Պատկերացրեք լարախաղացի, ով ճոպանի վրայով քայլում է երկրագնդի շատ բարձր անդունդի վրայով։ Ապահովագրության բացակայության պարագայում ցանկացած սխալ քայլ կամ շարժում կարող է մահացու լինել։ Իսկ ապահովագրող լարի առկայությունը երաշխավորում է անվտանգություն եւ կյանք։ Սայթաքելով՝ մարդը կարող է նորից սկսել իր երթը։
Ընդունելով Քրիստոսին ձեր սրտում՝ նշանակում է ստանալ ապահովագրություն, որը կյանք է երաշխավորում։ Հիսուս Քրիստոսը հենց այդ ապահովագրությունն է. ոչ ոք եւ ոչինչ չի կարող խաթարել այն։
«Ուրեմն հիմա դատապարտութիւն չկայ Յիսուս Քրիստոսումը լինողների համար, որ մարմնաւորապէս չեն վարվում, այլ հոգեւորապէս։ Որովհետեւ կեանքի հոգու օրէնքը Յիսուս Քրիստոսումն ազատեց ինձ մեղքի եւ մահի օրէնքիցը»։ Հռովմեացիս 8։1-2
Յուրաքանչյուր մարդ հաշիվ է տալու դատաստանի օրը իր արածների համար, երբ Աստված դատաստան է տեսնելու ողջ մարդկության նկատմամբ։ Ըստ Աստվածաշնչի՝ Քրիստոս (ապահովագրություն) չունեցող մարդուն սպասվում են հավերժական տանջանքներ եւ անհասանելիություն Աստվածային սիրուն ու Երկնային արքայությանը։
Հիսուսն ասում է. «Բայց ասում եմ ձեզ, թէ ամեն դատարկ խօսքի համար, որ մարդիկ խօսեն՝ դատաստանի օրը համար պիտի տան»։ Մատթեոս 12։36
«Եւ չկայ մի արարած աներեւույթ նորա երեսից. բայց ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը»։ Եբրայեցիս 4։13
«Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի. իսկ Որդուն չհնազանդողը կեանքը չի տեսնիլ, այլ Աստուծոյ բարկութիւնը մնում է նորա վերայ»։ Հովհաննես 3։36
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ