Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 10, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

IPSE DIXIT․ Ջեսի ԲԵՐԻՆԳ

Փետրվարի 9, 2023
Այլք
Ջոն Ստյուարտ Միլ. «Պետության արժեքը պետություն կազմող մարդկանց արժեքն է»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
132
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսպանիայում քաղաքացիական պատերազմի սկզբից շատ չանցած, 1936 թ. մահացավ Միգել դե Ունամունոն, էքզիստենցիալիզմի դասական՝ «Կյանքի ողբերգական զգացման մասին» աշխատության հեղինակը. մահացավ սրտի կաթվածից, մենակու-թյան մեջ, իր աշխատասենյակում. նա 72 տարեկան էր:

Ունամունոյին չի կարելի անվանել կրոնական սենտիմենտալիստ: Սալամանկայի համալսարանի ռեկտոր, հունարենի, անտիկ գրականության եւ փիլիսոփայության պրոֆեսորը ռացիոնալիզմի գաղափարների կողմնակիցն էր եւ նույնիսկ համարվում էր ժողովրդական հերոս, քանի որ բացեիբաց հանդես եկավ գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի ֆաշիստական ռեժիմի դեմ: Բայց նա գրեթե ամբողջ կյանքում տառապել է հոգեւոր լծի իշխանության տակ: Դա մահվան խնդիրն էր, ավելի ստույգ՝ նրան հուզում էր սեփական մահը եւ միտքն այն մասին, թե մահացած ինքն ինչի է «նման» լինելու: «Դա ըմբռնելու փորձը տառապալից գլխապտույտ է առա-ջացնում»,– գրել է նա:

Այս երկսայրաբանությունը ես անվանում եմ «Ունամունոյի» պարադոքս: Պարզ ասած՝ այն մատերիալիստական հայացքը, ըստ որի գիտակցությունն անհետանում է մահվան պահին, հակասում է մարդու անկարողությանը՝ մոդելավորելու մահվան հոգեբանական վիճակը: Մատերիալիստական դիրքորոշումը ենթադրում է, որ լինելով մեռյալ, մենք չենք կարող ունենալ հոգեկան ապրումներ, բայց այս տեսական դրույթը կարող է հաստատվել միայն համարժեք գիտական գիտելիքով, այսինքն՝ այն բանի ապացուցմամբ, որ ուղեղի գործառության դադարը  հանգեցնում  է հոգեկան գործունեության դադարմանը: Պնդել, թե հոգեկան ապրումների վիճակը հնարավոր է նաեւ մահվանից հետո, նշանակում է ընդունել հոգու եւ մարմնի դուալիզմի արմատական տեսակետը….

Նման դուալիզմը բավական տարածված է: Միայն Միացյալ Նահանգներում բնակչության 95 տոկոսը հավատում է, որ մահվանից հետո կա կյանք: Ինչպե՞ս է հնարավոր, որ բոլոր այդ մարդիկ սխալվեն: Շատ պարզ, եթե ենթադրենք, որ մենք բոլորս գործում ենք՝ հենվելով միեւնույն սխալ «հոգեբանական կառուցվածքի» վրա: Չէ՞ որ շատ գայթակղիչ է համարելը, ինչպես որ դա անում էր Ֆրոյդը, թե այդ համոզման հիմքում ընկած է պարզապես մարդու՝ հավիտյան ապրելու ցանկությունը: Բայց այդ համոզմունքը սխալ է, թեպետ գոյություն ունեն անհերքելի վկայություններ այն մասին, որ հատկապես հուզական գործոններն են ստիպում մեզ հավատալու մահվանից հետո կյանքին….

Այստեղ մի բարդություն կա: Մահվան մատերիալիստական վարկածը սարսափելի ձանձրալի է եւ տխուր: Իմացաբանական առումով մենք երբեք հստակ գիտելիք չենք ունենա, թե ինչի է «նման» մեռած լինելը: Այդուհանդերձ, Ունամունոն, կարծում եմ, կհպարտանար ժամանակակից գիտնականների փորձերով՝ բացահայտելու այդ պարադոքսի մեխանիկան:

Մենք հարցում ենք կատարել հասուն անձանց շրջանում՝ խնդրելով պատկերացնել հենց նոր ավտովթարից զոհված մարդու հոգեկան հնարավորությունները: Եվ ահա, նույնիսկ նրանք, ովքեր հետո իրենց անվանեցին «էքսինկտիվիստ» (այսինքն՝ նա, ով համաձայն է այն պնդմանը, թե «Հոգին կամ գիտակցական անհատը առհավետ անհետանում է մահվանից հետո»), ասացին, թե մեռածը գիտե, որ ինքը մեռած է (իհարկե, դա չի նշանակում, թե գիտակցությունը պահպանվում է մահվանից հետո):

Մի երիտասարդ էքսինկտիվիստի պատասխանը բավական զավեշտական էր. «Այո՛, նա գիտի, քանի որ ես չեմ հավատում մահվանից հետո կյանքին: Նման կյանք չկա: Եվ հիմա նա դա հասկացավ»: Երիտասարդն ամեն կերպ աշխատում էր մատերիալիստ մնալ, բայց նրա դիրքորոշումը զուտ դուալիզմ է:

Ինչպե՞ս կմեկնաբանեի այս արդյունքները: Դրանք նման են այն փորձերին, որոնցով ձգտում են կառուցակարգել գիտակցության վիճակը մարդու՝ առանց երազատեսության քնած ժամանակ. գիտակցության լիակատար բացակայությունը ցուցադրում է, թե որքան բարդ, իսկ միգուցե անհաղթահարելի իմացական սահմանա-փակումներ կան մեր առջեւ: Գործադրել մոդելավորման հնարքը մահացածի գիտակ-ցության վիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով, նշանակում է, ըստ էության, «իրեն նրա տեղը դնել»: Իսկ դա հնարավոր չէ….

Ըստ իս, միանգամայն սխալ է կարծելը, թե մարդկային բանականությունն անմահ է: Հնարավոր է, գիտական փաստերի հետագա կուտակումը այդ գաղափարը կզրկի հանրային ճանաչումից: Սակայն, ինչպես նկատել է Ունամունոն, գիտությունն անգամ չի կարողանում պատասխանել գլխավոր հարցին:

Ինձ ճիշտ հասկացեք: Ինչպես եւ Ունամունոն, ես չեմ հավատում մահվանից հետո կյանքին: Վերջին բացահայտումները մղում են ինձ այն կարծիքին, որ այդ իմացական պատրանքը մեր հոգեբանությունը հատկապես ստեղծել է, որպեսզի մենք խորհրդածենք մեր բնականության մասին, որն անհնարին է դիտարկել: Եթե էվոլյուցիայի ընթացքում մեր մեջ չգոյանար բանականության մասին դատելու ընդունակություն, ապա ոչ մի «հոգի» էլ երբեք գոյություն չէր ունենա: Բայց տվյալ դեպքում մենք չենք գտնի փորձնական ապացույցներ: Դա հնարավոր չէ: Ինչեւէ, մենք խոսում ենք մահվան մասին:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Բանական պոեզիա

Բանական պոեզիա

Հուշերի գիրք՝ նվիրված «Սիրունատես Բեկին»

Հուշերի գիրք՝ նվիրված «Սիրունատես Բեկին»

Ամենաընթերցվածը

  • Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

    Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    128 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist