դեմ: Ժամանակին օգնության են հասնում Հրայրը, Պետոն եւ Գրգոն: Տղամարդկանց հավասար մարտնչում են վագրասիրտ հայուհիներ: Այդ կռվի մասին Չաուշը գրառել է. «Հունիսի 17-ին Տալվորիկի մեջ տեղի ունեցավ մեծ կռիվ: Ինձ հետ էին Արմենակը, Արամը, Պողոսը եւ Հովհաննեսը: Կանոնավոր զենք չունեինք. մեկ հատ մարտին իմ ձեռքին կար, մյուսները չախմախլի էին: Այնտեղ մենք կորցրեցինք հինգ ընկերներ եւ մի կին, իսկ քրդերից սպանվեցին 30 հոգի: Տեղացի խեղճ հայերը բավականին վնասվեցին, որովհետեւ քրդերը թալանեցին: Մենք էլ անպաշտպան մնացինք. ոչ մի տեղից օգնություն չկար: Մուրադն էլ ուշացավ: Մինչեւ աշուն մնացինք այդ անորոշ վիճակում: Արմենակը եւս թողեց եւ գնաց Խնուս…»:

Օգոստոսի 3-ին ենիչերական բանակին հաջողվում է մտնել Տալվորիկ, բայց տալվորիկցիները կարողանում են հետ շպրտել թշնամուն եւ երեկոյան հեռանալ: Հաջորդ օրը Տալվորիկն ընկնում է:

1894 թ. օգոստոսի վերջին Գեւորգ Չաուշը մեծն Մուրադի հետ ընկնում է պաշարման մեջ: Եռօրյա համառ դիմադրությունից հետո նրանք ձերբակալվում են եւ տեղափոխվում Բաղեշի բանտ: Երկու տարի անց Գեւորգը փախչում է բանտից եւ իր ջոկատով միանում Աղբյուր Սերոբի խմբին: Այս կերպ է վարվում նաեւ Անդրանիկը: Սերոբն առաջինն էր, որ սկսեց ֆիդայական օրենքներ մտցնել հայդուկների մոտ: Առաջին օրենքն այն էր, որ ֆիդային ամուսնացած էր զենքի հետ, եւ այն խախտողը կպատժվեր խստագույնս: Այդպես Սերոբի հրամանով Գեւորգի ձեռքով պատժվում է իր հարազատ հորեղբայր Ավեն, որը փախցրել էր Առաքելոց վանքի տնտեսուհի Հերմոյին: Այս դեպքից հետո Չաուշը հեռանում է Սերոբի խմբից: Նրա բացակայությունից որոշ ժամանակ անց Աղբյուր Սերոբը եւս դառնում է դավաճանության զոհ. գեղաշենցի Ավեն ոչ միայն մատնում է նրա գտնվելու վայրը, այլեւ թունավորած ծխախոտ տալիս հայդուկապետին… Այս եղկելի ազգուրացը նույնպես սատակում է Անդրանիկի եւ Չաուշի վրեժխնդրությունից:

Սերոբի մահվանից հետո շատերն առաջարկում են, որ Չաուշը գլխավորի ֆիդայիներին, բայց նա, համեստ մարդ լինելով, իր տեղը զիջում է Անդրանիկին:

Չաուշի ամենահայտնի մարտերից մեկը Մշո սուրբ Առաքելոց վանքի կռիվն է, որը կազմակերպել էր Անդրանիկը:

Սասունի ապստամբության պարտությունից հետո Անդրանիկի եւ մի շարք անվանի հայդուկների հետ հերոսական մարտեր է մղում Մշո դաշտում՝ Աստղում, Արքավանքում, Կարս գյուղում, այլուր: Թուրքական հետապնդումները, սակայն, չէին դադարում, եւ ֆիդայիները, դրանցից խուսափելով, գալիս են Մշո դաշտի Սուլուխ գյուղ: Երեք օր մնում են այդտեղ եւ նույնիսկ պահակ չեն նշանակում: 1907 թ. մայիսի 27-ին թուրքական զորքերին հաջողվում է շրջապատել Գեւորգ Չաուշի զորաջոկատը: Անհավասար կռիվ է սկսվում: Կռվի ընթացքում զոհվում է Գալեն, քիչ անց փչանում է Գեւորգի հրացանի զսպանակը: Մինչ նա զբաղված էր այն կարգի բերելով, գնդակը դիպչում է ծնկին եւ անցնում թիկունքի միջով:

Թուրքերն այդ կռվում տալիս են 150 զոհ եւ 250 վիրավոր: Նրանք Մուշից թնդանոթ են ուզում, հայերը հեռանում են Սուլուխից: Գալեի եւ Հագոյի դիակներն իջեցնում են Մուրադ գետի մեջ, իսկ Գեւորգին թողնում Արածանիի ափին՝ կամրջի մոտ եւ երկու սուլուխցու կարգադրում հսկել հերոսին: Հաջորդ օրը մահամերձ ֆիդայապետին գտնում է քուրդ ցեղապետ Զայնալ բեյը: Չաուշը ջուր է խնդրում եւ այն ըմպելուց հետո հանգչում բեյի ձեռքերի վրա…

Ֆիդայապետի մահվան օրվա առիթով այս հրապարակումն ամփոփենք՝ վերհիշելով, որ նա ընտանիք էր կազմել տակավին պատանեհասակ տարիքում իր սիրտը նվաճած եւ իրեն խելագար սիրով սիրահարված Եղսոյի հետ: Ամուսնացել էր՝ անսալով իր զինակից ընկերներ Գալեի ու Հագեի խնդրանքին: Ամուսնության ժամանակ, որպես հարսանեկան նվեր, Գալեն Եղսոյին է նվիրել ատրճանակ, իսկ Գեւորգը ավելացրել է. «Եղսո, իմ ընկերների նվիրած ատրճանակը ամենաթանկ նվերն է: Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում: Այդ սուրբ զենքով խփիր թշնամուն, խփիր, որտեղ էլ որ լինի: Իսկ եթե ստեղծվի վիճակ, երբ կարող ես թշնամու ձեռքն ընկնել, չվարանես ատրճանակի փողը քունքիդ մոտեցնել…»:

Այսպիսին են հզոր ոգիները: Խնկարկենք:

Թեգեր: Գեւորգ Չաուշմշակույթֆիդայական շարժում
Կիսվել5Tweet3Կիսվել1
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայաստանն ու Արցախը՝ հիդրոահաբեկչության թիրախ

Հայաստանն ու Արցախը՝ հիդրոահաբեկչության թիրախ

Երբ նահանջելու տեղ չկա, ձիերը թամբած են պահում…

Երբ նահանջելու տեղ չկա, ձիերը թամբած են պահում…

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist