«Հնձան»՝ 1973 թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված ֆիլմ։ Հոր մահվան լուրն ստանալով՝ փոքրիկ տղան չի հավատում եւ, ի տարբերություն մոր, որը հաշտվելով ամուսնու կորստյան հետ՝ նորից է ամուսնանում, շարունակում է սպասել նրան՝ ամեն օր կայարան գնալով։ Հայրը իսկապես վերադառնում է։ Սակայն ապաքինվելով՝ կրկին ռազմաճակատ է մեկնում ու… զոհվում։
Դերերում.
-Վահե՝ Ա. Իսահակյան
-Վարդան՝ Սոս Սարգսյան
-Սահակ՝ Հակոբ Ազիզյան
-Սանամ՝ Ալլա Թումանյան
-ծերունի՝ Վրույր Փանոյան
-Հովհաննես՝ Գուրգեն Ջանիբեկյան
-Ելիզավետա՝ Գալյա Նովենց
-կայարանապետ՝ Ազատ Շերենց
Դրվագներում.
Գ. Մարգարյան, Ա. Ավագյան, Լ. Սալաջյան, Հ. Վանյան, Ս. Սարգսյան, Ա. Վաչյան