-439 թ. սեպտեմբերի 7-ին մահացել է Սահակ Ա Պարթեւը՝ Հայ Առաքելական եկեղեցու 10-րդ կաթողիկոս (Ամենայն հայոց կաթողիկոս 387 թ. ընդմիջումներով), եկեղեցական, քաղաքական եւ մշակութային նշանավոր գործիչ, քարոզների եւ հոգեւոր օրհներգերի հեղինակ, քաղաքական-հասարակական գործիչ։ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ։ Նրա օրոք ստեղծվել են հայկական գրերը, եւ հայերեն է թարգմանվել Աստվածաշունչը։ Աջակցել է Մեսրոպ Մաշտոցին հայ գրերի ստեղծման եւ տարածման գործում։ Սահակի անունով մեզ են հասել կանոնական գրվածքներ եւ թղթեր։ Ներդրում է ունեցել շարականագրության մեջ (ծնվ.՝ 348 թ.):
-1812 թ. սեպտեմբերի 7-ին Մոսկվայի մոտ տեղի է ունենում մեկ օր տեւած ճակատամարտերից ամենաարյունալի՝ Բորոդինոյի ճակատամարտը, որն ավարտվում է ֆրանսիացիների հաղթանակով:
-1870 թ. սեպտեմբերի 7-ին ծնվել է Ալեքսանդր Կուպրինը՝ ռուս գրող, օդաչու եւ ճանապարհորդ:
-1881 թ. սեպտեմբերի 7-ին ծնվել է Նիկոլ Գալանդերյանը՝ հայ կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ (մահ.՝ 1944 թ.):
-1902 թ. սեպտեմբերի 7-ին ծնվել է Մուրադ Կոստանյանը՝ հայկական խորհրդային դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)։
-1911 թ. սեպտեմբերի 7-ին ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիները ձերբակալվում է Լուվրից Մոնա Լիզայի նկարը գողանալու կասկածանքով:
-1925 թ. սեպտեմբերի 7-ին ծնվել է Աղասի Այվազյանը՝ արձակագիր, կինոսցենարիստ, հրապարակախոս:
-1928 թ. սեպտեմբերի 7-ին ծնվել է Ժորա Հարությունյանը՝ հայ դրամատուրգ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979, «Խաչմերուկ» ներկայացման համար)։