Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան սերտացնում է հարաբերություններն ահաբեկիչների հետ

Հոկտեմբերի 28, 2022
Միջազգային
Թուրքիան սերտացնում է հարաբերություններն ահաբեկիչների հետ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
77
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) համարելով ահաբեկչական կազմակերպություն՝ այդ երկրում ու դրանից դուրս գտնվող ցանկացած քրդական ու քրդամետ կառույցի, մեղադրելով նրա հետ կապ ունենալու համար, հայտարարում է ահաբեկչական, որոնց պետք է ոչնչացնել։

Ահավասիկ, Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ արդյունավետ պայքարող քրդական երկու կազմակերպության՝ Ժողովրդավարական միությանը (PYD) եւ նրա զինված թեւի՝ Ժողովրդի պաշտպան միավորներին (YPG) ու Սիրիայի ժողովրդավարական (SDF) ուժերին հայտարարելով որպես PKK-ի մասնաճյուղեր, Անկարան իրեն իրավունք է վերապահում հարձակվել Սիրիայի քրդաբնակ շրջանների վրա եւ նրանց ոչնչացնելու հարցում խտրականություն չդնել միջոցների մեջ։ Թեեւ Անկարան հերքում է, սակայն անհերքելի փաստեր կան եւ ապացուցված է, որ այդ երկիրը համագործակցել ու համագործակցում է իսլամ-ծայրահեղական, գրեթե ողջ աշխարհում ահաբեկչական ճանաչված խմբավորումների, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի, հետագայում՝ «Իսլամական խալիֆայության» եւ Սիրիայում «Ալ Կայիդայի» մասնաճյուղ «Ալ Նոսրայի» հետ։ Ինչպես նշում են փորձագետները՝ Անկարան, ԴԱԻՇ-ի ասպարեզ իջնելուց ի վեր, իրականացրել է ամենաավերիչ, մահաբեր, արյունալի ու հակաքուրդ քաղաքականություն, այդ թվում՝ պատերազմ բորբոքելով, ահաբեկչությունը հովանավորելով, ԴԱԻՇ-ին աջակցելով։ Այս մասին փաստեր կան գերմանացի հայտնի լրագրող Յուրգեն  Տոդենհուֆերի թղթակցություններում եւ նրա «Տասն օր ԴԱԻՇ-ի հետ» գրքում։ Վերջինիս զինելու եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու փաստեր է բացահայտել նաեւ «Ջումհուրիյեթ» օրաթերթի խմբագիր Ջան Դույնդարը, մասնավորապես այն, երբ երկրի գաղտնի ծառայությունների կազմակերպությունը (MIT) սննդամթերքի անվան տակ զենք-զինամթերք ու հրթիռներ էր տեղափոխում ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Դույնդարը հետագայում 27 տարվա ազատազրկման դատապարտվեց, սակայն նրան հաջողվեց ապաստանել Գերմանիայում, իսկ նշյալ փաստի մյուս բացահայտող՝ քեմալիստական (CHP) կուսակցության պատգամավոր Ինես Բերբերօղլուն դատապարտվեց ազատազրկման։

Բացի այդ, անժխտելի փաստ է, որ Թուրքիան ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին օգտագործել է նաեւ Լիբիայի ներքին բախումներում ու Արցախյան 44-օրյա պատերազմում։ Ավելին, դեռեւս 2015 թ. ՄԱԿ-ի զեկուցագրում նշվել է, որ վերոհիշյալ երկու ահաբեկչական խմբերն իրենց անհրաժետ զենքն ու զինտեխնիկան Թուրքիայի սահմաններով են ներկրել Սիրիա ու Իրաք։ Բնականաբար, Թուրքիան անմիջապես հերքեց ՄԱԿ-ի մեղադրանքը՝ այն համարելով անհիմն։ Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարեց, թե տվյալ խմբերին Անկարան ահաբեկչական է համարում՝ շեշտելով, թե 2014 թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի դիտորդական թիմն այցելել է Թուրքիա, սակայն այդ անհիմն մեղադրանքի վերաբերյալ որեւէ ակնարկ չի եղել։

Վերջին շրջանում, երբ Անկարան օրակարգ է բերել Դամասկոսի հետ փոխհարաբերությունները բնականոնացնելու շուրջ հնարավոր բանակցությունների հարցը, միաժամանակ պատրաստվում է Սիրիայում բացահայտորեն ու գաղտնի իր հովանավորությունը վայելող խմբերին ի մի բերել մեկ հրամանատարության ներքո։ Խոսքը սալաֆական «Հայաթ Թահրիր ալ Շամի» (HTS) մասին է, որը ընդգրկված է ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, Իրանի եւ արեւմտյան մի շարք երկրների ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Թուրքիան եւս ՄԱԿ-ից հետո այն հայտարարեց որպես ահաբեկչական կազմակերպություն, բայց դա բնավ էլ չխանգարեց համագործակցությունը շարունակելուն։ HTS-ը ձեւավորվել է 2017 թ. շուրջ մեկ տասնյակ ծայրահեղ սալաֆական խմբերից, որոնք միավորվեցին Սիրիայում «Ալ Կայիդայի» նախկին մասնաճյուղ «Ալ Նոսրայի» շուրջ։

Նշենք, որ 2017 թ. Աստանայի գործընթացի կողմերը՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան, Սիրիայում բախումնազերծ տարածքների շուրջ համաձայնության եկան եւ համարվեցին դրանց երաշխավորը։ Սիրիայի տարածքի 11 տոկոսը կազմող Իդլիբ նահանգի եւ դրա շրջակա տարածքների վերահսկողությունը, որոնք սահմանակից են Թուրքիային, հանձնվեց վերջինիս, որտեղ ունի ավելի քան 13 դիտակետ։ Հետագայում Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներն անցան իշխանական ուժերին, իսկ ահաբեկչական խմբերը, փախուստի դիմելով, կենտրոնացան Իդլիբում, որտեղից էլ  սկսեցին հարձակումներ իրականացնել ընդդեմ իշխանական ուժերի։ Հանգամանք, ինչի բերումով Աստանայի գործընթացի օրակարգում գերխնդիր դարձավ Իդլիբի հարցը, որի ավելի քան 60 տոկոսը HTS-ի վերահսկողության տակ է, իսկ վերջինիս հետ Անկարան ի սկզբանե համագործակցել է։ 2018 թ. սեպտեմբերին Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպմանը կողմերը համաձայնության եկան Իդլիբի հարցի շուրջ: Ըստ որի՝ այդտեղ իշխանությունների եւ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքների միջեւ 15 կմ խորությամբ անվտանգության գոտի էր ստեղծվելու, ինչը ողջունեց նաեւ Արեւմուտքը, որը խիստ դեմ էր Իդլիբի վրա հարձակվելուն: Սակայն Անկարան չցանկացավ, թե ի զորու չեղավ լիովին կյանքի կոչել ձեռք բերված հաձայնությունը, մանավանդ որ Թուրքիայի բացահայտ հովանավորությունը վայելող շուրջ 30 տարբեր, երբեմն նաեւ միմյանց հակասող շուրջ 30 խմբերից կազմված «Սիրիայի ազգային բանակն» ու HTS-ն հայտարարեցին, թե դեմ են Սոչիի պայմանավորվածությանը եւ երբեք չեն հրաժարվի ջիհադից ու պայքարից, ուստի առայսօր չլուծված է մնացել Իդլիբի հարցը, ինչը պայմանավորված է Թուրքիայի նպատակներով։

Հոկտեմբերի 13-ին HTS-ը, որին միացել են նաեւ «Սիրիայի ազգային բանակում» Թուրքիային անվերապահ ենթարկվող խմբերը, Անկարայի կանաչ լույսով Իդլիբից շարժվել է դեպի 2018 թ. Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» ռազմագործությունների ընթացքում գրավված ռազմավարական նշանակության քրդաբնակ Աֆրին քաղաք։ Ճանապարհին «Սիրիայի ազգային բանակի» վերահսկողության տակ գտնվող բնակավայրերն առանց լուրջ դիմադրության հանձնվեցին, եւ դուրս շպրտվեցին «Ազատ բանակում» լուրջ դերակատարությամբ խմբերը, որոնք դեմ են Դամասկոսի հետ բանակցություններ սկսելու Թուրքիայի մտադրությանը։ Եվ, ահա, նոր խմբերով համալրված HTS-ը հաստատվել է Աֆրինում եւ մտադիր չէ հեռանալ, որի վերահսկողությունը, գրավելուց հետո, Անկարան հանձնել էր «Ազգային բանակին»։ Այլ կերպ ասած, Թուրքիան, հանուն իր նպատակների, սերտանցնում է կապերն ահաբեկչական HTS-ի հետ, այդ թվում՝ Սիրիայի քրդերի դեմ կիրառելու, ինչպեսեւ այդ երկրի իշխանությունների հետ հնարավոր բանակցություններում սակարկելու հաղթաքարտ ունենալու համար։ «Middle East Forum» վերլուծական կայքն այս առնչությամբ գրել է, թե ծայրահեղական HTS-ի նոր տարածքների նվաճումը, առանց Թուրքիայի համաձայնության, անհնարին էր եւ հավելել, որ հավանաբար Անկարան ահաբեկչական այդ խումբն  օգտագործելու է քրդերի դեմ՝ «Ազատ բանակի» փոխարեն։ Կայքի վերլուծականը հավելել է, որ զարգացումների նման ընթացքը ենթադրում է Սիրիայի քրդերի հանդեպ Անկարայի քաղաքականության լուրջ փոփոխություն։ Այս դեպքում թուրքերը, քրդերի դեմ ԱԹՍ-ների կիրառմանը զուգահեռ, գործի են դնելու նաեւ HTS-ի ուժերը։ Վելուծական կենտրոնի կարծիքով՝ այդօրինակ փոփոխությունները կարող են նաեւ նպաստել թուրք-սիրիական հարաբերությունների բնականոնացման գործընթացին։

Թեգեր: PKKԹուրքիապատերազմՍիրիաքրդերՔրդստան
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Այլընտրանքի առկայությունը փոխում է վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ

Այլընտրանքի առկայությունը փոխում է վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ

Կանխատեսելի միջավայր ձեւավորելու համար

Կանխատեսելի միջավայր ձեւավորելու համար

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist