«Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը»: Երեմիա 29:11
Աստվածաշունչը՝ Աստծո խոսքը, ասում է, թե ինչ մեծ է Աստծո հոգատարությունն Իր արարածների, հատկապես մեզնից յուրաքանչյուրի՝ մարդկանց նկատմամբ: Նա յուրաքանչյուրիս համար ունի իր պլանը: Նա երբեք մեզ չի թողնի: Նա ցանկանում է, որ մենք Իր հետ կիսենք հավերժությունը:
«Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը, որ լինելու էին՝ երբոր նորանցից մէկը դեռ չկար:
Քանի պատուական են ինձ համար քո խորհուրդները, ով Աստուած. քանի մեծ է նորանց թիւը»: Սաղմոս 139:16-17
«Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դանկի են ծախվում, եւ նորանցից մէկը չի ընկնիլ գետինն առանց ձեր Հօր: Իսկ ձեր գլխի ամեն մազերն ալ համարուած են: Ուրեմն մի վախենաք. դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ եք»: Մատթեոս 10:29-31
«Որովհետեւ նորանց որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր Որդու պատկերին կերպարանակից լինելու. որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մէջ: Եւ որոնց առաջուց սահմանեց, նորանց կանչեց էլ. եւ որոնց կանչեց, նորանց արդարացրեց էլ. եւ որոնց արդարացրեց, նորանց փառաւոր էլ արաւ: Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթէ Աստուած մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ»: Հռովմեացիս 8:28-31
Աստված մեզ համար ծրագիր ունի
«Բայց դուք ընտիր ազգ էք, թագաւորական քահանայութիւն, սուրբ ազգ, սեփհական ժողովուրդ, որ քարոզէք նորա առաքինութիւնները, որ ձեզ խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մէջ»: Ա Պետրոս 2:9
«Ինչպէս որ ընտրեց մեզ նորանով աշխարհքի ստեղծելուցն առաջ, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նորա առաջին սիրով. Մեզ առաջուց սահմանելով, որ իրան որդեգիր լինենք Յիսուս Քրիստոսի ձեռովն իր կամքի հաճութեան պէս»: Եփեսացիս 1:4-5
«Վասնզի նորա ստեղծուածն ենք՝ Քրիստոս Յիսուսով հաստատուած բարի գործերի համար. որոնց համար Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որ նորանցում վարուինք»: Եփեսացիս 2:10
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ