Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Փետրվարի 3, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Եւ երկրորդ հրեշտակը փողը փչեց, եւ իբրեւ մի մեծ սար կրակով բորբոքուած ընկաւ ծովի մէջ, եւ ծովի երրորդ բաժինն արիւն դառաւ»

Հունվարի 13, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
32
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ այն եօթը հրեշտակները, որ եօթը փողերն ունէին, իրանց պատրաստեցին, որ փչեն։ Եւ առաջին հրեշտակը փողը փչեց, եւ եղաւ կարկուտ եւ կրակ արիւնով խառնուած եւ ընկաւ երկրի վերայ. եւ երկրի երրորդ բաժինը այրուեցաւ, եւ բոլոր կանաչ խոտերը այրուեցան»։ Հայտնություն 8։6-7

Առաջին հայացքից հետաքրքիր պարադոքս է նկատվում. կարկուտը լինում է սառցե եւ անհամատեղելի է կրակի հետ, որը ոչնչացնում է երկրի երրորդ բաժինը։ Հավանաբար սա յուրահատուկ, միգուցե շիկացած քարերի կարկուտ է։ Այսօր էլ, եթե վերեւից նայելու լինենք, մոլորակի վրա շատ անապատացած տարածքներ ու չորացած գետեր կտեսնենք։

Արյունով խառնված կրակը հուշում է քաղաքների կործանման մասին, կլինեն ներքին պատերազմներ, եւ կընկնեն քաղաքներ։ Եթե այսօր նայենք միջքաղաքակրթական, միջպետական պայքարներին, ապա ակնհայտ է, որ հատկապես միջուկային գերտերությունների զենքերն ուղղված են հակառակորդ տերությունների մեծ քաղաքներին։ Կարկուտ, կրակ եւ արյուն. այս ամենը թափվելու են մարդկային բնակավայրերի վրա։

«Եւ երկրորդ հրեշտակը փողը փչեց, եւ իբրեւ մի մեծ սար կրակով բորբոքուած ընկաւ ծովի մէջ, եւ ծովի երրորդ բաժինն արիւն դառաւ։ Եւ ծովի մէջ շունչ ունեցող արարածների երրորդ բաժինը մեռաւ, եւ նաւերի երրորդ բաժինը փճացաւ»։ Հայտնություն 8։8-9

Այս ամենն, իհարկե, կարելի է հասկանալ ուղիղ իմաստով, թեպետ հին աստվածաբանների մեկնությամբ մեծ սարը եկեղեցիների եպիսկոպոսներն են։ Այսօր գերտերությունների մեծ առավելությունն է նաեւ այն, որ դրանք ծովային տերություններ են եւ ունեն հզոր ծովային նավատորմ։ Կարելի է ձեւակերպել, որ այսօր ծովային քաղաքակրթությունը պայքարում է ցամաքային քաղաքակրթության դեմ։ Պատկերացրեք, երբ ծովային կենդանիների եւ նավատորմների երրորդ մասը վերանա։

Կա նաեւ մեկնություն, որ խոսքը ոչ թե բուն ծովի մասին է, այլ կյանքի ծովի մասին, եւ երկրորդ հրեշտակի փողի հնչմանը հաջորդող պատիժը հասնում է նրանց, ովքեր ապրում են այդ ծովում զուտ երկնային եռուզեռով ու օրվա հոգսերով` մոռանալով Աստծուն։ Օվկիանոսը քաղաքականության աշխարհն է, որովհետեւ ասված է, որ հակաքրիստոսը դուրս է գալիս ծովից, այսինքն՝ քաղաքականությունից։ Իսկ քաղաքականության աշխարհը համեմատվում է փրփրադեզ ալիքների հետ։ Այսինքն հակաքրիստոսը կներխուժի համաշխարհային քաղաքականության աշխարհ եւ տակնուվրա կանի ամեն ինչ։

Երկրորդ փողի պատիժը համեմատում են Հին ուխտի Ելից գրքի դրվագի հետ, երբ առաջին անգամ պատժվեցին եգիպտացիները, երբ Աստված Մովսեսին հանձնարարեց եգիպտացիների գետերը արյուն դարձնել. «Եւ Մովսէսն ու Ահարօնը Եհովայի պատուիրածի պէս արին, եւ նա գաւազանը բարձրացրեց եւ Փարաւօնի առաջին եւ նորա ծառաների առաջին գետի միջի ջրերին զարկեց, եւ գետի միջի բոլոր ջրերը արիւն դառան։ Եւ գետի մէջ եղած ձկները մեռան, եւ գետը հոտեց, եւ Եգիպտացիք չէին կարողանում գետիցը ջուր խմել. եւ արիւնը Եգիպտոսի բոլոր երկրի մէջ կար»։ Ելից 7։20-21

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ժամանակի հոսունությունը որոշակի պայման է բարոյական կատարելության հասնելու համար

Փետրվարի 2, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Այլեւս ոչ ոք չի կարող արդարանալ, թե որեւէ բան չգիտեր

Հունվարի 31, 2023

Աստծուն ճանաչել առանց Աստծո տված շնորհի, հնարավոր չէ

Չարչարանքի խորհուրդը իր վերնակետին է հասել ոչ թե Հայտնության գրքում, այլ Գողգոթայում

«Եւ այսպէս տեսայ ձիանքը տեսիլքի մէջ, եւ նորանց վերայ նստողներն ունէին հրեղէն եւ յակնթեղէն եւ ծծմբեղէն զրահներ»

Այնտեղ, որտեղ խորամանկը այլեւս չունի գործելու որեւէ հնարավորություն եւ իշխանություն, այնտեղ Հիսուսի փառաբանությունն է

«Եւ տրուեցաւ նորանց, որ չսպանեն նորանց, այլ հինգ ամիս չարչարեն նորանց»

Յուրաքանչյուր մեղք ինքնասպանական է եւ ինքնաքայքայման սերմեր է կրում

Հաջորդ Հոդվածը
Թեյշեբաինի-Օձաբերդ

Թեյշեբաինի-Օձաբերդ

Չառլի Չապլինի եւ Ադրբեջանի ոսկու տենդերը

Չառլի Չապլինի եւ Ադրբեջանի ոսկու տենդերը

Ամենաընթերցվածը

  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Թվային էներգետիկայի ապագան

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արցախ՝ ապրում ենք, դիմակայում, հավատում…

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանը պարտադրված է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist