-37 թ. մարտի 16-ին Կալիգուլան դարձավ Հռոմի կայսր՝ հաջորդելով Տիբերիոսին։
-1521 թ. մարտի 16-ին պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը հասավ Ֆիլիպինների ափերին:
-1736 թ. մարտի 16-ին մահացել է Ջովաննի Բատիստա Պերգոլեզին՝ իտալ. կոմպոզիտոր:
-1789 թ. մարտի 16-ին ծնվել է Գեորգ Օհմը՝ գերմանացի ֆիզիկոս (մահ.՝ 1854 թ.):
-1859 թ. մարտի 16-ին ծնվել է Ալեքսանդր Պոպովը՝ ռուս ֆիզիկոս, ռադիոյի գյուտարարը (մահ.՝ 1906 թ.):
-1913 թ.մարտի 16-ին ծնվել է Էդուարդ Աղայանը՝ բառարանագիր (մահ.՝ 1991 թ.):
-1921 թ.մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրով Հայաստանը բաժանվեց քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի միջեւ:
-1935 թ. մարտի 16-ին Գերմանիայում կազմավորվեց Վերմախտը՝ ֆաշիստական Գերմանիայի բանակը:
-1936 թ. մարտի 16-ին ծնվել է Ռեյմոնդ Վահան Դամադյանը՝ հայազգի գյուտարար:
-1940 թ. մարտի 16-ին ծնվել է Բեռնարդո Բերտոլուչին՝ իտալ. ռեժիսոր, դրամատուրգ:
-1940 թ. մարտի 16-ին մահացել է Սելմա Լագերլյոֆը՝ շվեդ գրող, Նոբելյան մրցանակակիր:
-1994 թ. մարտի 16-ին մահացել է Գագիկ Ստեփանյանը՝ Արցախյան ազատամարտի հերոս:
-1995 թ. մարտի 16-ին Հայաստանը եւ Ռուսաստանը կնքեցին պայմանագիր ռուսական զորքերի՝ Հայաստանում մնալու մասին։
-2001 թ. մարտի 16-ին մահացել է Հենրիկ Սիրավյանը՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977):