Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մարտի 23, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանը պարտադրված է

Անվտանգային նոր գործիքակազմ ներգրավելու քայլեր ձեռնարկել

Փետրվարի 2, 2023
Հանրապետություն
Փրկություն՝ առանց համաձայնության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
121
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

5 օրվա ընթացքում Մոսկվան պետական բարձր մակարդակով երեք անգամ անդրադարձավ Հայաստանում, Արցախում եւ նրանց շուրջ ստեղծված իրավիճակին: ՌԴ ԱԳ նախարարության՝ հունվարի 26-ին հրապարակած հայտարարությանը եւ հունվարի 30-ին տարածած պարզաբանմանը հետեւեց Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հեռախոսազրույցը:

Ընդ որում՝ վերոնշյալ երեք իրադարձությունների բովանդակություններում էլ ուրվագծված է տրամաբանական ամբողջական շղթա: ՌԴ ԱԳՆ առաջին հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվում, որ ԵՄ դիտորդական առաքելություն է գալիս Հայաստան, այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ն է պատրաստ նման դիտորդական խումբ ուղարկել: Նույն հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվում, որ եվրոպական առաքելության ներկայությունը կարող է ապակայունացնող գործոն դառնալ, առավել եւս, որ հարցը չի քննարկվել Ադրբեջանի հետ: Այդ հայտարարությունից 4 օր անց ՌԴ ԱԳՆ-ն ԶԼՄ-ներին տված պարզաբանման մեջ, շարունակելով առաջին հայտարարության տրամաբանական շղթան, արձանագրում է, որ ՌԴ-ն սահմանակից է Անդրկովկասին, այնտեղի ժողովուրդների հետ ունի պատմական մշակութային կապեր եւ շահագրգռված է նրա կայունությամբ, բարգավաճմամբ, հաղորդակցության ուղիների բացմամբ եւ դրա համատեքստում իր առաջնահերթությունն է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը:

Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ կառավարությունից տարածված հաղորդագրության մեջ արձանագրված է, որ քննարկվել են Լաչինի միջանցքի փակման, ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելության հարցերը, ինչպես նաեւ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ համաձայնությունների կատարման ընթացքում երկկողմ հարաբերությունները: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված կարճ հաղորդագրության երկու նախադասություններից մեկում ասվում է, որ մտքեր են փոխանակվել նաեւ երկկողմ օրակարգի որոշ հրատապ հարցերի շուրջ, մյուսը կրկին  վերաբերում է եռակողմ պայմանավորվածություններին:

Մոսկվայից տարածված բոլոր երեք պաշտոնական հաղորդագրություններում էլ շեշտվում է եռակողմ հայտարարություններով ձեռք բերված համաձայնությունների կատարման մասին: Դրանցում միանշանակ պարզ չէ եռակողմ պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտության ուղերձի հասցեատերը: Դատելով առկա իրողություններից եւ տարածաշրջանային գործընթացներից, երբ ադրբեջանական զինուժը պատերազմների միջոցով ներխուժել եւ գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, Արցախը Հայաստանին կապող միակ ուղին փակված վիճակում է պահվում, տրամաբանական կլիներ կարծելը, թե ՌԴ-ից հնչող այդ ուղերձի հասցեատերն Ադրբեջանն է, առավել եւս, որ վերջինս հետեւողականորեն խախտում է եռակողմ պայմանավորվածությունների նաեւ մյուս կետերը, մասնավորապես՝ գերիների վերադարձի մասով:

Միանշանակ է՝ ադրբեջանական ագրեսիաների հետեւանքով է, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին եւ ակնկալվող պատասխանը չստանալով՝ միջազգային դիտորդներ հրավիրել Հայաստան: Եթե ՌԴ-ն Ադրբեջանի նման ոչ գործընկերային քայլին չի կարողանում համարժեք պատասխանել՝ ուսերին ունենալով ուկրաինական ճգնաժամը, ապա Հայաստանը նման խոչընդոտող հանգամանք չունի, պարտադրված ու պարտավոր է իր պետական անվտանգության մարտահրավերների դիմակայման նպատակով օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ դիվերսիֆիկացնելով այդ խնդրի լուծման գործիքակազմը:

Մյուս կողմից էլ Հայաստանը մշտապես հայտարարել եւ հետեւողականորեն կատարում է եռակողմ բոլոր փաստաթղթերով սահմանված պայմանները, դրանք արհամարհում է Ադրբեջանը եւ, չստանալով համապատասխան հակազդող արձագանք, իր ապակառուցողական գործողություններին ավելի մեծ ծավալ ու վտանգավորություն է հաղորդում՝ մեծ ռիսկեր առաջացնելով տարածաշրջանային կայունության համար: Հետեւաբար, միանշանակ չէ, թե իր գործողություններով տարածաշրջանն ապակայունացման է տանում Ադրբեջա՞նը, թե՞ մոնիթորինգի համար Հայաստան ժամանող ԵՄ դիտորդները:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԲերձորխաղաղապահ ուժերշրջանավարտներՌուսաստանսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Մարտի 22, 2023
Անիրատեսական նախապայմանները

Անիրատեսական նախապայմանները

Մարտի 22, 2023

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Պարենային անվտանգությունը եւս

Նույնաբովանդակ ուղերձներ՝ ՌԴ-ից եւ Արեւմուտքից

Երեւանի քաղաքապետը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը

Հողօգտագործողը փոխվեց՝ քրեակատարողական ծառայության փոխարեն «Նռնաձոր» կոոպերատիվ

Հարեւան երկիրը՝ ագրեսոր պետության կարգավիճակի ճանապարհին

Հաջորդ Հոդվածը
Առաջնային էին ինքնիշխանության եւ արցախցիների իրավունքների սկզբունքները

Չդառնալ «թույլ օղակ» մեծ խաղում

Թվային էներգետիկայի ապագան

Թվային էներգետիկայի ապագան

Ամենաընթերցվածը

  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist