Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Չորս գիրք

Հունվարի 13, 2023
Մշակույթ
Չորս գիրք
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
419
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ծանոթանում եմ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում պահվող պոետի անձնական գրադարանի գրքերի հավաքածուին։ Բնականաբար, ինձ հետաքրքրում են Չարենցին նվիրաբերված` Իսահակյանի գրքերը։ Դրանք չորսն են, չորսից երեքը Իսահակյանը նվիրել է Չարենցին Վենետիկում, երբ Չարենցը 1925 թ. գարնանը մոտ մեկ ամիս ապրեց Վենետիկում, եւ նրանք համարյա ամեն օր հանդիպում էին։

Իսահակյանի վտարանդիության շրջանում Հայաստանում եւ Կովկասում շատ վաղուց նրա երկերից ոչինչ չէին տպում։ Նրա վերջին գիրքը Թիֆլիսում 1908 թ. հրատարակված «Երգեր ու վերքեր» բանաստեղծությունների ժողովածուն էր։ Այնպես որ, երբ նրանք Վենետիկում հանդիպում են, մոտիկից ծանոթանում, Իսահակյանը որոշում է Չարենցին նվիրել վերջին շրջանում արտասահմանում իրենից տպագրված գրքերը, որոնք Չարենցը, բնականաբար, չէր կարող ունենալ Խորհրդային Հայաստանում։

Որոնք էին այդ գրքերը.

«Հայրենի աղբյուրից» (բանաստեղծություններ), Բոստոն, 1920, (122 էջ),

«Արձակ էջեր», Կ. Պոլիս, 1922 թ. (120 էջ),

«Աշնան ծաղիկներ» (բանաստեղծություններ), Վենետիկ, Ս. Ղազար, 1922 թ. (71 էջ):

Հետաքրքիր է, որ բոլոր երեք գրքերը Իսահակյանը նվիրել է Վենետիկում, նույն օրը՝ 1925 թվի մարտի 4-ին։ Եվ երեք գրքերի վրա նույն ընծայագիրն է. «Սիրելի Եղիշե Չարենցին Ավ. Իսահակյանից»։

Բայց կա եւ չորրորդ գիրքը, որն Իսահակյանը նվիրել է Չարենցին հինգ տարի անց՝ Երեւանում։ Նրանց ընկերությունն արդեն հինգ տարիների փորձություն էր անցել, եւ Իսահակյանը ճանաչել էր Չարենցին շատ ավելի լավ։ Ճանաչել եւ կարդացել։

Այդ գիրքը մոտ 22 տարի ընդմիջումից հետո Իսահակյանի հայրենիքում տպագրված անդրանիկ գիրքն էր.

Ավետիք Իսահակյան. «Երկերի ժողովածու» (բանաստեղծություններ), Երեւան, 1930 թ. (305 էջ)։

Գիրքը ձեւավորված էր շատ գեղեցիկ. կազմին՝ Մարտիրոս Սարյանի հեղինակային տառաձեւով արված գրքի վերնագիրն է՝ «Ավ. Իսահակյան. Բանաստեղծություններ», ապա Արագած լեռը պատկերող մի վեհաշուք ջրաներկ բնանկար, որն ասես խորհրդանշում է Իսահակյանի պոետիկական աշխարհը։ Ապա տեղադրված էին նաեւ Իսահակյանի երկու դիմանկարները. առաջինը՝ գործ՝ Փանոս Թերլեմեզյանի, երկրորդը՝ Մարտիրոս Սարյանի։

Չարենցին ուղղված էր հետեւյալ ընծայագիրը՝ բանաստեղծին տված Իսահակյանի գնահատականի ապոթեոզը. «Անզուգական Եղիշե Չարենցին, անկեղծ սիրող ընկերին, էպոխայի առաջին բանաստեղծին սիրով եւ լավ հուշերով Ավ. Իսահակյանից, 15. II. 1930, Երեւան»։

Երեւանում հենց նոր տպագրված այս գիրքը առաջիններից մեկը Իսահակյանը նվիրում է Չարենցին, իսկ մեկ շաբաթ անց մեկնում Փարիզ։ Նրանց հաջորդ հանդիպումը պետք է լիներ մի դժնդակ ժամանակ՝ 1936 թ. դեկտեմբերին։

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ

2022 թ., 30 մարտի, Երեւան

Թեգեր: Ավիկ ԻսահակյանԵղիշե Չարենց
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ երկրորդ հրեշտակը փողը փչեց, եւ իբրեւ մի մեծ սար կրակով բորբոքուած ընկաւ ծովի մէջ, եւ ծովի երրորդ բաժինն արիւն դառաւ»

Թեյշեբաինի-Օձաբերդ

Թեյշեբաինի-Օձաբերդ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    297 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 74
  • Պետրոս Ղեւոնդյան նվիրյալ հերոսը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist