-1735 թ. նոյեմբերի 23-ին ծնվել է Հովհաննես Լազարյանը՝ հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, արդյունաբերող կալվածատեր (մահ.՝ 1801 թ.):
-1923 թ. նոյեմբերի 23-ին ծնվել է Ռոզի Վարդը (Նուարդ Մանուէլեան)՝ հայկական ծագումով ֆրանսիացի դերասանուհի (մահ.՝ 2012 թ.):
-1933 թ. նոյեմբերի 23-ին ծնվել է Քշիշտոֆ Պենդերեցկին՝ լեհ խոշորագույն կոմպոզիտոր:
-1950 թ. նոյեմբերի 23-ին ծնվել է Արտավազդ Եղոյանը՝ դերասան, հաղորդավար եւ թարգմանիչ:
-1998 թ. նոյեմբերի 23-ին մահացել է Կարպ Խաչվանքյանը՝ հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1957)։ Հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։ 20-րդ դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է։ Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է եւ՛ կատակերգական, եւ՛ երաժշտական կերպարներ (ծնվ.՝ 1923 թ.):