Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հետաքրքրական է

Դեկտեմբերի 23, 2022
Այլք
Հետաքրքիր է իմանալ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
63
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Գրիմնիրի խոսքը» սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսի հիմնական առասպելական երգերից է։ Գրիմնիրը Օդինի բազմաթիվ անուններից մեկն է եւ հին իսլանդերենում նշանակում է դիմակ, սաղավարտ, երբեմն նաեւ գործածվում է գիշեր իմաստով։ Օդինը, հանդես գալով Գրիմնիր անվամբ, շեշտում է իր քողարկված էությունը։

Երգի արձակ նախաբանում համառոտ նկարագրվում է գոթերի Գեյրրորդր անունով թագավորի պատմությունը, որի մոտ հյուրընկալվում է իր բազմաթիվ անուններից մեկի տակ թաքնված Օդինը։ Նախաբանում խոսվում է Հրաուդունգր անունով անհայտ մի թագավորի զավակների մասին։ Բախումը ծագում է այնտեղ, երբ եղբայրներից մեկը մյուսին կործանելու միտումով քշում է դեպի բաց ծով։ Պարզվում է, որ ճանապարհին նրան հյուրընկալած եւ դաստիարակած հողագործ ծերունին եւ նրա պառավ կինը ոչ այլ ոք են, քան հենց իրենք՝ գերագույն աստված Օդինը եւ նրա կինը՝ Ֆրիգը։ Իրենց խնամյալների նկատմամբ ունեցած կարծիքների բախումը հանգեցնում է նրան, որ Օդինն ու Ֆրիգը որոշում են Հրաուդունգրի մեծ որդուն՝ Գեյրրոդրին փորձության ենթարկել։

«Գրիմնիրի խոսքը» երգը հիմնականում կառուցված է Օդինի մենախոսության վրա։ Երգում առանձնակի ուշադրություն է դարձվում Գեյրրոդրի զավակին՝ արքայազն Ագնարին, ով, ի տարբերություն հոր, որը լրտեսության մեջ է կասկածում հյուրին, չի անտեսում հյուրընկալության կանոնը եւ ութ օր ու գիշեր ճանապարհ անցած հյուրին կտտանքների ենթարկելու համար հիմնավորում չտեսնելով՝ նրան ջուր է տալիս։ Պարզվում է, որ դա ծպտված Օդինն էր, եւ Ագնարի վարմունքը գերագույն աստվածը բարձր է գնահատում՝ պարգեւատրելով արքայազնին։ Օդինը նրան նկարագրում է տիեզերական համակարգի աշխարհները, ծանոթացնում նրանց բնակիչներին, հաղորդում է նրան անհրաժեշտ գիտելիքներ՝ ասես նախապատրաստելով հոր լայնարձակ տերության կառավարմանը։ Թագավոր Գեյրրոդրը մահանում է հանկարծակի։ Այդ ժամանակ Օդինն անհետանում է, իսկ հոր գահը ժառանգում է արքայազն Ագնարը՝ իշխելով գոթերի վրա։

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Միջազգային կազմակերպությունների խիստ զգուշացումը Բաքվին

Միջազգային կազմակերպությունների խիստ զգուշացումը Բաքվին

Որոշ ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի

Որոշ ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    431 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ռուբեն Սեւակ. «Կը լսե՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist