Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Անունըդ կարմիր, հրե ապարոշ…»

Սեպտեմբերի 20, 2022
Այլք
«Անունըդ կարմիր, հրե ապարոշ…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
322
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քո անունը, որպես ծածանվող դրոշ,

Անունըդ կարմիր, հրե ապարոշ,

Կըտանի ամբոխն արբած,

Որպես սրբություն` գլխաբաց…

Վահան Տերյան

Քառատողը Ստեփան Շահումյանին նվիրված բանաստեղծությունից է, ինչը միակ հավաստիքը չէ հեղափոխական համախոհի ու գաղափարակցի հանդեպ տերյանական վստահության, հավատի ու խոնարհման…

Ժամանակները փոխվում են՝ ուզենք թե չուզենք, գնահատվում ու վերագնահատվում են իրադարձությունները, արժեքները, անձինք… Կարեւորը այդ ամեն ինչին սթափ հայացքով, բանական վերլուծություններով գլոբալ մոտեցումն է եւ ոչ մասնավոր, ոտքի վրա արված, չկշռադատված, անտեղյակ, ինչ-որ տեղից ինչ-որ նպատակով ուղղորդվող նեղ հույզերի տարափն ու կարծիքների հեղեղը, որ մեր ժամանակներում գրավում են սոցիալական հարթակները՝ մոլորության մեջ գցելով անցյալի ու ներկայի իրականության հանդեպ ձեւավորվող դիրքորոշումը՝ հասցնելով այն ծայրահեղության՝ ծայրահեղ ատելության կամ ծայրահեղ ստրկամտության։ Պատմական իրադարձությունները որքան էլ լինեն շարունակական, այնուամենայնիվ, նրանց միջեւ կան բաժանարար գծեր, հատկապես հոծ գիծ է ընկած նախահեղափոխական Ռուսաստանի եւ Խորհրդային Միության միջեւ, որն այսօր ամենաքննարկվող հուզական թեմաներից է։ Այս հողի վրա տեղին է հարց տալ՝ ի՞նչ կլիներ, եթե չլիներ սոցիալիստական հեղափոխությունը եւ շարունակեր գոյատեւել միապետական Ռուսաստանը։ Պատասխանը պարզ ու հստակ է, որ չգիտես՝ ինչու, անտեսված է մնում թե՛ հարցը, թե՛ դրա պատասխանը…

Իսկ կլիներ այն, ինչ հեղափոխությունից առաջ էր եւ ինչ եղավ ԽՍՀՄ փլուզումից հետո, այսինքն՝ այսօրվա մեր ներկան նախահեղափոխական Ռուսաստանի իրականության, կարելի է ասել, բնական շարունակությունն է՝ աշխարհում տիրող նույն պատերազմական վիճակներով, Ռուսաստանին ու նրա ազդեցության գոտիները թե՛ որպես քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական միավորներ չեզոքացնելու համաշխարհային քաղաքականությունը եւ, ինչպես միշտ՝ Թուրքիայի գլխավոր դերակատարությունը այդ գործընթացում։ Այս խառնափնթոր աշխարհակործան տիրույթում կրկին Հայկական հարցն է՝ հայերին քավության նոխազ դարձնելով եւ հայերի հանդեպ նոր եղեռնագործություններով, այսինքն՝ կրկնվում են նախախորհրդային իրողությունները։ Այնպես որ, խորհրդային իրականությունը՝ նրա թշնամիների հետ փնովելուց առաջ, հարկ է դիտարկել անկողմնակալ հայացքով, ծանրութեթեւ անելով այդ իրականության թե՛ դրական, թե՛ թույլ կողմերը՝ ի մի բերելով դրանից բխող արդյունքը, որը, ի վերջո, խորհրդային իրականության խաղաղ ու ստեղծագործ կյանքի վկայականն է՝ առանց վախի ու վաղվա օրվա գոյատեւման մտահոգության։ Այս պարզ գիտակցումից էլ բխում է մեր այսօրվա կողմնորոշումը. թշնամիներին հաղթելու համար պետք է հավատարիմ եւ ուժեղ բարեկամ ունենալ, իսկ դրա համար նախ եւ առաջ ինքներս պետք է լինենք հավատարիմ եւ ուժեղ, այլապես ինքներս կընկնենք մեր իսկ ոտքերի տակ…

20-րդ դարասկզբին քանդվում էր Լերմոնտովի «немытая Россия»-ն («անլվա Ռուսաստանը»), տերերի ու ճորտերի երկիրը, կապույտ համազգեստներին հպատակ զանգվածները ոտքի էին կանգնել իրենց իրավունքների համար՝ ստեղծելու ժողովուրդների բարեկամությամբ կնքված աշխատավորական, ստեղծագործական երկիր։ Ռուսաստանը հեղափոխական պայքարի մեջ էր, որին հավատարմորեն զինվորագրվել էին եւ բազում հայորդիներ, որոնց հետ եւ Ստեփան Շահումյանը, ով Բաքվում հայտնի էր «Նավթային» մականունով, իսկ նրա հնարամտության առնչությամբ  անգլիացի ռազմական պատմաբանները գրում էին. «Շահումյանի հանճարը տեսնելիս նույնիսկ Մաքիավելիի ու Բիսմարկի տաղանդն է խղճուկ թվում» («Ереван» ամսագիր)։ Հեղափոխության գործին Շահումյանի նվիրվածության, վերլուծական մտքի ու կազմակերպչական տաղանդի համար նրան  անվանում էին «Կովկասյան Լենին», իսկ համախոհ հեղափոխական գործիչների համար նա «տեսական մարքսիզմի ծանր հրետանի» էր։ Նրա մասին հոդվածներ, գրքեր ու բանաստեղծություններ են գրվել, արձաններ կանգնեցվել ԽՍՀՄ այլեւայլ քաղաքներում, բացվել թանգարաններ, անվանակոչվել փողոցներ, քաղաքներ, ականակիր նավ եւ այլն։ Անհնար է մի քանի տողով ներկայացնել այն ողջ գործունեությունը, որ ծավալել է ժամանակին Շահումյանը, սակայն կարելի է խոսել մի քանի սկզբունքների մասին, որոնց մնաց անդավաճան մինչեւ օրերի վերջը։

Լինելով համոզված ինտերնացիոնալիստ, մարքսիզմ-լենինիզմի ջատագով՝ նա չխուսանավեց խիստ ազգային հարցեր բարձրացնելուց. այսպես, 1915-16 թթ.՝ որպես «Պայքար» թերթի աշխատակից, դատապարտել է Մեծ եղեռնի հանցագործ թուրք պաշտոնյաներին՝ օգտագործելով «հայկական կոտորածներ» արտահայտությունը։ Շահումյանը միանգամայն հնարավոր էր համարում, որ տարբեր ազգությունների ժողովուրդներ կարող են ապրել հաշտ ու համերաշխ՝ ծառայելով մեծ ու վեհ նպատակի, ինչը ապացուցվեց Խորհրդային Միության գոյության տարիներին, իսկ Միության փլուզումն ու մասնատումը, ինչպես տեսանք, հանգեցրեց ազգային ծանր ողբերգությունների։ Շուհումյանը պրոֆեսիոնալիզմի կողմնակից էր եւ ոչ միայն սովորում էր, այլեւ սովորեցնում, կարողանում էր կայծակնային ու ոչ ստանդարտ որոշումներ կայացնել ու հաջողությամբ իրագործել։ Որքան էլ վճռական ու անողորմ լիներ հեղափոխության հակառակորդների, թշնամիների հանդեպ, այնուամենայնիվ, ձեռնպահ էր մնում անձնական վրեժխնդրությունից ու անձնանպաստ անմարդկային քայլերից, ինչի ապացույցը Բայիլովյան բանտից 26 կոմիսարներով, որի առաջնորդն էր, «Թուրքմեն» շոգենավով փախուստի ժամանակ չհետեւեց բանտից իրենց փախցրած Անաստաս Միկոյանի՝ հրահրիչներին ծովը նետելու խորհրդին… Արդյունքում՝ շոգենավի էսէռական կոմիտեն նավի վրա գտնվող անգլիական ինտերվենտների հրահրմամբ նրանց իջեցրեց նավից ու գնդակահարեց Անդրկասպյան ավազուտներում՝ Պերեւալ եւ Ախչակույմա երկաթուղային կայարանների միջեւ։ Այդ չարաբաստիկ օրը 1918 թ. սեպտեմբերի 20-նն էր. Ստեփան Շահումյանը հազիվ 39 տարեկան էր։

Թեգեր: Ստեփան Շահումյան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՐԱՏԱՆԻ

Գիտակցել անկախության բարձրագույն արժեք լինելը

Գիտակցել անկախության բարձրագույն արժեք լինելը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist