Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Օգոստոսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Փոթորկվող տարածաշրջան, իրարամերժ դիրքորոշումներ

Հնդկաստանին ու Հայաստանին էլ են փորձել համոզե՞լ

Հուլիսի 22, 2022
Միջազգային
Փոթորկվող տարածաշրջան, իրարամերժ դիրքորոշումներ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
158
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մերձավոր Արեւելքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները զարգանում են խելահեղ արագությամբ: Ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը քառօրյա այց կատարեց տարածաշրջան՝ նախ ժամանելով Իսրայել, իսկ այնուհետեւ՝ Սաուդյան Արաբիա: Դրանից հետո Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնեցին Իրան ու մասնակցեցին Թեհրանում պլանավորված գագաթնաժողովին: Քաղաքական մեկնաբանները, վերլուծաբաններն ու փորձագետներն անմիջապես հայտարարեցին, որ ՌԴ ղեկավարը պատասխան քայլ կատարեց եւ հարված հասցրեց իր առաքելությունից «նկատելի ոչինչ չշահած» Բայդենին: Այս ամենը նշանակում է, որ տեղի ունեցածն առայժմ այսբերգի տեսանելի մասն է: Խորքային զարգացումները տասնապատիկ ավելի ուժեղ են եւ մատնանշում են, որ Մերձավոր Արեւելքի համար մղվող պայքարը նոր փուլ է մտնում:

Ժամանելով Սաուդյան Արաբիա՝ ամերիկյան առաջնորդը փորձում էր ուղղել նախկինում գործած սխալները եւ այդ երկիրը վերադարձնել իր ուղեծիր՝ որպես տարածաշրջանում իր հիմնական դաշնակից: Բայդենը ձգտում է Սաուդյան Արաբիայի օգնությամբ նվազեցնել նավթի գները Միացյալ Նահանգներում: Իսկ Ռուսաստանը, որի նավթի կարիքն ունի Արեւմուտքը, ոչ միայն նոր շուկաներ է որոնում՝ ի հեճուկս իրենից հրաժարված նախկին շուկաների, որոնք ազդարարել են ռուսական նավթից կախվածությունը վերացնելու իրենց մտադրության մասին, այլեւ ձգտում է հին շուկաներում մեծացնել հուսահատությունն ու խուճապը եւ վերադառնալ այնտեղ նոր պահանջներով:

Մի կողմ թողնելով այն հարցը, թե Պուտինն ու Բայդենը կոնկրետ ինչի են հասել ու ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել տարածաշրջանում, անդրադառնանք այն զարգացումներին, որոնք հաջորդել են նրանց այցերին:

Ուշագրավ է, որ Սաուդյան Արաբիայի «Asharq Al Awsat» թերթը հայտարարել է, թե Իրանի հետ հարաբերությունների ամրապնդումն ամենեւին էլ չի մտնում Ռուսաստանի հետաքրքրությունների մեջ, որովհետեւ դրա պատճառով Մոսկվան ստիպված է հրաժարվել Պարսից ծոցի երկրներից, Եգիպտոսից ու Հորդանանից: Ըստ հրապարակված հոդվածի հեղինակ Աբդառահման Ար-Ռաշիդի՝ Մոսկվան ոչինչ չի գտնի «տնտեսապես ու քաղաքականապես քամված իրանական վարչակազմի մեջ»: «Իրանն ամենեւին էլ պատահաբար չէր շտապում՝ անցկացնելու գագաթնաժողովը, որովհետեւ չէր կարող անպատասխան թողնել բազմակողմ հանդիպումը, որը վերջերս տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայում: Սա նման է հուսահատ ակտի, որովհետեւ Թեհրանը կորցրել է միջուկային գործարքի հույսը, ինչի մասին երազում էր, երբ ԱՄՆ-ում իշխանության եկավ Ջոզեֆ Բայդենը: Ամերիկյան նախագահը բացահայտեց, որ Վիեննայի հին համաձայնագիրը ժամանակին զուգընթաց կորցրել է իր նախկին արժեքը, իսկ իրանական վարչակազմն ավելին է պահանջում, քան համաձայնեցված էր Բարաք Օբամայի նախագահական ժամկետի վերջում»,- գրել է Աբդառահման Ար-Ռաշիդը՝ շեշտելով, որ «ուշանալն ու բաց թողածը վերականգնելը սովորական գործ են իրանական վարչակազմի համար»:

«Asharq Al Awsat»-ը վստահ է, որ երբ Բայդենը բացեց իր գիրկն իրանցիների առջեւ՝ որոշելով վերադառնալ գործարքին, Թեհրանն այդ քայլը համարեց ստիպողական եւ պահանջեց մեծ զիջումներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հեռացում ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, փոխհատուցում այն ժամանակի համար, որի ընթացքում համաձայնագիրը դադարեցվել էր: «Այդ պահանջների կատարումն անհնար էր, եւ բանակցությունները խափանվեցին»,- նշել է թերթը՝ ընդգծելով, որ Պուտինի ու Էրդողանի ներկայությամբ իրանցիները ցանկացել են բոլորին համոզել, որ մեկուսացված չեն եւ, որպես պատասխան, ստեղծել են իրենց դաշինքը: Բայց իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, լավ հարաբերություններ ունի Պարսից ծոցի պետությունների ու Իսրայելի հետ, իսկ Մոսկվայի համար Պարսից ծոցի երկրներից, Եգիպտոսից ու Հորդանանից հրաժարումը՝ հանուն Իրանի հետ հարաբերությունների ամրապնդման, շահավետ չէ, քանի որ Թեհրանը նրան ոչինչ չի կարող տալ ուկրաինական հակամարտությունում, ներդրումներում կամ դիվանագիտական միջնորդության մեջ: «Պարսից ծոցի երկրները, Եգիպտոսն ու Հորդանանը, չնայած Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածություններին ու Էր-Ռիյադում տեղի ունեցած գագաթնաժողովին, ելնելով ռազմական պատկերացումներից՝ չեն փակել դռները Մոսկվայի հետ համագործակցության համար եւ չեզոք դիրքորոշում են որդեգրել ուկրաինական հակամարտությունում: Եթե եռակողմ դավադրություն չկա, ուրեմն Թեհրանի գագաթնաժողովը բարձր մակարդակով շոո՞ւ էր: Ամեն ինչ հանգեցնում է այս մտքին: Բացի այդ, միջոցառման մասին հայտարարվել է հապճեպ, Էր-Ռիյադում տեղի ունեցած գագաթնաժողովից անմիջապես հետո»,- նշել է թերթը՝ ավելացնելով, որ իրանական իշխանությունները փորձել են համոզել նաեւ Հնդկաստանին ու Հայաստանին, սակայն արդյունքի չեն հասել:

«Asharq Al Awsat»-ը կարծում է, որ Իրանը ձգտում է ուժեղ, այլ ոչ թե մեկուսացված երկրի տպավորություն թողնել, փորձում է Մոսկվային օգտագործել Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու համար՝ բանակցությունների սեղանի մոտ վերադառնալու նպատակով: «Ռուսական կողմին դա հայտնի է, քանզի իրանական վարչակազմն արդեն օգտագործել է նրան՝ Սիրիայում տեղի ունեցած բախումներից հետո Վիեննայի բանակցությունները վերսկսելու համար: Բացի այդ, Թեհրանը սադրել է Չինաստանի հետ իր հարաբերությունների հարցի քննարկումը Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու նպատակով՝ հայտարարելով ռազմավարական մասշտաբային պայմանավորվածությունների մասին: Այո, այդ երկրների միջեւ համագործակցություն կա, սակայն դրա մասշտաբները համեստ են, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան պատճառ չունեն ճակատ ստեղծել տարածաշրջանի այլ խաղացողների մեծ մասի նկատմամբ»,- գրում է թերթը՝ եզրակացնելով, որ, ի վերջո, հարցն այն է, թե արդյոք հնարավոր կլինի Պարսից ծոցն ու ողջ Մերձավոր Արեւելքը դուրս բերել ռուս-ամերիկյան հակամարտությունից, որովհետեւ տարածաշրջանն իրականում դիմակայության կողմ չէ, եւ դրական համակարգումը կնվազեցնի միջազգային լարվածությունը, որը սպառնում է տնտեսությանն ու խաղաղությանը ողջ աշխարհում:

Ռուսական «Նեզավիսիմայա գազետան», իր հերթին, գրում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը խստացնում է մոտեցումներն Իրանի նկատմամբ, որի հետ անուղղակի երկխոսություն է վարում «միջուկային գործարքի» վերականգնման մասին: Այն բանից հետո, երբ Թեհրանը հյուրընկալեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, պետդեպարտամենտը նրան կոչ արեց կողմնորոշվել ընտրության հարցում՝ արեւմտյան պատժամիջոցների հանո՞ւմ, թե՞ «Ռուսաստանից կախվածություն»:

Կտրուկ հայտարարություններ է կատարել Իրանի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին: CNN-ի եթերում մեկնաբանելով Մոսկվայի, Թեհրանի ու Անկարայի միջեւ եռակողմ գագաթնաժողովի արդյունքները՝ դիվանագետը նշել է, որ Իրանը «կարող է ընտրել միջազգային մեկուսացման մեջ գտնվող Ռուսաստանից որոշակի կախվածության դիրքորոշումը» կամ շեշտը դնել «հարեւանների, Եվրոպայի եւ մնացած աշխարհի հետ տնտեսական նորմալ հարաբերությունների վրա»: Մալլին ասել է, որ վաղուց ժամանակն է, որ մերձավորարեւելյան երկիրը վերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի՝ «միջուկային գործարքի» վերականգնման վերաբերյալ բանակցություններին: Ըստ հատուկ ներկայացուցչի՝ երկխոսությունից հրաժարումը կնշանակի, որ Իրանը «ստիպված է դիմել Ռուսաստանին», իսկ անցնող յուրաքանչյուր օր քիչ հավանական է դարձնում համաձայնագրի ստորագրումը:

Թեհրանյան եռակողմ գագաթնաժողովի նկատմամբ ուշադրություն է նկատվում նաեւ այն պատճառով, որ արեւմտյան ու մերձավորարեւելյան  հանդեսները ջանքեր են գործադրել՝ այն ներկայացնելու որպես տարածաշրջան Բայդենի կատարած այցի հակաթեզ: Իրանական «Կեյհան» թերթը հանդես է եկել հայտարարությամբ, որ Իրանը «կրկին դարձել է տարածաշրջանում քաղաքական ու տնտեսական դիվանագիտության կենտրոն»: «Ջավանը» վստահություն է հայտնել, որ «Պուտինի ու Էրդողանի այցը կհանգեցնի միջազգային նոր կարգի ձեւավորման» եւ խթան կտա «ամերիկյան պատժամիջոցների ու դոլարի դեմ դաշինքի ստեղծմանը»:

Ինչպես երեւում է, Թեհրանի գագաթնաժողովը լրջորեն անհանգստացրել է Սաուդյան Արաբիային ու Պարսից ծոցի երկրներին, որոնք իրենց դռները փակ չեն համարում Մոսկվայի առջեւ: Սակայն նրանց դիրքորոշումն այդպիսին դարձավ այն բանից հետո, երբ Իրան մեկնեցին Էրդողանն ու Պուտինը: Սաուդյան Արաբիայի աղբյուրները պնդում են, որ Թեհրանը կորցրել է «միջուկային գործարքը» վերականգնելու հույսը եւ այդ նպատակով օգտագործում է Մոսկվային, մինչդեռ, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, այդ երկիրը պնդում է, որ Իրանը վերադառնա: Վաշինգտոնը շատ լավ հասկանում է, որ ՌԴ-ի եւ Իրանի միավորումը կարող է խաչ քաշել Պարսից ծոցի երկրների, Եգիպտոսի ու Հորդանանի հետ իր պայմանավորվածությունների վրա: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իրանի վրա՝ «միջուկային գործարքը» վերականգնելու համար: Իսկ նշված բոլոր ուժերին, հասկանալի է, ձեռնտու է, որ սեպ խրվի ՌԴ-ի եւ Իրանի միջեւ, ինչը, սակայն, տեղի չի ունենա՝ դատելով վերջին իրադարձություններից, անկախ նաեւ այն փաստից, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է ու վստահություն չի ներշնչում:

Իրադարձությունների այսքան սրընթաց զարգացումը վկայում է, որ ուժի կենտրոնն Ուկրաինայից կարող է տեղափոխվել Մերձավոր Արեւելք, եթե տարածաշրջանային երկրներին չհաջողվի իրենց հեռու պահել ռուս-ամերիկյան դիմակայությունից: Առայժմ այս հարցում միասնականությունը քիչ հնարավոր է թվում, քանզի ոմանք ձգտում են աշխատել ոչ թե Իրանի հետ, այլ նրա դեմ:

Թեգեր: ԻրաննավթՌուսաստանՍաուդյան Արաբիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Արդարացա՞ն, արդյոք, Անկարայի ակնկալիքները…

Արդարացա՞ն, արդյոք, Անկարայի ակնկալիքները…

«Այն, ինչ արել եմ, հասարակական պահանջ է եղել կամ եղել է նախախնամության կամքով…»

«Այն, ինչ արել եմ, հասարակական պահանջ է եղել կամ եղել է նախախնամության կամքով…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    438 Կիսվել են
    Կիսվել 175 Tweet 110
  • «Երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ…»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Տարածաշրջանային ճանապարհները պետք է բացվեն

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    106 Կիսվել են
    Կիսվել 42 Tweet 27
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    305 Կիսվել են
    Կիսվել 122 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist