Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Արցախի շրջափակումը Հայաստանի շրջափակման շարունակությունն է

Երեք տասնամյակ Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը

Փետրվարի 2, 2023
Հանրապետություն
Արցախի շրջափակումը Հայաստանի շրջափակման շարունակությունն է
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
490
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արդեն շուրջ 50 օր Արցախն ապրում է Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում, սակայն մերօրյա պատմության մեջ սա թուրքական աշխարհի կողմից հայկական աշխարհի շրջափակման առաջին դեպքը չէ: Երբ 1993 թ. Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին եւ վերահսկողության տակ վերցրեցին Քարվաճառը, Թուրքիայի կառավարությունը հատուկ որոշմամբ փակեց Հայաստանի հետ սահմանը:

Այս տարի լրանում է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման 30-ամյակը: Երեք տասնամյակ Թուրքիան, ի հեճուկս միջազգային իրավունքի եւ բարոյական ու մարդասիրական նորմերի, ոտնահարելով դրանք, փակ է պահում Հայաստանի Հանրապետության հետ սահմանը: Հաշվի առնելով, որ Թուրքիան բոլոր իրավիճակներում եղել ու մնում է Ադրբեջանի գլխավոր խորհրդատուն ու ստնտուն, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պարագայում նույնպես այդ երկիրը «դաստիարակչական» իր գործն է անում փոքր եղբոր հանդեպ: Բնականաբար, դա չի բարձրաձայնվում կամ առայժմ չի բացահայտվում: Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկին նույնպես Թուրքիան թվացյալ աննկատ էր, բայց շատ կարճ ժամանակ անց միանգամից բացահայտեց իր ցցուն մասնակցությունն ու ղեկավար դերը:

Շրջափակումը կառավարելու թուրքական «հետքը» զգացվում է նաեւ այսպես կոչված հումանիստական քայլերի պարագայում: Երբեմն հնարավորություն է լինում հումանիտար բեռի չնչին քանակություն տեղափոխել Արցախ Կարմիր խաչի կամ խաղաղապահների միջնորդությամբ, ինչն Ադրբեջանը եւ նրա օտարերկրյա լոբբիստները թմբկահարում են միջազգային հանրության համար, այդ թվում եւ՝ օրեր առաջ Հաագայի դատարանում: Հայաստանի շրջափակման երեք տասնամյակների ընթացքում Թուրքիան եւս ունի նման գործելաոճի փորձ՝ բարդ իրավիճակներում երեւալ հումանիստական լույսի ներքո, թեպետ դրանք առավելապես դրսեւորվում են հայտարարությունների, այն էլ՝ ոչ անկեղծ հայտարարությունների ձեւով:

Արցախի շրջափակման մարաթոնի ֆոնին ի՞նչ սպասել Ադրբեջանից, որի կառավարման թելերը ձգվում են Թուրքիա: Սահմանը փակ պահելու թուրքական դասը լավ սերտել է նաեւ Ադրբեջանը: Որքան անատամ լինի միջազգային հանրության արձագանքը, այնքան երկար կշարունակվեն Արցախի եւ Հայաստանի շրջափակումները: Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, հաշվի առնելով այնտեղ ստեղծված բացառիկ հումանիտար ճգնաժամը, չի կարող «ծածկել» Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակման փաստը: Ընդհակառակը, այն եւս մեկ առիթ է, ցավալի առիթ՝ հիշեցնելու միջազգային հանրությանը՝ Հաագայի դատարանում եւ նրա պատերից դուրս, որ 30 տարի շարունակվում է կրկին թյուրքալեզու մի երկրի կողմից մեկ այլ երկրի՝ հայկական պետության՝ Հայաստանի շրջափակումը:

Իսկ Թուրքիայի կողմից հնչող հայտարարություններն ու կատարվող մանր-մունր, էական արդյունք չտվող քայլերը ոչինչ են Հայաստանի հանդեպ գերիշխող դիրք ունենալու նրա անթաքույց մտադրությունների, հայ-թուրքական սահմանին իրականացվող կամ նախատեսվող զորավարժությունների եւ, իհարկե, Ադրբեջանի հակահայկական գործողություններին ռազմական, քաղաքական ու տնտեսական աջակցության համեմատ:

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԲերձորխաղաղապահ ուժերշրջափակումՌուսաստանսադրանք
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Փրկություն՝ առանց համաձայնության

Հայաստանը պարտադրված է

Առաջնային էին ինքնիշխանության եւ արցախցիների իրավունքների սկզբունքները

Չդառնալ «թույլ օղակ» մեծ խաղում

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist