Ռեյմսի տաճար՝ գոթական տաճար ֆրանսիական Ռեյմս քաղաքում։ Կառուցվել է 1211-1311 թթ.։ Ռեյմսի տաճարը կաթոլիկ ամենահայտնի տաճարներից է եւ՛ որպես գոթիկայի դրսեւորում, եւ՛ որպես եվրոպական պատմության կարեւոր իրադարձությունների խորհրդանիշ։ Ուշ միջնադարից սկսած մինչեւ 19-րդ դարը այս տաճարում են թագադրվել ֆրանսիական միապետները։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Տարեկան տաճարը տեսնելու են այցելում մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկներ։
-5-րդ դար։ Հռոմեական անտիկ բաղնիքի տեղում սուրբ եպիսկոպոս Նիկազին (Saint Nicaise) կառուցում է եկեղեցի Աստվածամոր պատվին։
-498 թվական։ Սուրբ Ռեմիգիոսը (լատ.՝ Remigius) Ռեյմսի եկեղեցում կնքում է Քլոդվիգ 1-ինին։
-816 թվական։ Կառլոս Մեծի որդին՝ Լյուդովիկոս 1-ին Բարեպաշտը, Ռեյմսում թագադրում է կայսրին։
-1027 թվական։ Կայանում է Հենրի 1-ինի թագադրումը։ Մյուռոնի սուրբ սկիհի եւ Ռեյմսի արքեպիսկոպոսության հզորությունն առիթ դարձան, որ տաճարը դառնա ֆրանսիական թագավորների թագադրման անփոփոխ վայր։
-1210 թվական։ Հրդեհից այրվում է հին եկեղեցին։
-1211 թվական։ Օբրի դե Ումբերը (ֆր.՝ Aubry de Humbert) դնում է Աստվածամորը նվիրված նոր տաճարի հիմքը. հենց այդ տաճարն է կանգուն մինչ օրս։
-16-րդ դար։ Ռեյմսի տաճարից կորչում է Ռեյմսի կտակարանը, որով թագադրվելիս ավանդաբար երդվում էին Ֆրանսիայի արքաները։
-1825 թ. մայիսի 29։ Ռեյմսում կայանում է վերջին թագադրումը. թագավոր է հռչակվում Կառլ 10-րդը։