Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հուլիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Հայ հանճարի շողարձակումները՝ Բոսֆորի ափին

Արդյոք ճարտարապետը կվարվե՞ր մեծ ծովանկարչի նման

Նոյեմբերի 15, 2022
Սփյուռք
Հայ հանճարի շողարձակումները՝ Բոսֆորի ափին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
225
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կա՞, արդյոք, աշխարհում օտար մի երկրորդ քաղաք, որն այնպես շռայլորեն շքեղացած լինի հայ ճարտարապետական մտքից ու երեւակայությունից մարմին առած փայլատակումներով, որքան հայոց մեծ եղեռնը որոճած սուլթանների բույն Ստամբուլն է՝ անիծյալներ սուլթան Համիդի, Էնվերի, Թալեաթի, սրանց նմանների ու հետեւորդների մայրաքաղաք Ստամբուլը: Այսօր էլ աշխարհին ներկայանալի նրանց ամենաշքեղ կառույցները Բոսֆորի ափին հառնել են Պալյան գերդաստանի ու նրանց շառավիղների ձեռամբ…

Գանք հեռվից. Պալյանների նահապետը 18-րդ դարի սկզբին Կեսարիայի Դերեվանք գյուղից Կոստանդնուպոլիս գաղթած Պալի Քալֆան է՝ ինքնուս ճարտարապետը, ով աշխատել է պալատում որպես կառույցներ նորոգող, ապա նշանակվել արքունական ճարտարապետ: Նրա որդի Գրիգորը գնացել է հոր հետքերով՝ նույնպես եղել է պալատական ճարտարապետ եւ սուլթան Սելիմ 3-րդի խորհրդականը, առաջինն է կրել Պալյան ազգանունը: Նա է կառուցել Կ. Պոլսի Պեշիկթաշի թաղամասը, թագավորական եւ այլ պալատներ, նաեւ Քասր-ը- Ջեդիդը՝ Նոր Դղյակը, Թերսանեի դղյակը, Թոփհանեի մզկիթը, Գում Գափուի մայր՝ Սբ Աստվածածին եւ Կեսարիայի եկեղեցիները, Բաչեքյոյի Վալիդե ամբարտակը, այլ կառույցներ: Պալյանների հռչակն ու ազդեցությունը Օսմանյան կայսրությունում իր բարձրակետին է հասել հենց Գրիգոր ամիրա Պալյանի գործունեության օրոք: Նրա եղբայր Սենեքերիմի կառույցներից հայտնի է միայն Բայեզիդի Հրդեհի աշտարակը:

Այդուհետ ճարտարապետների չորս սերունդ էր հաջորդելու միմյանց. Գրիգորի որդի Կարապետ Պալյանի ժառանգներ Նիկողոսը, Հակոբը, Սիմոնը եւ Նիկողոսի որդի Լեւոնն իրենց ստեղծած եզակի կառույցներով ոչ միայն անջնջելի հետք էին թողնելու թուրքական վերջին շրջանի արքունի եւ հանրային ճարտարապետական կառույցների վրա, այլեւ նոր, ավելի բարձր աստիճանի էին հասցնելու ճարտարապետությունն ու շինարարական արվեստը ընդհանրապես: Պալյան ընտանիքի ներկայացուցիչներով շրջափուլ էր սկսվելու նաեւ Կ. Պոլսի հայկական եկեղեցաշինության պատմության մեջ: Նրանց կառուցած եկեղեցիներն առանձնանում են եւ՛ ճարտարապետական ուրույն լուծումներով, ե՛ւ հայ դասական միջնադարյան ճարտարապետության հարազատ շեշտադրումներով: Սակայն Պալյան ճարտարապետները մեծ համբավ էին ձեռք բերելու հատկապես օսմանյան սուլթանների համար Բոսֆորի ափերին կառուցած իրենց շքեղ պալատներով ու ապարանքներով: Դրանցից ամենահայտնին, թերեւս, սուլթան Աբդուլ Մեջիդի Դոլմաբահչեն է՝ Կարապետ Պալյանի հրաշակերտումներից մեկը, որն իրականացրել է իր որդու՝ Նիկողոսի հետ համատեղ: Այսօր այդ մեծ ճարտարապետի հիշատակի օրն է, ուստի հակիրճ անդրադառնանք Պալի Քալֆանի տաղանդավոր այս զավակին:

Կարապետը ծնվել է Կոստանդնուպոլսում, Գրիգոր Պալյանի եւ Սողոմե Սեւերյանի ընտանիքում, 1800-ին: Հոր մահանալու պահին նա դեռ չուներ այն փորձառությունը, որպեսզի զբաղեցներ նրա՝ գլխավոր ճարտարապետի պաշտոնը թուրքական արքունիքում: Այդ իսկ պատճառով ծառայության է մտնում քեռու՝ Հովհաննես Սեւերյանի մոտ, որը նույնպես ճարտարապետ էր: Ժամանակ էր պետք հայրական պատվաբեր՝ պալատական ճարտարապետի տիտղոսով հռչակվելու համար:

Նրա առաջին գործը Եդիգուլեի հայկական եկեղեցին էր լինելու, օգնությունը տեղի հայ համայնքին ոչ միայն որպես ճարտարապետ, այլեւ իբրեւ գործուն մասնակից համայնքի կյանքին ու գործունեությանը, նյութական նվիրատվությունները՝ հայկական կրթօջախներ հիմնելու նպատակով:

Անիում հայկական ճարտարապետությունն ուսումնասիրած արվեստագետը սուլթան Աբդուլ Մեջիդից ձեռք է բերել ազգային հոգեւոր եւ գերագույն ժողովների արտոնագրեր: Նա միմյանց հաջորդած երեք սուլթանների օրոք՝ Մահմուդ Բ, Աբդուլ Մեջիդ եւ Աբդուլ Ազիզ, ստանձնել է Ստամբուլի ճարտարապետական կառույցների շինարարությունը՝ այս ասպարեզում ծառայելով շուրջ երեք տասնամյակ: Այդ ընթացքում կառուցվելու էին Ջեմիլիե եւ Մյունիրե սուլթանական ծովափնյա պալատները, որոնք այժմ վերածվել են Սինան գեղարվեստի համալսարանային համալիրի, Ելդզի հին ապարանքը, Չրաղանի հնօրյա պալատը, դղյակներ, զորանոցներ, զանազան հաստատություններ, գործարաններ, ամբարտակներ: Նշանավոր են Եդիգուլեի Սբ Փրկիչ հայոց հիվանդանոցը, դրան կից Սբ Հակոբ, Գուրուչեշմեի Երեւման Սբ Խաչ, Պեշիկթաշի Սբ Աստվածածին, Բեյողլուի Սբ Երրորդություն եկեղեցիները, Սկյուտարի ճեմարանի շենքը, այլ կառույցներ: Մասնագետների հավաստմամբ՝ միայն Դոլմաբահչեի հոյակերտ պալատն ու մզկիթը բավարար են արդեն, որպեսզի նա համարվի Պալյան ընտանիքի ամենատաղանդավոր ու վարպետ ճարտարապետը: Սա գնահատել է նաեւ թուրքական իշխանությունը՝ նրան արժանացնելով օսմանյան կառավարության Պատվո շքանշանի:

…Այս պահին ես հիշեցի ծովանկարչության աննվաճ տիրակալ մեծն Այվազովսկուն, ով սուլթանի նվիրաբերած ոսկե մեդալը կախեց իր շան վզից եւ հետո այն շպրտեց ծովի հատակը: Այդուհետ ծնվեց նրա «Տրապիզոնի հայերի կոտորածը» ցնցող կտավը:

Արդյոք շքանշանի հետ նույն կերպ չէ՞ր վարվի Դոլմաբահչեն հառնեցրած Կարապետ Պալյան սքանչելագործ ճարտարապետը, եթե իմանար, թե էլի ինչեր պետք է անեն իր ժողովրդի դեմ մշակութային գենից, այսինքն՝ աստվածայինից զուրկ թուրք արարածները:

Թեգեր: Կարապետ Պալյանճարտարապետ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Հաջորդ Հոդվածը
«Թատրոնն իրականության հայելին է, նրա արտացոլանքը»…

«Թատրոնն իրականության հայելին է, նրա արտացոլանքը»…

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ո՞րն է Աստծո գաղտնի մտադրությունը, ե՞րբ է լինելու Նրա թագավորության գալուստը, ո՞րն է Աստծո վախճանաբանական ծրագիրը…

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    433 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    60 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist