Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հպարտ ենք ձեզնով

Սյունյաց լեռների ազնվարյուն ու հպարտ զավակներ…

Մարտի 21, 2023
Մշակույթ
Հպարտ ենք ձեզնով
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
164
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այս խառնակ ժամանակներում, երբ երկիր մոլորակը փոթորկվում է պատերազմական արհավիրքներից, երկրաշարժերից ու ջրհեղեղներից, երբ քոսի նման աստվածաշնչյան հայոց բնօրրանի կողին կպած կիսավայրենի արյունարբու ցեղը ցեղասպանական հին բնազդով շարունակում է շրջափակման մեջ պահել հայոց հերոսական լեռնակղզի Արցախը, երբ ոտնձգություններով փորձում է պատառիկներ պոկել առանց այդ էլ շագրենու կաշվի նման սեղմված-բուռ դարձած մեր հայրենիքի տարածքներից, այդ նույն տարածքների ողնաշարն ամուր պահող, հպարտ ու անկոտրում Սյունյաց երկրում կյանքը, անկախ սպառնալիքներից ու տագնապահարույց վտանգներից, բնականոն ընթացքի մեջ է: Գարնան զարթոնքի հետ աշխուժանում է հողի աշխատավորը, ուսուցիչը սերունդ է կրթում, արվեստի մարդիկ արարումներով են զբաղված, իսկ «Սյունյաց երկիր» մշակութայինը, հավատարիմ իր սկզբունքին, ոլորտ առ ոլորտ շարունակում է իր զրույցն ընթերցողի հետ: Այս անգամ «Սյունիք. դրվագներ մեր մանուկների գեղարվեստական ինքնադրսեւորումներից» խորագրի ներքո պարբերականը ներկայացնում է Սյունյաց աշխարհի՝ ամենատարբեր ոլորտներում իրենց հաղթականորեն դրսեւորած տաղանդավոր երեխաներին, որոնցից յուաքանչյուրը, ինչպես թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանն է նշում, «հպարտություն է բերել սյունեցիներին…»:

«Համարի առանցքը,-ընդգծում է երախտաշատ խմբագիրն առաջնորդող խոսքում,- սյունեցի երեխաների գեղարվեստական գործունեությունն է, տարիքային ընդգրկումը՝ մանկապարտեզի ավագ տարիքի երեխաներից մինչեւ 14-15 տարեկան երեխաներ: Ժամանակային ընդգրկումը՝ հիմնականում ներկայացվում են ներկայիս կատարողները կամ գործող համույթներն ու խմբակները, նաեւ այն անհատները, ովքեր գեղարվեստի որեւէ ոլորտում ինքնադրսեւորվել են ոչ վաղ անցյալում, եւ որոնց կատարողական արվեստը մինչեւ հիմա մարդկանց հիշողության մեջ է: Մի խոսքով՝ առաջին անգամ փորձ արվեց հայտնաբերելու մարզի շնորհաշատ, տաղանդավոր եւ կարող երեխաներին, ովքեր աչքի են ընկել գեղարվեստական գործունեությամբ կամ այդ ճանապարհին են…»:

Եվ հոգատար ու սրտացավ զննողականությամբ հայտնաբերել են տասնյակ ու տասնյակ տաղանդավոր երեխաների, որոնցից երկուսի՝ անցյալ տարի «Պրահայի աստղեր» միջազգային մրցույթ-փառատոնում «Գրան Պրիի» արժանացած սրնգահար Նարեկ Սարգսյանի եւ «Ակադեմիական երգեցողություն» անվանակարգում նույն մրցանակը նվաճած Անիկ Սահակյանի պատկերներով էլ «ցնծում» է թերթի առաջին էջը: Ապա Սյունիքի քանդակագործական նմուշներից մի քանիսն են՝ որպես երեխաների դաստիարակության տեսլական:

Մինչ մյուս տաղանդավոր երեխաներին անդրադառնալը նշենք, որ ծավալուն ու տարողունակ հարցազրույցներ են ներկայացված ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանի, Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Յուզբաշյանի, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի, Երեւանի մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գեղանկարիչ Արա Հակոբյանի հետ: Զրույցների առանցքում տարբեր ոլորտների որդեգրած ռազմավարությունն է, դրանցում առկա իրավիճակը, հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները: Այնուհետեւ ընթերցողը ծանոթանում է պարարվեստում փայլած դպրոցահասակ մեր երեխաներին՝ կրկին Չեխիայի մայրաքաղաքում կայացած «Պրահայի աստղեր» մրցույթ-փառատոնից առաջին կարգի մրցանակով եւ դափնեկրի կոչումով վերադարձած, «Նռանե» պարային համույթի մենապարուհի Սառա Ստեփանյանին, ոչ թե պարող, այլ բեմում «ճախրող» Մարի Էլչյանին, հայաստանյան եւ միջազգային տարբեր փառատոների մասնակցած ու պատվավոր մրցանակների, պատվոգրերի արժանացած «Լիլի Նարինյան» պարային դպրոց-ստուդիային, նրա սաներին ու պարուսույցներին, Չեխիայում Գորիս անունը հնչեցրած պատանի երգիչ Դավիթ Հարությունյանին, տարբեր մրցանակներով «հարուստ» տենոր Արեն Պետրոսյանին, նույն Պրահայի վերոնշյալ միջազգային փառատոնում  Պուչչինիի «Ջանի Սկիկկի» օպերայից Լաուրետտայի արիայի կատարումով դահլիճը փոթորկած Անիկ Սահակյանին, տաղանդ ու շնորհ հորդող 12-ամյա քանոնահարուհի Եվա Մանգասարյանին, կախարդական ֆլեյտայի նվիրյալ Վազգեն Սարգսյանին, սիսիանցի շնորհաշատ աղջկան՝ քանոնահարուհի Անի Սիմոնյանին, զարմանալի հրաշամանուկ, ջութակահար Շահանե Գասպարյանին… Ծանոթանում ես ու սքանչանում, հպարտանում ազգիդ հզոր գենով՝ բոլորը մրցանակակիրներ, դափնեկիրներ, տարբեր փառատոներում ադամանդի պես փայլած, Հայաստան անունն հնչեցրած ու իրենց երազանքների հավատավոր պատանի ասպետներ, որոնց անցնելիք ճանապարհն օծված է երկնային օրհնությամբ…

Սյունյաց անառիկ լեռնաշխարհը, բացի դասական մեր գրողներից՝ Ակսել Բակունց, Համո Սահյան, Սերո Խանզադյան, այլ անվանիներ, այսօր էլ ունի նրանց շնորհառատ հետնորդները: Ահա 17-ամյա հեքիաթագիր Վիգեն Աղայանը՝ իր մի քանի գողտրիկ հեքիաթներով՝ «Երկու եղբայր», «Աղվեսն ու նապաստակը», «Գայլն ու խոզը», «Մարդն ու կնիկը», «Անտառի բնակիչները»: Խոստումնալից հեքիաթագիր՝ կարծես թե մոռացվող գրական այս ժանրում: Ահա բանաստեղծուհի Քրիստինե Ադամյանը՝ «Ես ցանկացա…», «Լռություն» չափածո գործերով: Բազմաթիվ են գունաշխարհի սիրահարները՝ փոքրիկ նկարչուհի Վարդուհի Ստեփանյան՝ Մեղրիից, Վարդուհի Դանիելյանը՝ Ալվանքից, Մոսկվայում մեր անունը բարձր պահած Անժելիկա Ենգիբարյանը՝ Քաջարանից, աշխարհի հետ գույների լեզվով խոսող Անի Հովհաննիսյանը: Եվ ինչպիսի՜ սիրով, գորովալից ու թեւատու ասելիքով են ներկայացված շնորհառատ եւ տաղանդավոր մեր փոքրիկ հրաշքները, որոնցից շատերի շքեղ շողարձակումին, վստահ ենք, աշխարհն է ականատես լինելու… Վստահ այնքան, որքան ազատամարտիկ-նկարիչ Հայկ Շեգունցը՝ մեր վաղվա հաղթանակների նկատմամբ. «Ուզում էի նկարիչ դառնալ, բայց 44-օրյա պատերազմից հետո արմատապես փոխեցի որոշումս. ճարտարապե՛տ: Այո, պիտի ճարտարապետ դառնամ: Գիտե՞ք՝ ինչու: Արցախն անչափ սիրում եմ, Շուշիում բազմիցս եմ եղել: Հիանում եմ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցիով: Թուրքերն այն ավերեցին ու պղծեցին: Իրենց անմարդկայնության համար նրանք, անշուշտ, պատասխան կտան: Շուշին անպայման կազատագրվի: Շուշիի ավերված Սուրբ Ղազանչեցոցը կվերականգնվի իմ նախագծով…»: Հայի, առավել եւս անպարտելի ու արժանապատիվ սյունեցու ժայռեղեն հավատ, որ փոխանցվել է սերնդեսերունդ եւ անդառնալիորեն դեռ կփոխանցվի…

«Սյունյաց երկրի» շրջահայաց մշակները թերթի սույն համարում մտահոգվել են նաեւ դպրոցահասակ ընթերցողներով՝ նրանց են հասցեագրված «Մանկապատանեկան ընթերցանության ոսկե ֆոնդից» դյուրըմբռնելի եւ գեղեցիկ էջերը: Խորագրի ներքո մեծ մտածող, բանաստեղծ ու երգահան Ներսես Շնորհալին է, ով հեղինակ է նաեւ շուրջ 300-ի հասնող հանելուկների, որոնցից մի մեծ քանակ ներկայացված է փոքրահասակներին: Նույն կերպ ներկայացված է նաեւ հայ միջնադարի խոշոր դեմքերից մեկը՝ գիտնական, գրող, մանկավարժ, օրենսդիր Մխիթար Գոշը՝  իմաստուն իր առակներով: Նրան հաջորդում է Վարդան Այգեկցին՝ իր «Աղվեսագրքի» լավագույն նմուշներով: Ապա նաեւ Ակսել Բակունցը՝ «Հիմար մարդը» երգիծական պատմվածքով, որը հար եւ նման է թումանյանական «Անխելք մարդուն»…

Հերթական էջերում Մարի Առաքելյանի մանկական բանատեղծություններն են՝ «Անբան փիսոն», «Ծիտիկը», «Ծառն ու քամին», «Պապիս ճերմակ ձին», արձակագիր, լրագրող, «Գորիսի հանրագիտարանը» կազմող Էդվարդ Զոհրաբյանի՝ մանուկների համար գրած մի քանի մանրապատումներ՝ «Դավիթ Բեկի ձիու սմբակահետքը», «Մթնաձոր», «Չքնաղ Շաքեի ջրվեժը»:

Ինչպե՞ս կարելի է Սյունաց լեռնաշխարհը պատկերացնել առանց Սերո Խանզադյանի, իսկ պարբերականի էջերը՝ առանց նրա մշտակա ներկայության: Գրողի հայտնի «Ավանդատուն» գրքից նմուշներ են պատանի ընթերցողների համար՝ «Ճուտիկը քնել է», «Փոքրիկ խորամանկները», «Աքաղաղը», «Սրամիտը»: Հիրավի, գեղեցիկ մատուցումներ դպրոցահասակ մեր գրասերներին:

Մինչ կշրջենք թերթի վերջին էջը, վերստին հիանալու, հպարտանալու առիթ կունենանք՝ գունանկարներից մեզ են ժպտում Գորիսի ու Քաջարանի, Սիսիանի ու Կապանի, Մեղրիի ու Ալվանքի տաղանդաշատ պարմանիներն ու պարմանուհիները: Նրանք, ովքեր վաղը, մյուս օր հայոց փառքի ծիածանով Հայաստան աստվածաշնչյան երկիրը կշաղկապեն աշխարհին ու մարդկությանը: Միայն կարելի է պատկերացնել, թե նրանց ինչպիսի խանդավառություն, ոգեւորության ինչպիսի ազդակներ կարող է հաղորդել մեր գործընկերոջ՝ Սամվել Ալեքսանյանի ու ժրաջան իր խմբագրակազմի նմանատիպ վերաբերմունքը ստեղծագործող հոգիներին: Բարձր գնահատանքի եւ խոնարհումի արժանի քայլ, որին ընդունակ են հեռատես, հայրենանվեր ու ազգապաշտ անձինք…

«Ղոչաղ կացեք»,-կասեր մեծն Թումանյանը:

Իսկ մենք կավելացնենք՝ հպա՛րտ ենք ձեզնով, Սյունյաց լեռների ազնվարյուն ու հպարտ զավակներ: Բորենու ոռնոցները մի օր կմարեն հայոց խորունկ ձորերում…

Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist