-Հուլիսի 20-ին նշվում է Շախմատի միջազգային օրը:
-Ք. ծ. ա. 356 թ. հուլիսի 20-ին ծնվել է Ալեքսանդր Մակեդոնացին:
-1304 թ. հուլիսի 20-ին ծնվել է Ֆրանչեսկո Պետրարկան՝ աշխարհահռչակ իտալացի բանաստեղծ, հումանիստների ավագ սերնդի առավել հայտնի ներկայացուցիչ, իտալական Նախավերածննդի գլխավոր գործիչներից մեկը։ Վերածննդի հումանիստական մշակույթի եւ իտալական ազգային պոեզիայի հիմնադիրը։
-1320 թ. հուլիսի 20-ին մահացել է Օշին Ա-ն՝ Կիլիկիայի թագավոր:
-1914 թ. հուլիսի 20-ին ծնվել է Հունան Ավետիսյանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից հայ զինվոր, ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում (հետմահու):
-1928 թ. հուլիսի 20-ին ծնվել է Մինաս Ավետիսյանը՝ հայ նշանավոր գեղանկարիչ (մահ.՝ 1975 թ.):
-1943 թ. հուլիսի 20-ին մահացել է Արուս Ոսկանյանը՝ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)։
-1955 թ. հուլիսի 20-ին մահացել է Գալուստ Գյուլբենկյանը՝ մեծանուն գործարար եւ բարերար:
-1966 թ. հուլիսի 20-ին մահացել է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը՝ վրացահայ նկարիչ:
-2006 թ. հուլիսի 20-ին մահացել է Մարիամ Ասլամազյանը՝ հայ նկարչուհի։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1961)։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1965)։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1990):