Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Չդառնալ «թույլ օղակ» մեծ խաղում

Տարածաշրջանում բախման վտանգը պահպանվում է

Փետրվարի 2, 2023
Տարածաշրջան
Առաջնային էին ինքնիշխանության եւ արցախցիների իրավունքների սկզբունքները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
66
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պատերազմներն օգտագործվում են պատային խաղերը զրոյացնելու նպատակով, իսկ այսօր այդպիսի իրավիճակ է։ Քաղաքատնտեսական փոխակերպումները երկարատեւ գործընթացներ են, բայց ռեսուրսների համար պայքարը ստիպում է արագ արդյունքների հասնել։ Խորհրդային Միության փլուզումից հետո ավելի ինտենսիվորեն սկսվեց պայքար գաղափարական, արժեհամակարգային գերակայության համար։ Նվաճել, հաղթել, դառնալ յուրային արժեքային հիմքով. սա էր անցած երեսուն տարիների հակամարտության առանցքը։ Այսօր ավելի կոշտ միջոցների ժամանակն է, նոր տեխնոլոգիաները, այդ թվում՝ ռազմարդյունաբերության ոլորտում նոր զինատեսակների փորձարկումը, բարեբախտաբար, դեռ չեն հանգեցրել համաշխարհային պատերազմի, սակայն նախապատրաստական փուլը կարծես թե «հաջողությամբ» է ընթանում։ Իսկ այդ «հաջողությունն» ապահովում է տեղեկատվահոգեբանական պատերազմը, որը ձեւավորում է յուրայինի եւ թշնամու մասին պատկերացումները։

Արդեն իսկ անցած տարվա ընթացքում առավել սուր ուրվագծվեցին թեժ օջախները, որոնք անհրաժշտության դեպքում կարող են նոր թափով բռնկվել։ Արցախը, Կոսովոն, Մերձդնեստրը, Մերձավոր Արեւելքը, Իրանը, Թայվանն առավել հավանական կետերն են։ Ռուս-ուկրաինական պատերազմը կամ Ռուսաստան-Արեւմուտք միջնորդավորված հակամարտությունը դարձել է ճամբարների հստակեցման կատալիզատոր, այդտեղ նաեւ փորձարկվում են զինատեսակները։ Արցախյան երկրորդ պատերազմում նույնպես դրանք փորձարկում անցան՝ հաշվի չառնելով անգամ միջազգային իրավունքների նորմերը։ Մեր տարածաշրջանի ապակայունացման գործընթացը կանգ չի առել։ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են մեծացնել ռազմական ներուժը՝ բարձր պահելով մարտական պատրաստվածությունը։ Այս օրերին Կարս քաղաքի մերձակայքում երկու երկրները եւս վեց պետությունների զինված ուժերի մասնակցությամբ անցկացնում են զորավարժություններ ինչպես օդային, այնպես էլ տանկային դիվիզիայի ստորաբաժանումների եւ մեքենայացված հետեւակային դիվիզիայի մասնակցությամբ։

Հայաստանի, այդ թվում՝ Արցախի նկատմամբ ահաբեկչական քաղաքականությունը բավարար հակազդեցություն չի ստանում՝ խրախուսելով Թուրքիային եւ Ադրբեջանին՝ շարունակելու ծավալապաշտական ծրագրերի իրականացումը։ Ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմանը հնարավոր չէ հակազդել դատապարտող հայտարարություններով, եթե դրանք չեն ամրապնդվում քաղաքական, տնտեսական պատժամիջոցներով։ Արեւմտյան պատժամիջոցներից առաջացած դժվարությունները շրջանցելու համար Ռուսաստանը խուսափում է կոշտ մոտեցում ցուցաբերել Ադրբեջանի հետ հարաբերություններում, առավել եւս, որ Բաքվի իշխանությունների հետեւում երեւում է Անկարայի ստվերը։ ԵՄ-ն նույնպես հայտարարությունների եւ երկխոսության օգնությամբ հարցերը լուծելու կողմնակից է եւ պատժամիջոցների մեխանիզմի կիրառումը չի դիտարկում Գորիս-Ստեփանակերտ մայրուղու շրջափակման հետ կապված իրավիճակը հանգուցալուծելու միջոց։ «Պատժամիջոցները ԵՄ մեխանիզմներից մեկն են միայն եվրոպական ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության նպատակներն առաջ տանելու համար, եւ այս դեպքում դրանք չեն դիտարկվում»,- այդ մասին նախօրեին ասել էր ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավոր Ասիտա Կանկոյի պաշտոնական հարցման։

Նման իրավիճակում ռազմական ագրեսիային դիմակայող պատվարն Իրանի «կարմիր գծերն» են, սակայն վերջին օրերին Իրանի շուրջ ընթացող գործընթացներն առավել մտահոգիչ են դառնում։ Իրանի եւ Հայաստանի դեմ գործող թուրք-ադրբեջանական տանդեմին սկսել է արդեն բացահայտ աջակցել Իսրայելը։

Երեկ իսրայելական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարները՝ քննարկելով «տարածաշրջանային անվտանգության հարցերը եւ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները»։

Նկատենք, երբ անցած տարվա վերջին Իրանի կողմից պարբերաբար կոշտ եւ հստակ հայտարարություններ հնչեցին սահմանների որեւէ փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ, Իրանում ներքին անկայունություն հրահրվեց։ Արդեն իսկ 2020-ին ակնհայտ էր, որ հաջորդ թիրախը դառնալու է Իրանը, այդ մասին էին հուշում Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները։ Լայնածավալ բախման սկիզբը կարող է շատ ավելի մոտ լինել. Իրանը փորձում է հետաձգել բախման մեկնարկը, սակայն թուրք-իսրայելական հետաքրքրությունների տիրույթում գտնվող Ադրբեջանն օգտագործվում է «տաք» պատերազմը մոտեցնելու համար։ 2020 թ. Արցախում եւս բախվում էին տարածաշրջանով հետաքրքրված ուժերը, սակայն այն դեռեւս հնարավոր էր պահել որպես տեղային պատերազմ, մինչդեռ Իրանի անմիջական ներգրավմամբ պատերազմական գործողությունները կարող են ավելի շատ երկրների ներքաշել արյունալի մսաղացի մեջ։

Ի վերջո, համաշխարհային պատերազմի մեկնարկը կտա առավել թույլ օղակը։ Ներկայումս շոշափվում են կողմերի հնարավորություններն ու «նյարդերի» ամրությունը, մանեւրելու տարբերակներն ու հասարակությունների դիմադրողականության աստիճանը։ Զսպող գործոն շարունակում է մնալ զանգվածային ոչնչացման զենքերի կիրառման հավանականությունը, որը հաղթող կողմին կպարգեւի պյուռոսյան հաղթանակ։ Հայաստանի համար առաջնայինը մեկ անգամ եւս «թույլ օղակ» դառնալուց խուսափելն է։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԵվրոպաԹուրքիաԻսրայելԻրանպատերազմՌուսաստանսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Մարտի 22, 2023
Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Մարտի 21, 2023

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Անվտանգության հարցերը պետք է միշտ օրակարգում մնան

Արցախի էներգետիկան երեկ եւ այսօր

Պատրաստություն համար մեկ

«Ղարաբաղի հարցը երբեք չի հանվել օրակարգից»

Ադրբեջանական կեղծիքի բացահայտման հավանականությունն ամենաբարձրն է

Հաջորդ Հոդվածը
Թվային էներգետիկայի ապագան

Թվային էներգետիկայի ապագան

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ժամանակի հոսունությունը որոշակի պայման է բարոյական կատարելության հասնելու համար

Ամենաընթերցվածը

  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    71 Կիսվել են
    Կիսվել 28 Tweet 18

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist