1923 թ. Ստեփանակերտի Արմենավան թաղամասում տեղադրված 35 կՎտ հզորության դիզելային գեներատորը էլեկտրական լամպ վառեց Ստեփանակերտում: 1930-ին թողարկվեց Կարկառ գետի վրա կառուցված 480 կՎտ հզորության հիդրոէլեկտրակայանը: Դրանց հաջորդեց փոքր հզորության դիզելային էլեկտրակայանների կառուցումը Ստեփանակերտում եւ շրջկենտրոններում:
1940 թ. փոքր հիդրոէլեկտրակայանի (ՓՀԷԿ) շինարարություն սկսվեց Թարթառ գետի վրա` Մատաղիս գյուղին հարակից, որը գործարկվեց 1947-ին` էլեկտրական էներգիա մատակարարելով նաեւ հարեւան հանրապետության Միրբաշիր քաղաքին: 1954 թ. շահագործման հանձնվեց Աղդամ-Ստեփանակերտ 35 կՎ օդային գիծը եւ 35/6 կՎ 2×1800 կՎԱ հզորության տրանսֆորմատորային ենթակայանը, որն ապահովեց Ստեփանակերտի եւ իր արվարձանների, ինչպես նաեւ Շուշի քաղաքի էլեկտրամատակարարումը: Կառուցվեց Ասկերանի 35/10 կՎ ենթակայանը` ապահովելով էլեկտրամատակարարում Ասկերանին, որոշ ժամանակ անց նաեւ շրջակա գյուղերին` 10 կՎ օդային գծերով:
Հադրութի շրջանի Իշխանագետի վրա 1955 թ. սկսվեցին կառուցվել միանգամից երեք փոքր ՀԷԿ-եր: 1957-ին գործարկվեց Տումի եւ Մեծ Թաղլար ՓՀԷԿ-երը՝ 55 եւ 50 կՎտ հզորությամբ, 1958-ին՝ 80 կՎտ հզորությամբ, Տողի ՓՀԷԿ-ը:
Արցախում խորհրդային իշխանության տարիներին կառուցվել է երեք հիդրոէլեկտրակայան: Դրանցից համեմատաբար հինը Ստեփանակերտի ՀԷԿ-ն է, որը գործում էր 1930-ականներից: Այն ուներ փոքր հզորություն եւ երկար ժամանակ բավարարում էր միայն նրա կարիքները: 1940-ականներին կառուցվել է մի փոքր հիդրոէլեկտրակայան Մարտակերտի շրջանի Մատաղիս բնակավայրի մոտ: Համեմատաբար հզորը Սարսանգի ՀԷԿ-ն է, որը կառուցվել է Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի վրա, շահագործման է հանձնվել 1970-ականներին: Հզորությունը 50 հազար կՎտ է: 1988-1993 թթ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով Սարսանգի ՀԷԿ-ը նույնպես չէր գործում: Այժմ այն շահագործվում է: 1940 թ. Արցախում արտադրվել է 1.51, իսկ 1988 թ.` 57.8 մլն կՎտժ էլեկտրաէներգիս:
Այժմ Արցախի տնտեսության կարեւոր ոլորտ է էներգետիկան: Դա իրականացվում է Թարթառ գետի վրա գտնվող Սարսանգի հիդրոէլեկտրակայանի միջոցով: Այն շահագործման է հանձնվել 1976 թ. եւ տարեկան արտադրում էր 65 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Ձմռան դժվարին պայմաններում կարեւոր նշանակություն ունի Արցախի բնակչության հուսալի եւ կայուն էներգամատակարարման խնդիրը:
1999 թ. էներգետիկայի բնագավառում գործում էր հայաստան¬յան մեխանիզմը: Այսինքն, յուրաքանչյուր շրջան ուներ առանձին բաշխիչ համա¬կարգ: Արցախում գոյություն ուներ չորս բաշխիչ ցանց: Հանրապե¬տությունը նախկինում էլեկտրական էներգիայի մեծ մասը ստանում էր Ադրբե¬ջանից: Պատերազմից հետո էլեկտրացանցը քայքայված էր: Այն վերա¬կառուցվեց այն ամենով, ինչ այդ պահին հնարավոր էր: Բաշխիչ ցանցերում կորուստները 40-45 տոկոս էին: Բնականոն գործող միակ ցանցը Ստեփանակերտինն էր, որը մեկուսացված էր մյուսներից:
Չորս շրջանների ցանցերը ներառվեցին մեկ համակարգում: Յուրա¬քանչյուր տարի Հայաստանից Ղարաբաղը ստանում էր մոտ 100 մլն կՎտժ էլեկտրա¬էներ¬գիա: 1999 թ. ենթակայանները վերականգնելու հա¬մար հանրապե¬տու¬թյան բյուջեից ներդրվել է 30 միլիոն դրամ: Ավելացել է էլեկտրաէներգիայի վարձի հավաքագրման մակարդակը: Կորուստների մակարդակը 40-ից նվազել է 22 տոկոսի: Էլեկտրաէներգիան բնակչությանը վաճառվում էր 20 դրամով, իրավաբանական անձանց՝ 25 դրամով:
2000 թ. ճշտվել է Լեռնային Ղարաբաղի հիդրոէներգետիկական պաշարների օգտագործման սխեման: Ըստ այդ սխեմայի՝ առաջարկվում էր կա¬ռուցել 16 հիդրոէլեկտրակայան՝ 126.7 ՄՎտ գումարային հզորությամբ եւ տարե¬կան 431.4 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ: 2020 թ. 44-օրյա պատերազմից առաջ Արցախի Հանրապետության Մար¬տունու շրջանը սնվում էր Շուշի-Կարմիր Շուկա-Մարտունի էլեկտրա¬հա¬ղորդ¬ման գծից: Պատերազմից հետո գծի զգալի մասը մնացել է հակառա¬կորդի վերահսկողության տակ:
Կառուցվել է Ստեփանակերտ-Մարտունի բարձրավոլտ էլեկտրահա¬ղորդ¬¬ման գիծը, որի ընդհանուր երկարությունը մոտ 41 կմ է, հզորությունը` մինչեւ 10 ՄՎտ: Անհրաժեշտ է նշել, որ նոր 35 կՎ օդային գիծը կառուցվել է Ստե¬փա¬նա¬կերտից մինչեւ Մարտունի եւ շարունակվելու է մինչեւ Կարմիր շուկա են¬թա¬կայան: Բարձրավոլտ նոր գծի կառուցման համար տեղադրվել է 443 հենա¬սյուն: Աշխատանքները կատարվել են «Արցախէներգո» ՓԲԸ-ի կողմից: Ընդհանուր առմամբ կատարվել է մոտ 1.5 մլրդ դրամի աշխատանք:
«Արցախ ՀԷԿ» ընկերությունը 2017 թ. արտադրել է 181 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: 2021 թ. նախնական էներգետիկ հաշ¬վեկշռով նախատեսված էր, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից կներկրի 330 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ 2023 թ. հունվարի 9-ին, ժամը 14։35-ին Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ՝ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կիլոմետրում արձանագրվել էր վթար։ Վթարը Աղավնո-Բերձոր հատվածում էր։ Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում հնարավոր չէ իրականացնել շրջայց եւ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ: Որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։
Ելնելով տվյալ իրավիճակից` Արցախի Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են էլեկտրական էներգիայի հովհարային անջատումներ:
«Արցախէներգո» ընկերությունը ստեղծվել է 1998 թ. դեկտեմբերի 29-ին: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ եւ իրացմամբ: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ԱՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով:
Ներկայում Արցախի տարածքում մնացել են վեց` Սարսանգի, Գետավանի, Թրղիի կասկադի չորս ՀԷԿ-երը: Մեր տարածքում առկա է 75 ՄՎտ գումարային հզորություն: Էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, որոնք Արցախը կապում են Մայր Հայաստանի հետ, անցնում են Բերձորի տարածքով: Անհրաժեշտ է մշակել Արցախի էներգետիկայի զարգացման ծրագիր եւ փուլ առ փուլ այն դարձնել իրականություն: Արցախի էներգետիկան պետք է դառնա ինքնաբավ: Արցախի էներգետիկ շրջափակումը դատապարտելի երեւույթ է եւ պետք է արդարացի գնահատանքի արժանանա միջազգային մակարդակով:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր