Ձորագետի հիդրոէլեկտրակայանը Լոռու մարզի Ձորագետ գյուղում է։ ՀԷԿ-ը Դեբեդ գետի ափին է, սակայն օգտագործում է Ձորագետ գետի ջրի հոսանքները։ Հիմնականում օգտագործվում են 3 շարժիչները, որոնք ունեն 26,2 ՄՎտ հզորություն։ ՀԷԿ-ը սկսել է գործել 1932 թ. 22320 ԿՎտ հզորությամբ։ Մինչեւ 2011 թ. այն դասվում էր միջին չափի ՀԷԿ-երի շարքը։ ՀԷԿ-ի կառուցումը սկսվել է 1927 թ. եւ տեւել է 5 տարի՝ մինչեւ 1932 թ։ Նույն տարում էլ 7400 ԿՎտ հզորությամբ ագրեգատը կցվել է աշխատանքին։ ՀէԿ-ի առաջին երկու ագրեգատները կառուցվել են 1932 թ., իսկ երրորդը կառուցվել է 1949 թ։
Ձորագետի ջրաէլեկտրակայանն ունի գետի վրա կառուցված ամբարտակ։ Ջուրը հոսում է ամբարտակից դեպի կայան տեղափոխող թունելի միջոցով, որի տրամագիծն է 1300 մմ։ Արտադրանքը կախված է երկու գործոնից՝ գլխային հանգույցի երկարությունից եւ ջրի հոսանքի արագությունից։ 2013 թ. արտադրված էլեկտրական էներգիան կազմել է 76210140 կՎտժ: Տուրբինը հարմարեցված է այնպես, որ ի վիճակի լինի աշխատել ջրի տարբեր հոսանքների եւ ճնշման պայմաններում։ Տուրբինի անիվը պտտվում է ներմուծվող ջրի քանակության, հոսքի եւ ճնշման շնորհիվ։ Հիդրոէլեկտրակայանում կան երեք գեներատորներ, որոնք միացված են տուրբինին: Նրանք ստիպում են գեներատորներին պտտվել տուրբինի հետ միասին։
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ