-1564 թ. փետրվարի 15-ին ծնվել է Գալիլեո Գալիլեյը՝ իտալացի ֆիզիկոս, աստղագետ, ինժեներ եւ փիլիսոփա, նրան երբեմն բազմագիտակ էին անվանում։ Ճանաչվել է «դիտողական աստղագիտության», «ժամանակակից ֆիզիկայի», «գիտական մեթոդի» եւ «ժամանակակից գիտության» հայրը։ Ուսումնասիրել է մեխանիկական շարժման արագությունը եւ արագացումը, գրավիտացիան, մարմինների ազատ անկումը, իներցիան, հարաբերականության սկզբունքը, ինչպես նաեւ աշխատել է կիրառական գիտության մեջ եւ տեխնիկայում, նկարագրել է ճոճանակների եւ «հիդրոստատիկ կշեռքների» հատկությունները։ Իր նվաճումների մեջ մտնում են աստղադիտակի բարելավումները, որով դիտել է տարբեր երկնային մարմիններ, ջերմադիտակի եւ զանազան ռազմական կողմնացույցների հայտնագործումը (մահ.՝ 1642 թ.):
-1857 թ. փետրվարի 15-ին մահացել է Միխայիլ Գլինկան՝ ռուս կոմպոզիտոր (ծնվ.՝ 1804 թ.):
-1885 թ. փետրվարի 15-ին ծնվել է Ռուբեն Սեւակը՝ հայ բանաստեղծ, արձակագիր եւ բժիշկ (մահ.՝ 1915 թ.)։
-1902 թ. փետրվարի 15-ին ծնվել է Հմայակ Սիրասը՝ հայ գրող (մահ.՝ 1983 թ.):
-1923 թ. փետրվարի 15-ին ծնվել է Ելենա Բոները՝ ակտիվիստ, Անդրեյ Սախարովի կինը (մահ.՝ 2011 թ.):