Սանտա Մարիա դա Վիտորիա՝ վանք Բատալիայում (պորտ.՝ Santa Maria da Vitցria na Batalha), դոմինիկյան վանք Պորտուգալիայի Բատալիա քաղաքում։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության, ինչպես նաեւ Պորտուգալիայի յոթ հրաշալիքների ցանկում։
Վանքի կառուցումը սկսվել է 1385 թ. Ժուան 1-ին արքայի նախաձեռնությամբ` ի նշան Մարիամ Աստվածածնի նկատմամբ երախտագիտության, որի շնորհիվ արքան Ալժուբարոտի ճակատամարտում հաղթանակ է տարել կաստիլացիների հանդեպ։ Հետագա վեց արքաները շարունակել են վանքի շինարարությունը` այստեղ գտնելով իրենց հավերժական հանգիստը։ Նրանց թվում է Հենրիխ Ծովագնացը։ Վանքը կառուցվել է միջազգային գոթական ոճով, իսկ շինարարությունն ավարտվել է 1517 թ., երբ բոլոր հիմնական ուժերն ուղղվել են Ժերոնիմուշի վանքի կառուցմանը Բելեմում։ 19-րդ դարում Բատալիեում անցկացվել են մասշտաբային վերականգնողական աշխատանքներ, իսկ 1980 թ. այստեղ բացվել է ազգային թանգարան։