Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախի էներգետիկան երեկ եւ այսօր

Մարտի 17, 2023
Տարածաշրջան
Արցախի էներգետիկան երեկ եւ այսօր
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
52
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1923 թ. Ստեփանակերտի Արմենավան թաղամասում տեղադրված 35 կՎտ հզորության դիզելային գեներատորը էլեկտրական լամպ վառեց Ստեփանակերտում: 1930-ին թողարկվեց Կարկառ գետի վրա կառուցված 480 կՎտ հզորության հիդրոէլեկտրակայանը: Դրանց հաջորդեց փոքր հզորության դիզելային էլեկտրակայանների կառուցումը Ստեփանակերտում եւ շրջկենտրոններում:

1940 թ. փոքր հիդրոէլեկտրակայանի (ՓՀԷԿ) շինարարություն սկսվեց Թարթառ գետի վրա` Մատաղիս գյուղին հարակից, որը գործարկվեց 1947-ին` էլեկտրական էներգիա մատակարարելով նաեւ հարեւան հանրապետության Միրբաշիր քաղաքին: 1954 թ. շահագործման հանձնվեց Աղդամ-Ստեփանակերտ 35 կՎ օդային գիծը եւ 35/6 կՎ 2×1800 կՎԱ հզորության տրանսֆորմատորային ենթակայանը, որն ապահովեց Ստեփանակերտի եւ իր արվարձանների, ինչպես նաեւ Շուշի քաղաքի էլեկտրամատակարարումը: Կառուցվեց Ասկերանի 35/10 կՎ ենթակայանը` ապահովելով էլեկտրամատակարարում Ասկերանին, որոշ ժամանակ անց նաեւ շրջակա գյուղերին` 10 կՎ օդային գծերով:

Հադրութի շրջանի Իշխանագետի վրա 1955 թ. սկսվեցին կառուցվել միանգամից երեք փոքր ՀԷԿ-եր: 1957-ին գործարկվեց Տումի եւ Մեծ Թաղլար ՓՀԷԿ-երը՝ 55 եւ 50 կՎտ հզորությամբ, 1958-ին՝ 80 կՎտ հզորությամբ, Տողի ՓՀԷԿ-ը:

Արցախում խորհրդային իշխանության տարիներին կառուցվել է երեք հիդրոէլեկտրակայան: Դրանցից համեմատաբար հինը Ստեփանակերտի ՀԷԿ-ն է, որը գործում էր 1930-ականներից: Այն ուներ  փոքր հզորություն եւ երկար ժամանակ բավարարում էր միայն նրա  կարիքները: 1940-ականներին կառուցվել է մի փոքր հիդրոէլեկտրակայան Մարտակերտի շրջանի Մատաղիս բնակավայրի մոտ: Համեմատաբար հզորը Սարսանգի ՀԷԿ-ն է, որը կառուցվել է Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի վրա, շահագործման է հանձնվել 1970-ականներին:  Հզորությունը 50 հազար կՎտ է: 1988-1993 թթ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով Սարսանգի ՀԷԿ-ը նույնպես չէր գործում: Այժմ այն շահագործվում է: 1940 թ. Արցախում արտադրվել է 1.51, իսկ 1988 թ.` 57.8 մլն կՎտժ էլեկտրաէներգիս:

Այժմ Արցախի տնտեսության կարեւոր ոլորտ է էներգետիկան: Դա իրականացվում է Թարթառ գետի վրա գտնվող Սարսանգի հիդրոէլեկտրակայանի միջոցով: Այն շահագործման է հանձնվել 1976 թ. եւ տարեկան արտադրում էր 65 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Ձմռան դժվարին պայմաններում կարեւոր նշանակություն ունի Արցախի բնակչության  հուսալի եւ կայուն էներգամատակարարման խնդիրը:

1999 թ. էներգետիկայի բնագավառում գործում էր հայաստան¬յան մեխանիզմը: Այսինքն, յուրաքանչյուր շրջան ուներ առանձին բաշխիչ համա¬կարգ: Արցախում գոյություն ուներ չորս բաշխիչ ցանց: Հանրապե¬տությունը նախկինում էլեկտրական էներգիայի մեծ մասը ստանում էր Ադրբե¬ջանից: Պատերազմից հետո էլեկտրացանցը քայքայված էր: Այն վերա¬կառուցվեց այն ամենով, ինչ այդ պահին հնարավոր էր: Բաշխիչ ցանցերում կորուստները 40-45 տոկոս էին: Բնականոն գործող միակ ցանցը Ստեփանակերտինն էր, որը մեկուսացված էր մյուսներից:

Չորս շրջանների ցանցերը ներառվեցին մեկ համակարգում: Յուրա¬քանչյուր տարի Հայաստանից Ղարաբաղը ստանում էր մոտ 100 մլն կՎտժ էլեկտրա¬էներ¬գիա: 1999 թ. ենթակայանները վերականգնելու հա¬մար հանրապե¬տու¬թյան բյուջեից ներդրվել է 30 միլիոն դրամ: Ավելացել է էլեկտրաէներգիայի վարձի հավաքագրման մակարդակը: Կորուստների մակարդակը 40-ից նվազել է 22 տոկոսի: Էլեկտրաէներգիան բնակչությանը վաճառվում էր 20 դրամով, իրավաբանական անձանց՝ 25 դրամով:

2000 թ. ճշտվել է Լեռնային Ղարաբաղի հիդրոէներգետիկական պաշարների օգտագործման սխեման: Ըստ այդ սխեմայի՝ առաջարկվում էր կա¬ռուցել 16 հիդրոէլեկտրակայան՝ 126.7 ՄՎտ գումարային հզորությամբ եւ տարե¬կան 431.4 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ: 2020 թ. 44-օրյա պատերազմից առաջ Արցախի Հանրապետության Մար¬տունու շրջանը սնվում էր Շուշի-Կարմիր Շուկա-Մարտունի էլեկտրա¬հա¬ղորդ¬ման գծից: Պատերազմից հետո գծի զգալի մասը մնացել է հակառա¬կորդի վերահսկողության տակ:

Կառուցվել է Ստեփանակերտ-Մարտունի բարձրավոլտ էլեկտրահա¬ղորդ¬¬ման գիծը, որի ընդհանուր երկարությունը մոտ 41 կմ է, հզորությունը` մինչեւ 10 ՄՎտ: Անհրաժեշտ է նշել, որ նոր 35 կՎ օդային գիծը կառուցվել է Ստե¬փա¬նա¬կերտից մինչեւ Մարտունի եւ շարունակվելու է մինչեւ Կարմիր շուկա են¬թա¬կայան: Բարձրավոլտ նոր գծի կառուցման համար տեղադրվել է 443 հենա¬սյուն: Աշխատանքները կատարվել են «Արցախէներգո» ՓԲԸ-ի կողմից: Ընդհանուր առմամբ կատարվել է մոտ 1.5 մլրդ դրամի աշխատանք:

«Արցախ ՀԷԿ» ընկերությունը 2017 թ. արտադրել է 181 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: 2021 թ. նախնական էներգետիկ հաշ¬վեկշռով նախատեսված էր, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից կներկրի 330 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ 2023 թ. հունվարի 9-ին, ժամը 14։35-ին Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ՝ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կիլոմետրում արձանագրվել էր վթար։ Վթարը Աղավնո-Բերձոր հատվածում էր։ Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում հնարավոր չէ իրականացնել շրջայց եւ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ: Որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան  սահմանափակումներով։

Ելնելով տվյալ իրավիճակից` Արցախի Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են էլեկտրական էներգիայի հովհարային անջատումներ:

«Արցախէներգո» ընկերությունը ստեղծվել է 1998 թ. դեկտեմբերի 29-ին: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ եւ իրացմամբ: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ԱՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով:

Ներկայում Արցախի տարածքում մնացել են վեց` Սարսանգի, Գետավանի, Թրղիի կասկադի չորս ՀԷԿ-երը: Մեր տարածքում  առկա է 75 ՄՎտ գումարային հզորություն: Էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, որոնք Արցախը կապում են Մայր Հայաստանի հետ, անցնում են Բերձորի տարածքով: Անհրաժեշտ է մշակել Արցախի էներգետիկայի զարգացման ծրագիր եւ փուլ առ փուլ այն դարձնել իրականություն: Արցախի էներգետիկան պետք է դառնա ինքնաբավ: Արցախի էներգետիկ շրջափակումը դատապարտելի երեւույթ է եւ պետք է արդարացի գնահատանքի արժանանա միջազգային մակարդակով:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

Թեգեր: ԱրցախԷներգետիկա
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Մարտի 22, 2023
Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Մարտի 21, 2023

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Անվտանգության հարցերը պետք է միշտ օրակարգում մնան

Պատրաստություն համար մեկ

«Ղարաբաղի հարցը երբեք չի հանվել օրակարգից»

Ադրբեջանական կեղծիքի բացահայտման հավանականությունն ամենաբարձրն է

Ուղեփակոցը՝ պարտականության եւ սիրո միջեւ

Հաջորդ Հոդվածը
Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Երեւանի քաղաքապետը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը

Երեւանի քաղաքապետը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist