Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 10, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հարավային Կովկասում իրավիճակի փոփոխության հնարավոր հետեւանքները

Բաքուն պարտավորվում է մասնակցել իսրայելական գործողություններին

Հոկտեմբերի 7, 2022
Միջազգային
Հարավային Կովկասում իրավիճակի փոփոխության հնարավոր հետեւանքները
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
573
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հոկտեմբերի 3-ին այցելել է Ադրբեջան, որտեղ ընդունվել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից: Հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է, որ կարծիքներ են փոխանակվել երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական բազմամյա համագործակցության եւ այդ ոլորտում հեռանկարների մասին: Բենի Գանցի այցելությունը, որն ավարտվեց նույն օրը, գաղտնի էր պահվում այնքան ժամանակ, քանի դեռ նա չէր վերադարձել Իսրայել: Ըստ հայտարարությունների՝ այդպես է արվել՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

Ինչպես հրեական stmegi.com-ին հայտնել է Մոսկվայում Իսրայելի նախկին հյուպատոս, ներքին անվտանգության նախարարի նախկին խորհրդական, ռազմաքաղաքական նախկին մեկնաբան Ալեքս Վեքսլերը, Իսրայելի պաշտպանության նախարարի այցն Ադրբեջան կարեւոր նշանակություն ունի երկու կողմերի համար: «Չնայած այցը կարճատեւ էր, վստահ եմ, որ երկու կողմերը կարողացել են արդյունավետ երկխոսություն վարել: Այցը վերաբերում էր քաղաքական, միջազգային, ռազմական կապերին, ինչպես նաեւ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ համագործակցության խորացմանը: Բենիամին Գանցին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Այցի ընթացքում Գանցը շեշտը դրել է ռազմավարական համագործակցության հետագա զարգացման, ինչպես Կովկասի տարածաշրջանում, այնպես էլ երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջաններում կայունությանն ու խաղաղությանը միտված Իսրայելի ու Ադրբեջանի համատեղ գործողությունների անցկացման անհրաժեշտության վրա»,- նշել է Վեքսլերը:

Իսրայելի պաշտպանության նախարարն Իլհամ Ալիեւին տեղեկացրել է այն փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արեւելքում:

«Այստեղ խոսքն Ավրաամյան համաձայնագրերի, այսինքն՝ տարածաշրջանի արաբական մի շարք երկրների հետ Իսրայելի պայմանավորվածությունների մասին է: Կարեւոր է նշել, որ Թուրքիայի ու Իսրայելի հարաբերություններում նոր էջ է բացվել, երկու կողմերը հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել: Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման մեջ, իմ կարծիքով, Ադրբեջանը կարեւոր դեր է խաղացել: Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները միշտ կզարգանան, որովհետեւ կողմերը շատ ուժեղ են հետաքրքրված դրանով: Բացի այդ, Ադրբեջան Իսրայելի պաշտպանության նախարարի այցը երկրում ընտրությունների նախօրեին դրա վառ օրինակն է: Հնարավոր է՝ Գանցի այցից հետո մենք ռազմական նոր պայմանագրերի կնքման ականատեսները կլինենք: Իսրայելում մեծ նշանակություն են տալիս Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությանը: Վստահ եմ, որ նույնն է նաեւ Ադրբեջանում»,- հայտարարել է Ալեքս Վեքսլերը:

Բաքուն, օգտվելով ինչպես Իսրայելի, այնպես էլ Թուրքիայի աջակցությունից, փաստացի կորցրել է ինքնիշխանությունը եւ պետք է նրանց վճարի պարտքը: Պարզ է դառնում, որ Ադրբեջանը ոչ միայն իր տարածքն է տրամադրում Իսրայելին հարեւանների, ավելի կոնկրետ՝ Իրանի դեմ օպերացիաներ իրականացնելու համար, այլեւ պարտավորվում է մասնակցել դրանց՝ պայմանավորված «ինչպես Կովկասում, այնպես էլ երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջաններում կայունությանն ու խաղաղությանը միտված Իսրայելի ու Ադրբեջանի համատեղ գործողությունների անցկացման անհրաժեշտությամբ»:

Եվ պատահական չէ, որ Բենի Գանցի՝ Բաքու ժամանումից ընդամենը մեկ օր անց՝ հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի մայրաքաղաք ժամանեց նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Այն, որ երկու նախարարներն Ադրբեջան մեկնեցին գրեթե միաժամանակ, պատահականություն չի կարող լինել: Հուլուսի Աքարն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ քննարկել է համագործակցության ու տարածաշրջանային իրավիճակի հետ կապված հարցեր:

Ինչպես տեսնում ենք, եւ Գանցը, եւ Աքարն անհրաժեշտ են համարում Ադրբեջանի իշխանություններին ծանոթացնել տարածաշրջանային նոր իրավիճակին: Դա ենթադրաբար նշանակում է, որ այդ դրությունն ամենեւին էլ չի բխում Բաքվի շահերից:

Շատ վերլուծաբաններ են հայտարարել, որ Ալիեւը հաղթանակի է հասել երկրի անկախության վաճառքի հաշվին: Անձնական իշխանությունն ամրացնելու եւ երաշխիքներ ստանալու համար, որ իր կինն ու որդին կհաջորդեն իրեն, Ալիեւը գործնականում վաճառել է Ադրբեջանի անկախությունը: Թուրքերը դժվար թե հեռանան Ադրբեջանից: Եթե 44-օրյա պատերազմում Ադրբեջանն ուզում էր իրեն ենթարկել Արցախը, ապա Թուրքիայի ու Իսրայելի նպատակներն այլ էին՝ «նվաճել» Ադրբեջանը: Թուրքական հատուկ ստորաբաժանումները Բաքվում են, թուրքական կործանիչները շարունակում են մնալ ադրբեջանական բազաներում: Ալիեւը, ի դեմս Էրդողանի, կարող է ընկերոջ տեսնել, սակայն Էրդողանն Ալիեւի մեջ միայն միջոց է տեսնում՝ իր նպատակներին հասնելու համար: Դեպի իր նպատակն է ընթանում նաեւ Թել Ավիվը՝ Բաքվից պահանջելով «խոնարհություն ու հնազանդություն»: Ադրբեջանը 2020 թ. նոյեմբերը կարող է նշել որպես Հայաստանի դեմ հաղթանակի ամիս, եթե շարունակի գոյություն ունենալ: Երբ այս օրերն անցնեն, Բաքվում կհասկանան, որ տեղի ունեցածը նշանավորում է միայն Ադրբեջանի իսկական անկախության վերջի սկիզբը եւ երկրի ենթարկումը Ռուսաստանին, Թուրքիային եւ Իսրայելին:

Թել Ավիվն իսկապես հաստատվել է Ադրբեջանում, հատկապես՝ բռնազավթված Ջրականում, որտեղից հրեական ուժերը փորձում են տարբեր խնդիրների լուծման նպատակով ներթափանցել Իրան՝ այդ տարածքներն օգտագործելով որպես պլացդարմ: Այդ ժամանակ համաշխարհային ԶԼՄ-ները հրապարակեցին ԱՄՆ կոնգրեսական Էլիոթ Էնգելի հայտարարությունը. «Իսրայելը մտադիր է Ադրբեջանի ռազմական բազաներն օգտագործել՝ Իրանի միջուկային օբյեկտներին անհրաժեշտության դեպքում հարված հասցնելու համար, եւ Ադրբեջանը համաձայնվել է դրան»:

Բաքվի հետ Իսրայելին ու Թուրքիային կապում է ոչ միայն համագործակցությունը, ադ թվում՝ էներգետիկայի ոլորտում, այլեւ կատարած ռազմական հանցագործություններն արցախյան 44-օրյա պատերազմում եւ պատասխանատվությունը, որին, իրենք էլ են գիտակցում, անպայմանորեն ենթարկվելու են: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, որում Ադրբեջանը, մի խոսքով, հաջողության հասավ բացառապես Թուրքիայի եւ Իսրայելի աջակցության եւ նույնիսկ անմիջական մասնակցության շնորհիվ, Իրանը հասկացավ, որ չաջակցելով Հայաստանին՝ հայտնվել է բարդ իրավիճակում եւ ստիպված է լինելու հակառակորդների հետ, որոնցից ամենաոխերիմն Իսրայելն է, բախվել արդեն իր սահմանների հարեւանությամբ: Շուտով Թեհրանը երկրի հյուսիսարեւմուտքում զորավարժություններ անցկացրեց. պայմանական հակառակորդը հրեական պետությունն էր, իսկ Իրանը չի հանդուրժում սիոնիստական կեղծ ռեժիմի գոյությունն իր սահմանների մերձակայքում: Այդ ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարեց, որ Արցախում պատերազմի ավարտից հետո «Իսրայելն իր ներկայությունն է հաստատել Ադրբեջանի մի շարք շրջաններում», իսկ դրանից ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն նշել էր, որ «Իսրայելի հետ պատերազմն արդեն սկսվել է»:

Վերջին շրջանում տարածաշրջանում ակտիվացել է նաեւ ԱՄՆ-ը: Հենց նրա շնորհիվ, ինչպես հայտարարեցին հայաստանյան իշխանությունները, Ադրբեջանը դադարեցրեց սեպտեմբերի 13-ին սանձազերծած հերթական պատերազմը: Բաքուն, նրա հետ միասին՝ Իսրայելը, Թուրքիան, ելնելով սեփական շահերից, շահագրգռված են, որ իրանական գազը չմատակարարվի Եվրոպա: Հայաստանին Թեհրանի կողմից կապույտ վառելիքի մատակարարումը զգալիորեն կթուլացնի Երեւանի կախվածությունը Մոսկվայից, ավելին՝ դեպի Եվրոպա գազի այլընտրանքային ուղիների ստեղծումը  Ռուսաստանին կզրկի Հին աշխարհամաս վերադառնալու բոլոր հնարավորություններից: Ռուսաստան-Իսրայել-Թուրքիա եռյակի ծրագրերին խանգարում է Հայաստանը, որին պարտադրված պատերազմի իրական նպատակները, այսպիսով, բացահայտված են: Այս դաշինքը, որը հաղթեց արցախյան 44-օրյա պատերազմում ու հույս ուներ, որ հայկական Սյունիքի տարածքում նույնպես խնդիրներ չի ունենա, ելնում էր այն փաստից, որ ԱՄՆ-ի հարաբերություններն Իրանի հետ չափազանց վատթարացել են Թել Ավիվի նախաձեռնությամբ, եւ Հայաստանը որեւէ կենտրոնից օգնության ակնկալիքներ պարզապես չի կարող ունենալ: Սակայն ԱՄՆ-ի միջամտությունը նրանց ծանր կացության մեջ դրեց: Իսկ Վաշինգտոնը, որը վերջին շրջանում թուլացնում է Իրանի վրա դրված սահմանափակումները եւ մտադիր է վերականգնել Միջուկային գործարքը, ցանկանում է, որ իրանական գազն առաքվի Եվրոպա: Ամերիկյան իշխանություններն ամեն բան կանեն, որ Իրանը չզրկվի Հայաստանի հետ սահմանից, որ Ռուսաստանը եւ Թուրքիան ցամաքային ճանապարհով չկարողանան կապվել Չինաստանի հետ: Դա է պատճառը, որ ամերիկյան պաշտոնյաները միաձայն հայտարարում են՝ Սյունիքը ԱՄՆ-ի հովանու տակ է: Այդ մասին Սյունիքում նշեց նաեւ ԱՄՆ-ի դեսպան Թրեյսին՝ զսպելով Սյունիքի գրավման ու «Զանգեզուրի միջանցի» ստեղծման ալիեւյան հավակնությունները: Այսօր ԱՄՆ-ի եւ Հայաստանի շահերը համընկնում են, եւ այդ փաստը չի կարելի հաշվի չառնել: Իսկ Վաշինգտոնը լուրջ շահեր ունի Հարավային Կովկասում, եւ վերջին իրադարձություններն այդ մասին են վկայում…

Հետագա իրադարձությունները միայն ապացուցեցին, որ հրեական ու թուրքական իշխանությունների թողտվությամբ ու նույնիսկ ցանկությամբ Բաքում ձգտում է տիրել հայկական Սյունիքի այն տարածքներին, որոնք ձգվում են Իրանի հետ սահմանի երկայնքով: Պաշտոնական Թեհրանը զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի սահմանի մոտ՝ հայտարարելով, որ տարածաշրջանում սահմանների փոփոխություններ չի հանդուրժի: Այնուհետեւ ինչպես թուրքերը, այնպես էլ ադրբեջանցիները բազմիցս փորձեցին ապահովել Իրանի ներկայությունը «խրախճանքի սեղանի» մոտ կամ նվազագույնը հասնել նրա չեզոքությանը, սակայն ապարդյուն. Թեհրանը հասկանում է, որ Հայաստանի հետ սահմանի կորուստը նրան կախվածության մեջ կդնի Բաքվից ու Անկարայից, ինչի պատճառով պարզապես կկորցնի տարածաշրջանային տերության կարգավիճակը: Գիտակցելով, որ մահմեդական խաղալու ճանապարհով չի կարող շահել Իրանի համակրանքը, Ադրբեջանի պաշտոնական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրներն իրանական ատրպատականցիներին կոչ արեցին հանդես գալ Իրանի դեմ եւ անկախանալ, իսկ դրան հաջորդեցին արտաքին ուժերի օգնությամբ կազմակերպված անկարգություններն այդ երկրում, որոնց նպատակն էր թուլացնել Իրանը եւ հնարավորություն  չտալ այդ երկրին՝ կանգնելու Հայաստանի կողքին գոնե ինչ-որ ժամանակահատվածում: Հենց այդ ժամանակ էլ հնդկական մամուլը հայտարարեց, որ Հայաստանը մոտ 250 մլն դոլարի զենք է գնել, այդ թվում՝ հրթիռներ, ինչը սարսափ առաջացրեց Բաքվում: Նաեւ այդ հանգամանքը զսպեց Ադրբեջանին իր պլանավորած գործողությունների իրականացման ճանապարհին, իսկ Իրանում ձախողվեց «հիջաբների հեղափոխությունը»:

«Հիջաբների հեղափոխության» կազմակերպիչները չկարողացան հասնել իրենց նպատակին՝ ներքին իրավիճակի պայթյուն առաջացնել Իսլամական Հանրապետությունում, որի դերը շատ մեծ է Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներում: Կայուն Իրանի գոյությունը մեր երկրի անվտանգության երաշխիքներից մեկն է, եւ այն, որ այժմ Թեհրանը դուրս է գալիս ճգնաժամից, հանցագործներին ստիպում է շունչները պահած հետեւել իրադարձություններին՝ համաձայնեցնելով իրենց հետագա քայլերը:

Իհարկե, իրանական անվտանգության ուժերն արդեն բացահայտել են, թե ովքեր են կանգնած իրենց երկրում անկարգությունների հրահրման հետեւում: Եվ ամենեւին էլ զարմանալի չէ, որ Բենի Գանցն ու Հուլուսի Աքարը գրեթե միաժամանակ են մեկնել Բաքու: Իսրայելն արդեն այլ ելք չունի եւ Ադրբեջանին դրդում է հարձակվել Իրանի վրա: Նույնը՝ Թուրքիան: Ադրբեջանը սոսկ գործիք է եւ, անկախ պատերազմի ելքից, պարտավոր է արյուն հեղել իր տերերի համար, այն տերերի, որոնք Ալիեւին հաղթանակ նվիրեցին արցախյան 44-օրյա պատերազմում: Եվ նրանց համար ոչ մի նշանակություն չունի, որ Բաքուն դատապարտված է կործանման, քանի որ դուրս պետք է գա Թեհրանի ու Վաշինգտոնի դեմ: Եվ նրան տրամադրված զենքերը ոչինչ չեն փոխելու: Դավադրության ամենաթույլ օղակը, այսպիսով, հենց Ադրբեջանն է:

Հուլուսի Աքարի՝ Բաքու ժամանումից մեկ օր անց՝ հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հրավերով աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա: Գուցե Անկարան ու Թել Ավիվը տարածաշրջանային այնպիսի ծանր իրավիճակ են ներկայացրել Ադրբեջանին, որ վերջինս կարծես ստիպված է փրկություն փնտրել Ռուսաստանի մայրաքաղաքում:

Եվ այս ամենը՝ Պրահայի գագաթնաժողովից առաջ, որի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ի դեպ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ռամազան Զիրահին, ինչպես հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը, արդեն հայտարարել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում այն տեղերից մեկն է, որտեղ Իսլամական Հանրապետության թշնամիներն ապաստան են գտնում:

Կիսվել2Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Գիտնականը հանուն Սեւանա լճի հարատեւման

Գիտնականը հանուն Սեւանա լճի հարատեւման

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Մեր բոլորի միասնական Հայրենիքը Երկնային Արքայությունն է

Ամենաընթերցվածը

  • Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

    Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    128 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist