Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 10, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Որոնելիի՝ հոգեբանական մտածողության ուղիների թնջուկում

Հոկտեմբերի 7, 2022
Այլք
Որոնելիի՝ հոգեբանական մտածողության ուղիների թնջուկում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
158
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ինչպես ցույց է տվել անհատական փորձերի արդյունքների վերլուծությունը, մաթեմատիկական ունակություններ ունեցող որոշ դպրոցականներ ապավինում են ոչ այնքան խնդրի պայմաններին, որքան դրա պահանջներին եւ որոնելիին: Հենց այս դեպքերում է բացահայտվում նույն խնդիրը տարբեր եղանակներով լուծելու կարողությունը»։

Կառլեն Ոսկանյան

Հայ նշանավոր հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կառլեն Ոսկանյանը համարվում է Հայաստանում մտածողության հոգեբանական դպրոցի հիմնադիր։ Նա հեղինակել է 80 գիտական աշխատություն, որից՝ 5 մենագրություն, 4 ուսումնամեթոդական ձեռնարկներ, 65-ից ավելի գիտական հոդվածներ։ Դրանք նվիրված են սովորողների մտածողության ձեւավորման, զարգացման, ուսուցման արդյունավետության բարձրացման հարցերին։

Իսկ, ընդհանրապես, ո՞րն է խնդիրը տարբեր եղանակներով լուծելու կարեւորությունը, երբ կարելի է ընդամենը մի ստանդարտ եղանակով, արդեն իսկ ֆիքսված, լուծել այն, մանավանդ այդպես էր ավանդական կրթական համակարգում, եւ կարծես վատ չէր աշխատում։ Ինչո՞ւ ընդհանրապես չարչարել միտքը, երբ արդյունքը նույնն է լինելու… Այստեղ պետք է կանգ առնել եւ փորձել վերլուծել այն, ինչի վրա ուշադրություն է բեւեռում մասնագետը։ Այն, որ կրթական ավանդական համակարգում ցանկացած խնդրի համար կար լուծման մեկ ճանապարհ, դա չէր նշանակում, որ վերլուծական միտք ունեցող աշակերտը կամ ուսանողը հետեւում էր տրված օրինակին. շատ դեպքերում, կարելի է նույնիսկ ասել, որ շատերը անգամ ստիպված էին թաքցնել սեփական, ինքնուրույն դատողությունները, քանզի դրանք չէին խրախուսվում։ Երեւույթը ներքին ըմբոստություն էր առաջացնում, հաճախ էլ ընկճում կամքը, սովորելու ձգտումը։ Ինքնուրույն մտածողներից քչերն էին համարձակվում բարձրաձայն ընդդիմանալ, պնդել դիրքորոշումը. շատերն սպասում էին արտահայտվելու հարմար ժամանակի ու առիթի։ Նրանք, ովքեր ներքուստ պահպանում էին մտածողության ազատությունը եւ կարողանում էին, այնուամենայնիվ, ինքնահաստատվել, հենց նրանք էլ դառնում էին ճանապարհ բացողներ, մնացյալ սովորողների մեծ մասը հասարակության ստանդարտ մտածողության կրողներ էին, ովքեր կենսական ոլորտում պահպանում էին տվյալ հասարակության հաշտությունը թելադրվող կյանքի պայմանների հետ։

Արդյունքում ստացվում է, որ հիշյալ կրթական համակարգն ուղղված էր հասարակության ըմբոստությունը, հեղափոխականությունը ճնշելուն, այլ կերպ՝ նրան կառավարելի պահելուն, ինչը փոքր գործոն չէ իշխանության եւ պետականության կայունությունը պահպանելու համար, իսկ անհատները, ովքեր համարձակություն ունեին հասարակության ստանդարտներից պոկվելու, դառնում էին նրա առաջընթացի գրավականը։ Կարելի է մի օրինակով առավել պարզ արտահայտել միտքը. հասարակությունն ու նրա մտածողությունը, ըստ էության, չեն փոխվում. դիցուք, գիտնականը ստեղծում է, ասենք՝ լվացքի մեքենա. ձեռքով լվացք անողի, իսկ այնուհետեւ՝ մեքենայով, մտածողությունը չի փոխվում. նրա կրթական մակարդակը դրանից չի փոխվում. փոխվում է միայն կենցաղը, այսինքն՝ նա օգտվում է գիտության առաջընթացից, բայց ինքը գիտնական չի դառնում, պետության համար մնալով նույն հուսալի տարրը։ Օրինակը կարելի է բերել ցանկացած ոլորտի, ցակացած առաջընթացի դեպքում՝ լինի լվացքի մեքենա թե ինքնաթիռ ու տիեզերական հրթիռ, հեռուստացույց թե համակարգիչ…

Մտածողության կաղապարի բնույթն ու արդյունքը նույնն են, ինչ ցանկացած առարկայի դեպքում։ Կառլեն Ոսկանյանը այն ցույց է տալիս հիմնականում մաթեմատիկայի օրինակով, իսկ եթե փորձենք այն տեղափոխել գրականություն, առավել ակնհայտ կդառնա մատծողության կաղապարված աբսուրդը։ Բոլորիս հայտնի է Սունդուկյանի Պեպոյի կերպարը, որը մեզանում ամրապնդված է խիստ դրական գույներով, բայց փորձենք խնդրին այլ կերպ նայել. Պեպոն, ըստ էության, քիչ է տարբերվում թե՛ Դարչոյից, թե՛ Զիմզիմովից. որքան էլ ազնիվ, այնուամենայնիվ, նրա վարքը իր ժամանակի կնիքն է կրում. նա պակաս հաշվենկատ չէ, քան իր «ախոյանները»։ Պեպոն գեղեցկուհի քրոջը ամեն կերպ ուզում է տալ մի «կուպեցի», որն արժանի չէ նրան, սակայն քրոջ ամուսնության հաշվին հարստանալու ու երջանիկ լինելու միտքը նրան չի լքում. անգամ մտածում է ընկերներին էլ «ձեռի հետ» դրանով լավություն անելու մասին… Ստացվում է՝ Պեպոն այնքան էլ դրական գծերով չի օժտված, որպես ներկայացված է դասագրքերում, եւ նրա կերպարը, տվյալ տեսանկյունից, ուսումնասիրված չէ, այնինչ՝ սովորողը պետք է նաեւ դաս առնի այն «ապտակից», որ ստանում է Պեպոն՝ իր չկշռադատված, քրոջը դեպի դժբախտություն մղող, ծաղրատեղի դարձնող քայլերից…

Սովորողի ազատ մտածողությունն ու ճկունությունը նախադրյալներ են ստեղծում ոչ միայն կյանքի առաջընթացի ու զարգացման, այլեւ աննախադեպ իրադրություններում մանեւրելու, սեփական ուժերին վստահելու, անելանելի թվացող վիճակներից դուրս գալու համար, ինչպես որ ռազմական պայմաններում 20 հոգանոց ջոկատով համարձակվում են պայքարել ու հաղթել 2 հազարանոց զորամիավորմանը կամ 2 հազար հոգով փախուստի են մատնում 20 հազարանոց թշնամու բանակին, իսկ օրինակներ՝ ինչքան ասես, եւ դա զուտ ոչ ստանդարտ մտածողության ու գործողության արդյունք է։ Ահա սա է հետապնդում Կառլեն Ոսկանյանի հոգեբանական մտածողության ձեւավորման խնդիրը, իսկ այն պետք է սկսել դպրոցից, համապատասխան դասագրքերից ու դասավանդման մեթոդներից, ինչը մեզանում, ցավոք, դեռ կաղում է։ Մտածողության հիմնահարցերի վերաբերյալ նրա զեկույցները հետաքրքրությամբ են ունկնդրել ու արձագանքել Մոսկվայում, Կիեւում, Թբիլիսիում, Բաքվում, Երեւանում, Լայպցիգում կայացած հոգեբանական կոնֆերանսներում ու համագումարներում։ 1980 թ. Լայպցիգում Հոգեբանների 22-րդ համաշխարհային կոնֆերանսին նրա ներկայացրած զեկույցը հիմք դարձավ Գերմանիայի, Ֆրանսիայի, Սերբիայի հոգեբանների հետ շարունակական գիտական համագործակցության։

Կառլեն Վաղարշակի Ոսկանյանը ծնվել է 1930 թ. հոկտեմբերի 7-ին՝ Սպիտակի շրջանի Շիրակամուտ գյուղում, վախճանվել Երեւանում՝ 2011 թ. սեպտեմբերի 28-ին։ Նրա ղեկավարությամբ 18 ասպիրանտներ եւ հայցորդներ թեկնածուական թեզեր են պաշտպանել հոգեբանության տարբեր բնագավառներից։ Գիտնականը պարգեւատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով։

Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՐԱՏԱՆԻ

Երբ ամեն նյարդովդ կապված ես Սեւանի հետ

Երբ ամեն նյարդովդ կապված ես Սեւանի հետ

Ամենաընթերցվածը

  • Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

    Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    128 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist