Զուսպ լեզուն խոսում է մարդու իմաստնության մասին:
Բարի անունը գերադասելի է մեծ հարստությունից, եւ բարի համբավն ավելին է, քան ոսկին ու արծաթը:
Հարուստն ու աղքատը մի օր հանդիպում են. նրանց երկուսին էլ արարել է Աստված:
Խելամիտ մարդը կանխազգում է դժբախտությունը եւ թաքնվում, իսկ անփորձներն առաջ են ընկնում եւ պատժվում:
Երիտասարդին հենց սկզբից դիր ճիշտ ճանապարհին, եւ նա մինչեւ կյանքի վերջ չի շեղվի ճշմարիտ ուղուց:
Հարուստն իշխում է աղքատի վրա, եւ պարտատերը դառնում է պարտատուի ճորտը:
Սուտ ցանողը դժբախտություն կքաղի:
Սիրահոժար կիսվողին Աստված է սիրում:
Հույսդ մի դիր ինքդ քեզ վրա, ինչպե՞ս կարող ես ինքնուրույն հաղթահարել բոլոր գայթակղությունները, հաղթել բոլոր թշնամիներին:
Հաղթում է դրանց Աստծո օրհնությունը, որը բաժին է հասնում ոչ գոռոզներին ու ինքնահավաններին, այլ Աստծուն նվիրված հանդուրժողներին:
Եվ ի՞նչ իմաստ ունի հաղթելու ճանապարհներ որոնել, երբ մեզնից առաջ շատ սրբեր ու մարգարեներ արդեն անցել են այդ նեղ ճանապարհներով դեպի երկնային արքայություն:
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ