Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը Բաքվի կողմից արգելափակվել է: Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպաններ, կեղծ պատրվակով ապօրինաբար զավթել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ այդ կերպ դադարեցնելով երթեւեկությունը եւ խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաեւ ՀՀ-ից Արցախ գազի մատակարարումը:
Այս հարցի վրա բեւեռված է համաշխարհային հանրության ուշադրությունը, եւ հասկանալի է, որ Բաքուն իր սխալ հաշվարկների արդյունքում հերթական ապտակը կստանա, բացի այդ, նրա գործողությունները լավագույն ապացույցն են, որ Արցախը չի կարող գոյատեւել այդ արհեստածին եւ ցեղասպան պետության կազմում: Թեմային կարելի է ավելի հանգամանորեն անդրադառնալ, բայց այդ մասին՝ մեկ այլ առիթով:
Այժմ խոսենք մի հանգամանքի մասին, որի կողքով պարզապես չի կարելի հենց այնպես անցնել: Հայաստանյան ԶԼՄ-ները, գերատեսչությունների մամուլի ծառայությունները օգտագործում են «Լաչինի միջանցք» արտահայտությունը՝ սխալ պատկերացում տալով խնդրի վերաբերյալ: Լաչինի իրական միջանցքն անցնում է միայն Լաչինի շրջանի տարածքով, ունի 10-11 կմ երկարություն եւ 5 կմ լայնություն: Այսինքն՝ սկսվում է ՀՀ Տեղ գյուղի վերջից եւ ավարտվում Շուշիի շրջանի, այլ ոչ թե Շուշի քաղաքի մուտքով: Շուշիի շրջանում ձգվող ճանապարհն այլեւս միջանցքի կարգավիճակ չունի, այն Արցախի Հանրապետության անբաժանելի մաս է:
«Լաչինի միջանցք» արտահայտությունը գուցե ոչ թե միտումնավոր է օգտագործվում, այլ չիմացության հետեւանքով: Սակայն մեծ պարտությունները սկսվում են այսպիսի մանր պարտություններից, անկախ դրանց պատճառներից, եւ հայ ժողովրդի զավակները հետագայում ստիպված են նման սխալների հետեւանքները վերացնել իրենց կյանքի գնով: Պատմական ճշմարտության ներկայացումը պայքար է հայոց հետագա սերունդների կյանքի համար, եւ յուրաքանաչյուրս պետք է մեծագույն պատասխանատվությամբ վերաբերվենք դրան:
Եվ հենց բնիկների նման մեծ ու փոքր պարտությունները կովկասյան թաթարներին հնարավորություն տվեցին պետություն ձեւավորել պատմության ընթացքում երբեք իրենց չպատկանած հողերի վրա: Պետություն, որը նախագծեցին սիոնիստները: Նրան անուն տվեցին օսմանցիները, հաստատեցին անգլիացիները, կայացրեցին ռուսները…