-Հոկտեմբերի 1-ին նշվում է Ծերերի միջազգային օրը:
– Հոկտեմբերի 1-ը Բուսակերների համաշխարհային օրն է:
-ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 1-ին նշում է Երաժշտության միջազգային օրը:
-Ք. ա. 331 թ. հոկտեմբերի 1-ին Գավգամելայի ճակատամարտում Ալեքսանդր Մեծը հաղթում է Դարեհ 3-րդին:
-1878 թ. հոկտեմբերի 1-ին ծնվել է Ստեփան Շահումյանը՝ հայ հեղափոխական (մահ.՝ 1918 թ.):
-1883 թ. հոկտեմբերի 1-ին ծնվել է Ռոմանոս Մելիքյանը՝ հայ երգահան, երաժշտագետ, խմբավար եւ մանկավարժ:
-1924 թ. հոկտեմբերի 1-ին ծնվել է Շահեն Թաթիկյանը՝ հայ գրող (վախճ.՝ 1992 թ.):
-1927 թ. հոկտեմբերի 1-ին ծնվել է Օլեգ Եֆրեմովը՝ ռուս խորհրդային դերասան եւ ռեժիսոր (մահ.՝ 2000 թ.):
-2018 թ. հոկտեմբերի 1-ին մահացել է Շառլ Ազնավուրը (Վաղինակ Միքայելի Ազնավուրյան)՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ: Չմոռանալով արվեստի մասին՝ նա, 1995-ից սկսած, ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազգային դիվանագիտական ատյաններում։ 2008 թ. Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2009 թ. մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր, ՄԱԿ-ի ժնեւյան գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը (ծնվ.՝ 1924 թ.):